Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Հերոսությունն ու համեստությունը ես երբեք այդպես չեմ տեսել․․․ Գուցե նրանք չգիտեն՝ ինչ հերոսներ են, բայց մենք էլ հո գիտե՞նք»․ Վարդան Պետրոսյանը՝ առաջնագիծ գնալու եւ որդու հետ հանդիպման մասին

22:04, 25 նոյեմբերի

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է «ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ» ֆեյսբուքյան էջից տեսանյութ, որում նա ասում է․

«Շատերին թվում է, թե պատերազմը վերջացավ այս չարաբաստիկ համաձայնագրով։ Բայց իրականում դա այդպես չէ։ Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է»։

Նա պատմում է, որ օրեր առաջ գնացել է առաջնագիծ եւ կիսվել է տպավորություններով․ «Զարմանալի հակասությունների մի ամբողջականություն, ինչպես մեր պատմությունը։ Հանդիպեսցի հերոսության, որը հանդիպել էր համեստության մի զգեստ։ Հերոսությունն ու համեստությունը ես երբեք այդպես չեմ տեսել»։

Հայտնի դերասանը խոսել է նաեւ հայտնի փաստաթղթի ստորագրումից առաջ եւ հետո տեղի ունեցած եւ ունեցող իրադարձությունների մասին, սահմանին կանգնած տղաների եւ շատ այլ թեմաների մասին։

«Ճշմարիտ հերոսներ են նրանք, որ անտեսելով պատերազմի մռայլն ու պատերազմից հետո տեղի ունեցող քաոսը, ամուր կանգնած իրենց վեհ առաքելությունն են շարունակում:

Նրանց օրերն էլ իրենց նման հերոսական են,  ազնիվ ու պարզ, խորը՝ լի հայրենասիրությամբ, եղբայրական մեծ սիրով ու չհուսահատվելու հավատով ու տոկունությամբ:

«Նրանք կանգնած են մահվան առջեւ, եւ մահվան առջև կյանքն այլ երանգներ է ստանում, այլ կերպ է իմաստավորվում: Նրանք կյանքի իսկական ընկերներն են՝ մահվան դեմ կռիվ տվող, մենք իրավունք չունենք մոռանալ նրանց,  - ասում է Վարդան Պետրոսյանը: - «Մեր կյանքի իսկական երաշխավորները նրանք են. գիտե՞ք՝ ինչքան խելոք են խոսում, որքան համով են կատակում, որքան նրանց ընկերությունն ուրիշ է, ուրախությունն ուրիշ է,  նրանց՝ մի փոքր հաց ուտելն ուրիշ է , նրանց սուրճ խմելն ուրիշ է»:

Չի կարելի լքել նրանց. նրանք են մեր պատմությունը կերտում, նրանք են մեզ պահում, մենք իրավունք չունենք լինել թույլ թիկունք: 

Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է:

Գուցե նրանք չգիտեն՝ ինչ հերոսներ են իրենք, բայց մենք էլ հո գիտե՞նք»:

Տեսանյությում ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի կամավորներն են:

Տեսանյութը նկարահանվել է զինադադարից հետո

Տեսանյութի հեղինակներ՝ Գոռ Ասլանյան եւ Արտյոմ Սարիբեկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել