Երեւանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին անցկացվել է «Փոխկախվածություն» ֆիլմի երեւանյան պրեմիերան։ Տասնմեկ կարճ ֆիլմից բաղկացած այս նախագիծը, որի սկիզբը դրվել է 2018թ.-ին, խելամիտ ու ստեղծարար ոգով քննում է մարդ-բնություն փոխադարձ կապը: Հնարավոր լուծումներ հուշելով՝ միջազգայնորեն ճանաչված տասնմեկ ռեժիսորների պատկերած առանցքային պատմություններն արտացոլում են մարդկության ու բնական միջավայրի փոխհարաբերությունները, որոնք բարդանում են բազմաթիվ մակարդակներում ու մասշտաբներում դիտվող կլիմայական փոփոխություններով, հայտնում է փառատոնի մամուլի գրասենյակը։
Կինոնկարի ռեժիսորներն են Ֆաուզի Բենսայդին(Մարոկկո), Ասա Հյորլեյ ֆսդոթիրը (Իսլանդիա),Սալոմե Լամասը (Պորտուգալիա), Բեթինա Օբերլին (Շվեյցարիա), Շահրբանու Սադաթը (Աֆղանստան), Մահամաթ-Սալեհ Հարունը (Չադ), Լեոն Վանը (Չինաստան), Նիլա Մադհաբ Պանդան (Հնդկաստան), Դանիելա Թոմասը (Բրազիլիա), Սիլվիո Սոլդինին (Իտալիա), Քարին Ուիլյամսը (Նոր Զելանդիա)։
Կարճամետրաժ կինոնկարներից յուրաքանչյուրն անդրադարձ է կատարում այս կամ այն երկրում կլիմայական փոփոխություններին առնչվող խնդրին։
«Փոխկախվածություն» ֆիլմը ART for The Worldproduction-ի կինոնկարն է, այն արտադրվել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Միլանի քաղաքապետարանի աջակցությամբ։
«Փոխկախվածություն» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հռոմի միջազգային կինոփառատոնի շրջանակում 2019թ. հոկտեմբերին։ Ֆիլմի դիստրիբյուցիայով այժմ զբաղվում է Եվրոպական հեռարձակողների միությունը։
ART for The World-ը ոչ պետական կազմակերպություն է, որը համագործակցում է UNDPI-ի հետ, եւ այն հիմնադրվել է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգի կողմից։ Գործունեություն է ծավալում Ժնևում եւ Իտալիայում եւ աշխարհի տարբեր երկրներում ունի համագործակիցներ ու գործընկերներ։ «Փոխկախվածություն» ֆիլմի երեւանյան պրեմիերան տեղի է ունենում «Ոսկե ծիրան»-ի եւ ART for The World-ի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության բացառիկ աջակցությամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:44, 19 մայիսի
«Տիկնիկ»․ Շողեր Թովմասյանի գրավիչ կերպարը23:06, 19 մայիսի
Ռիհաննան եւ A$AP Rocky-ն ծնողներ են դարձել22:43, 19 մայիսի
«Սիրունիկ»․ Լիլուի «street style»-ը Կալիֆոռնիայից22:12, 19 մայիսի
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կյանքի մասին կոմիքս է թողարկվել21:45, 19 մայիսի
«Գեղեցիկ աղջիկ»․ Էլեն Ասատրյանի լուսանկարը21:12, 19 մայիսի
Ինչպես հիշել ընթերցված տեղեկատվությունը20:45, 19 մայիսի
«Սերս ու ես»․ Աննա Թովմասյանի ու Արամեի ջերմ լուսանկարը20:11, 19 մայիսի
Կարա Դելեւինը 15 միլիոն դոլարով գնել է հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնի բնակարանը19:43, 19 մայիսի
Մարի Կրայմբրերին պատմել է, թե ինչու են ինքն ու Դավա Մանուկյանը թաքցնում հարաբերությունները19:13, 19 մայիսի
«Սիրում եմ կյանքը»․ Աննա Դովլաթյան (ֆոտո)18:43, 19 մայիսի
«Իմ հարստություն»․ Արմեն Պետրոսյանն ընտանեկան հանգստից ջերմ լուսանկար է հրապարակել18:29, 19 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը հայտարարել է, որ բռնության վերաբերյալ մեղադրանքներից հետո չի խոսել Քրիս Նոտի հետ