Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Պատմություն չապրած կյանքի մասին». Սարիկ Անդրեասյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել Արցախում պատերազմի մասին

17:21, 16 նոյեմբերի

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախում պատերազմի առաջին իսկ օրվանից գրեթե ամեն օր պաշտպանում է հայ ժողովրդի դիրքորոշումը։ Այսօր նա կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել, որում ցույց է տվել հայ զինվորների «չապրած օրերը»։

«Սա պատմություն է մարդկանց մասին, որոնց մայրերն այլեւս երբեք չեն գրկի։ Սա պատմություն է չապրած կյանքի մասին։ Խոնարհում բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են իրենց հայրենիքը, պատիվը, իրենց կանանց ու երեխաներին։ Թող ձեր հիշատակը հավերժ լինի։ Եկեք հիշենք ընկածներին եւ հոգ տանենք ողջերի մասին։ Նրանց մասին, ովքեր չեն վախեցել կանգնել մինչեւ վերջ։ Յուրաքանչյուր զիվորի արժանի կյանք, ուտելիք, արժանի գոյություն ապահովեք։ Այսօր հարկավոր է մտածել այդ մասին, միայն այն մասին, որ ամոթահար չլինենք նրանց առաջ, ովքեր մեզ ու մեր հայրենիքի համար կյանք են տվել։ Ես ամաչում եմ ողջ մնացած յուրաքանչյուրից ու զոհվածից, ես ամաչում եմ, որ այսօր շնագայլերն արագ մոռացել են սխրանքների մասին եւ նետվել են իշխանության համար պայքարի։ Ես ամաչում եմ լսել, թե ինչպես են քաղաքական գործիչները փորձում արդարացնել իրենց, ամաչում եմ, որ հազարավոր կամավորականներ չկարողացան օգնել իրենց հայրենիքին, քանի որ նրանց համար համզգեստ, զենք ու ուտելիք չկար։

Առյուծներին չպիտի ղեկավարեն ոչխարները, սակայն հիմա քաղաքացիական պատերազմի ժամանակը չէ։ Ժամանակը ցույց կտա։ Ժամանակը թույլ կտա ճիշտ որոշում կայացնել։ Հիմա ժամանակն է միայն բուժել վիրավորներին, օգնել ընչազուրկներին, ապաստան տալ քաղցածներին եւ գրկել անպաշտպաններին։ Հիմա կարեւոր է, որ դադարել են մարդիկ մահանալ, իսկ մնացածն իր ժամանակին։ Հողերը տրված են, բայց կան խաղաղություն ու խաղաղապահներ, կան նրանք, ում ու մեր Աստվածը մեկն է։ Ես խոսում եմ մեր ռուս եղբայրների մասին։ Կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանն ավելի շուտ խառնվել։ Անխոս։ Ես պահանջներ ունե՞մ։ Ունեմ։ Մենք արդեն չենք իմանա ճշմարտությունն ու մանրամասները, բայց այնտեղ, ուր ռուսն է, այնտեղ խաղաղություն է, իսկ այնտեղ, ուր թուրքն ու ադրբեջանցին են, այնտեղ կտրված ականջներ են, գլուխներ, պղծված գերեզմաններ ու եկեղեցիներ։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, եւ ես կողմ եմ երջանիկ ժողովրդի։ Եթե ես ուզում եմ արցունքներ տեսնել, ապա՝ միայն հաղթողների արցունքներ։ Հիշեք. Կուտուզովը հանձնեց Մոսկվան, իսկ խաղաղությունը ստորագրեց Փարիզում։ Մենք միասին ուժեղ ենք»,- գրել է ռեժիսորը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել