Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Առանց միջազգային հանրության կողմից պատժամիջոցների կիրառման այդ ռեժիմների չարագուշակ պահվածքը շարունակվելու է անպատիժ մնալ․․․ Մենք դեռ այստեղ ենք եւ ոչ մի տեղ չենք գնում»․ Էրիկ Էսրաիլյան

21:01, 25 նոյեմբերի

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը շարունակում է սոցիալական ցանցերի իր էջերում բարձրաձայնել արցախահայության խնդիրներն ու ադրբեջանա-թուրքական հարձակումների ու ահաբեկչական գործողությունների հետեւանքները: Ինստագրամյան իր էջում ամերիկահայ պրոդյուսերը նոր գրառում է կատարել, որում ասվում է․

View this post on Instagram

A post shared by Eric Esrailian (@esrailian)

«Ռազմական հանցագործությունների ապացույցները լավ փաստագրված են, ցավոք, դրանք հեշտ է գտնել, եւ ներկայումս կան Ադրբեջանի կողմից հայ զինվորների  հանդեպ դաժան վերաբերմունքի բազմաթիվ շրջանառվող տեսագրություններ: Ես չեմ հանրայնացնի դրանք, բայց ես անձամբ անում եմ այն, ինչ կարող եմ` համագործակցելով այն անհատների եւ խմբերի հետ, որոնց վստահում եմ: Դուք երբեք չեք կարող խլել այդ քաջարի զինվորների արժանապատվությունը։ Առանց միջազգային հանրության կողմից պատժամիջոցների կիրառման  այդ ռեժիմների չարագուշակ պահվածքը շարունակվելու է անպատիժ մնալ։ Որպես ամերիկացի, ես շարունակելու եմ աշխատել իմ կառավարության պաշտոնյաների հետ`  համոզվելու համար, որ նրանք հասկանում են մեղավոր կառավարությունների եւ նրանց ղեկավարության իրական բնույթը։  Օտարերկրյա օգնության դադարեցումը եւ նման սատանայական վարքագիծ ունեցող երկրների դեմ պատժամիջոցների սահմանումը անհրաժեշտ առաջին քայլն է։ Միեւնույն ժամանակ, ես շարունակում եմ մշակել ռազմավարություն եւ ուղղորդել անհրաժեշտ մարդասիրական աջակցությունը հրաշալի կազմակերպությունների միջոցով: Մենք դեռ այստեղ ենք եւ ոչ մի տեղ չենք գնում»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել