Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է «ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ» ֆեյսբուքյան էջից տեսանյութ, որում նա ասում է․
«Շատերին թվում է, թե պատերազմը վերջացավ այս չարաբաստիկ համաձայնագրով։ Բայց իրականում դա այդպես չէ։ Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է»։
Նա պատմում է, որ օրեր առաջ գնացել է առաջնագիծ եւ կիսվել է տպավորություններով․ «Զարմանալի հակասությունների մի ամբողջականություն, ինչպես մեր պատմությունը։ Հանդիպեսցի հերոսության, որը հանդիպել էր համեստության մի զգեստ։ Հերոսությունն ու համեստությունը ես երբեք այդպես չեմ տեսել»։
Հայտնի դերասանը խոսել է նաեւ հայտնի փաստաթղթի ստորագրումից առաջ եւ հետո տեղի ունեցած եւ ունեցող իրադարձությունների մասին, սահմանին կանգնած տղաների եւ շատ այլ թեմաների մասին։
«Ճշմարիտ հերոսներ են նրանք, որ անտեսելով պատերազմի մռայլն ու պատերազմից հետո տեղի ունեցող քաոսը, ամուր կանգնած իրենց վեհ առաքելությունն են շարունակում:
Նրանց օրերն էլ իրենց նման հերոսական են, ազնիվ ու պարզ, խորը՝ լի հայրենասիրությամբ, եղբայրական մեծ սիրով ու չհուսահատվելու հավատով ու տոկունությամբ:
«Նրանք կանգնած են մահվան առջեւ, եւ մահվան առջև կյանքն այլ երանգներ է ստանում, այլ կերպ է իմաստավորվում: Նրանք կյանքի իսկական ընկերներն են՝ մահվան դեմ կռիվ տվող, մենք իրավունք չունենք մոռանալ նրանց, - ասում է Վարդան Պետրոսյանը: - «Մեր կյանքի իսկական երաշխավորները նրանք են. գիտե՞ք՝ ինչքան խելոք են խոսում, որքան համով են կատակում, որքան նրանց ընկերությունն ուրիշ է, ուրախությունն ուրիշ է, նրանց՝ մի փոքր հաց ուտելն ուրիշ է , նրանց սուրճ խմելն ուրիշ է»:
Չի կարելի լքել նրանց. նրանք են մեր պատմությունը կերտում, նրանք են մեզ պահում, մենք իրավունք չունենք լինել թույլ թիկունք:
Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է:
Գուցե նրանք չգիտեն՝ ինչ հերոսներ են իրենք, բայց մենք էլ հո գիտե՞նք»:
Տեսանյությում ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի կամավորներն են:
Տեսանյութը նկարահանվել է զինադադարից հետո
Տեսանյութի հեղինակներ՝ Գոռ Ասլանյան եւ Արտյոմ Սարիբեկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:49, 19 հունվարի
Ռոմեո Բեքհեմն առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին21:12, 19 հունվարի
Ո՞րն է տղամարդկանց համար իդեալական կինը20:36, 19 հունվարի
Գարիկ Մարտիրոսյանը «Маска» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին20:17, 19 հունվարի
Բուզովան ակնարկել է, որ կդառնա «Последний герой» հաղորդման նոր հաղորդավարուհին19:33, 19 հունվարի
Հայ հայտնիներ, որոնք 2021-ը սկսել են կտրուկ ոճափոխությամբ (ֆոտո)19:01, 19 հունվարի
Յուլյա Նաչալովայի մահից 2 տարի անց ծնվել է նրա որդին18:37, 19 հունվարի
Մահացել է «Սիմփսոնների» սցենարիստ Դեւիդ Ռիչարդսոնը18:08, 19 հունվարի
«Սիրելու եմ հավերժ»․ Իրինա Թովմասյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը17:31, 19 հունվարի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է Instagram-ում իր ռեկորդով17:05, 19 հունվարի
«Դեռ չեմ պատկերացնում` ինչպես եմ համերգներ ունենալու. հոգեպես առայժմ պատրաստ չեմ». Անուշիկ Ալավերդյանը՝ ընտանեկան ֆոտոշարքի, բեմը կարոտելու եւ նոր գործունեության մասին16:14, 19 հունվարի
«Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ քեզ ուղարկեց այս աշխարհ»․ Գրիգոր Դանիելյանի շնորհավորանքը կնոջ ծննդյան օրվա առթիվ16:12, 19 հունվարի
«Ունիվերի» աստղի նախկին կինը պատմել է ալիմենտների համար դերասանի հետ պայքարի մասին