Նոր նախագիծ` Guess&Eat. հավով ապուր

Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

Նոր կերպարներ ու զվարճալի իրավիճակներ. «Դեպի ճամպար 3»

«Կիրկորովից առաջարկ եմ ստացել իր հետ աշխատել». «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

Գոհար Հարությունյանի 42-ամյակն ու ամենաթան նվերը

Մոնիկան՝ «Միսս Տիեզերքի» կարծրատիպերի, իր կյանքի ցավոտ էտապի եւ այս տարվա գեղեցկուհիներին մոտիվացնելու մասին

«Ցենզուրայից դուրս ցանկացած գովազդում, ֆիլմում կամ տեսահոլովակում չեմ նկարահանվի»․ Ադրիանա Գալստյան

Հարաբերությունների 6 տեսակ, որոնք կհյուծեն ձեզ

23:12, 25 նոյեմբերի

1․ Միակողմանի հարաբերությունները

Դուք չպետք է միակ կողմը լինել, որը հարաբերությունների համար ջանքեր է գործադրում։ Դրանց համար պետք է աշխատեն զուգընկներները։ Հասկանալի է, որ յուրաքանչյուրդ պարտականություններ ունեք հարաբերություններից զատ, սակայն դա արդարացում չէ մարդու համար, որն արհամարհում է ձեզ։ Նա ձեզ պետք է նույնքան ժամանակ հատկացնի, որքան դուք։

Արդարացի չէ, եթե ամբողջ աշխատանքը մնում է ձեր ուսերին, իսկ պարգեւը ստանում է միայն մեկը։ Եվ, այո՛, սա հյուծում է։

2․ Կիսատ հարաբերություններ

Եթե մարդը հրաժարվում է «հարաբերություն» անվանել այն, ինչ ձեր միջեւ տեղի է ունենում, նշանակում է՝ կա մի բան, որը նրան ստիպում է տատանվել։ Դուք ձգտում եք հաջորդ քայլը նրա հետ անել. ինչո՞ւ է այդ դեպքում նա մինչ այժմ շարունակում կասկածել։

Ձեր ընտրյալը պետք է դառնա այն մարդը, որը կցանկանա ձեր մասին պատմել ամբողջ աշխարհին եւ թե չէ նա, ով ամաչում է ձեզանից եւ ձեզ «թողնում» ապագային, երբ ձեր հանդեպ ունեցած պարտականությունների կատարման ժամանակն է։

3․ Տոքսիկ հարաբերություններ

Երբեք չեք կարողանա տոքսիկ մարդուն համոզել, որ իրավացի եք։ Նա միշտ միջոց կգտնի բոլոր փաստարկները ձեր դեմ ուղղելու համար։ Նա ձեզ կստիպի մեղավոր զգալ, թեեւ դուք նույնիսկ որեւէ վատ մտադրություն չեք ունեցել։

Նույնիսկ եթե հարաբերություններում բոլոր խնդիրները նրա պատճառով են ծագում, նա այնպես կանի, որ դուք ցանկացած հարմար դեպքում ձեզ անկարեւոր զգաք։ Նա երբեք չի ընդունի իր թերությունները, քանի որ չափից շատ կենտրոնացած կլինի ձերի վրա։

4․ Հարաբերություններ հեռավորության պայմաններում

Թեեւ այս դեպքերում երկարաժամկետ հարաբերությունները երբեք ողբերգությամբ չեն ավարտվում, ժամանակի ընթացքում դրանք հյուծվում են։ Բայց, ամեն դեպքում, այդ ամենը սրտին մոտ եք ընդունում։ Փոխարենը սիրելիի հետ երկար ժամանակ անցկացնելը, ստիպված եք լինում նրա հետ հեռախոսով շփվել։ Նա երբեք այնքան մոտ չի լինում, որքան կցանկանայիք։

Համատեղ կյանքի պահերը վայելելու փոխարեն դուք միայն զբաղված եք ձեր հանդիպման օրերը հաշվելով։ Կան բազմաթիվ զույգեր, որոնք այսպես տարիներ են անցկացնում, սակայն նույնիսկ նրանցից ամենաերջանիկները զգում են, որ հարաբերությունները տուժում են։  

5․ Դադարներով հարաբերություններ

Սովորաբար զույգընկերոջից բաժանումը ձեր անհամատեղելիության նշան է։ Նշանակում է՝ առաջ շարժվելու ժամանակն է։ Սակայն եթե վերսկսեք հարաբերությունները մարդու հետ, որը, ինչպես կարծում էիք, հեռացել է ձեր կյանքից, կրկին կարծես թե հայտնվում եք ընտրության առաջ։ Այն պահին, երբ կրկին բաժանվում եք, միեւնույն է, կանգնած եք տեղում, որովհետեւ վստահ եք, որ շուտով վերամիավորվելու եք։

6․ Ոչ հուսալի հարաբերություններ

Հենց կորցնում եք վստահությունը, հասկանում եք, որ այլեւս չեք կարող երջանիկ լինել այդ մարդու հետ, քանի որ այսուհետ նոր դավաճանության եք սպասելու։ Դուք միշտ հարց եք հնչեցնելու՝ արդյոք նրա հետ հարաբերությունները սխալ էին։ Ձեզ համար արդեն դժվար կլինի հավատալ խոսքերին, որոնք լսում եք նրանից, քանի որ միշտ հիշելու եք անցյալում նրա ստի մասին։

Դուք գիտեք, որ նա կարող է ձեզ դժոխք հասցնել։ Դուք գիտեք, որ նա ճշմարտությունը չի ասում, երբ երդվում է, որ երբեք ցավ չի պատճառի, որովհետեւ նա արդեն այդպես վարվել է ձեզ հետ։

Աղբյուրը՝ Cluber.com.ua

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության