Պետերբուրգյան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի է ունեցել Միքայել Թարիվերդիեւի «Օլգա Սերգեեւնա» ստեղծագործության պրեմիերան։ Մինչ այդ կոմպոզիտորի կողմից «Օլգա Սերգեեւնա» ֆիլմի համար գրված երաժշտությունը երբեք ամբողջությամբ չի կատարվել։
«Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ ստեղծագործությունների շարքը կատարել են «Նեւսկիյ» լարային նվագախումբը Սերգեյ Պոլյանիչկոյի ղեկավարությամբ եւ Միքայել Թարիվերդիեւի երաժշտությունը ներկայացնող դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը։ Համերգին մասնակցել է կոմպոզիտորի այրի Վերա Թարվերդիեւան։
«Հանկարծ մեր արխիվում հայտնաբերեցի «Օլգա Սերգեեւնա»-ի երաժշտության ամբողջ ձայնագրությունը։ Այնտեղ շատ է իմպրովիզացիան։ Հատվածներ կան, ուր Թարիվերդիեւը դաշնամուրի կամ կլավեսինի առաջ է։ Եվ երաժշտությունը ձայնագրել է «Մոսֆիլմի» ստուդիայում։ Ես սկավառակ պատրաստեցի, այն անվանեցի «Լռության արտացոլում»»,- պատմել է Վերա Թարիվերդիեւան։
Միքայել Թարիվերդիեւը «Օլգա Սերգեեւնա» հեռուստատեսային ֆիլմի երաժշտությունը գրել է 1974թ.-ին, հենց այդ ժամանակ էլ ձայնագրվել է սկավառակը։ Կոմպոզիտորի այդ աշխատանքն արժանացել է Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:32, 23 հունվարի
«Բոլոր իշխանական նիկոլականները դատվելու են եւ վերջ»․ Արմեն Գրիգորյան14:21, 23 հունվարի
Ռեփեր Jay-Z-ը հիմնադրամ է ստեղծել, որը կաջակցի կանեփի սեւամորթ արտադրողներին13:41, 23 հունվարի
«ՀՀ 4-րդ նախագահը դասվել է Բերմուդյան եռանկյունուն, տիեզերքի սեւ անցքերին եւ մածունի մերանին»․ Ռուբեն Մխիթարյան13:04, 23 հունվարի
Հայտնի է դարձել Քենդալ Ջեների սիրեցյալի ինքնությունը12:14, 23 հունվարի
Բարի Ալիբասովը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք11:52, 23 հունվարի
«Ասում են հղիության ամիսները կնոջ կյանքի ամենահեքիաթային շրջանն է․․․ բայց ոչ այս անգամ»․ բալիկի ծնունդին սպասող Լիլիթ Մուրադյանի գրառումը11:16, 23 հունվարի
Քեթի Տոպուրիան բացահայտել է նորածին որդու անունը10:43, 23 հունվարի
«Ոչինչ չի կարող ձեր երազանքից մեծ լինել՝ ո՛չ վախը, ո՛չ խնդիրները, ո՛չ եղանակը...»․ Սոֆի Դեւոյան10:12, 23 հունվարի
Եվգենի Պետրոսյանի փոքրիկ որդին անձնական ոճաբան ունի09:00, 23 հունվարի
ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:42, 22 հունվարի
Դեւիդ Բոուիի նախկին կինը քննադատել է երաժշտի մասին «ձանձրալի» կենսագրական ֆիլմը22:12, 22 հունվարի
Յոթ երեւույթ, որոնցից պետք է խուսափել՝ Նրա մայրիկը չդառնալու համար