MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Մեր ժողովուրդն ունի չպատասխանված հարցեր, իսկ նրան մատուցվող պատասխանները միայն առաջացնում են նոր հարցեր»․ Սերգեյ Սմբատյանը՝ Նիկոլ Փաշինյանին

21:21, 14 նոյեմբերի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա գրել է․

«Պարո՛ն վարչապետ,

Իրավիճակը, որում այս պահին գտնվում է հայ հանրությունը, չի պարունակում ոչ մի խոստում, թե վաղը ավելի լավ է լինելու, եթե բոլորս կանգնած մնանք ներկայիս կետում։ Ուզում եմ հավատալ, որ սրա եթե ոչ առերես, ապա հաստատապես խորքային ըմբռնումը ունի նաև գործող իշխանությունը։ Իսկ եթե ոչ, ապա նշանակում է, որ մեր պետությունն իրապես մասնատված է զուգահեռ իրականությունների։ Մեր ժողովուրդը ունի հարցեր, չպատասխանված հարցեր, իսկ նրան մատուցվող պատասխանները դեռևս միայն առաջացնում են նոր հարցեր՝ եղած անորոշությունը պարպելու փոխարեն։ Եվ, փաստորեն, ստացվում է այնպես, որ դրանց պատասխաններին տիրապետում է գործող իշխանությունը, այլ ոչ լայն հանրությունը։ Հետևաբար և՝ առկա հարցերի պատասխանատվությունը ևս մնում է գործող իշխանության դաշտում, քանի դեռ հանրության հետ բաց երկխոսությունը չի փոխարինում արված հայտարարություններին։ Արդյո՞ք այդ մեկուսացումը ավելի չի բևեռացնում երկրում առկա վիճակը։

Որպես հայ հասարակության ներկայացուցիչ՝ խնդրում և կոչ եմ անում Ձեզ և գործող քաղաքական թիմին՝ ամեն ինչ անել, որ մեր հանրության մեջ չխախտվի միասնականությունը, չկղզիանան սրտացավ և կարող ուժերը, որոնք ունակ են և ցանկանում են փոփոխությունների տանել մեր երկիրը։ Ստեղծված բարդ իրավիճակում պատասխանատվությունների ստանձնման և մեղադրանքների առաջադրման հավասարակշռության խախտումը միայն ավելի կսպառի մեր վաղվա օրվա հույսը։

Մեր պետության համար այս ցավագին օրերին մենք պետք է հնարավորություն տանք մեր ազգի հայրենասեր և ունակ ներուժին մասնակցելու առկա իրավիճակից լավագույն ելքերը գտնելու գործին, և չմնալ կրավորական ու մեկուսացված դերում։ Նպաստե՛ք ժողովրդավար պետության այդքան դժվարությամբ ձեռքբերված համբավի պահպանմանը։

Այսպես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կլինի Ձեր իսկ շարունակաբար վկայակոչած «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին»։

ՀՀ վաստակավոր արտիստ

Սերգեյ Սմբատյան»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել