Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տասնմեկ միջոց դառնալ մեկը, ում դուք կսիրեք

21:12, 30 նոյեմբերի

Դուք ուժեղ եք միայն այն ժամանակ, երբ հավատում եք ձեզ, երբ գիտեք, որ կարող եք հաջողության հասնել։ Երբ դուք առաջ եք շարժվում ձեր ընտրած ուղիով եւ թույլ չեք տալիս, որ խոչընդոտները կանգնեցնեն ձեզ, ուրեմն արդեն նոր ձեռքբերումների ճանապարհին եք։ Եթե գիտեք, որ սեփական սխալների վրա պետք է սովորել եւ համոզված եք, որ ընկնելու դեպքում կարող եք բարձրանալ ու առաջ շարժվել, ուրեմն ձեզ այլեւս ոչինչ չի կարող կանգնեցնել։

Ներկայացնում ենք այն միջոցները, որոնք կօգնեն ձեզ դառնալ մեկը, ում դուք կսիրեք։

1. Բավական է խստորեն քննադատեք ինքներդ ձեզ։ Գնահատեք ձեր ներքին գեղեցկությունը, անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ։ Լավատես եղեք, նկատեք ձեզ շրջապատող դրական երեւույթները. չէ որ մեզանից ամեն մեկն իր առավելություններն ունի։ Փորձեք գտնել դրանք։

2.Ինքներդ ձեզ հետ վարվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ մյուսները վերաբերին ձեզ։ Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Բնական եղեք, սիրեք ձեզ։ Միայն այդ դեպքում շրջապատող մարդիկ նույնպես կսիրեն ու կգնահատեն ձեզ։

3. Մի անհանգստացեք, թե ինչ կմտածեն մյուսները։ Մի փորձեք հաճոյանալ բոլորին։ Միշտ կգտնվեն մարդիկ, որոնց ստանդարտներին դուք չեք համապատասխանի։ Փորձեք ավելի քիչ մտահոգվել, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները։ Կենտրոնացեք սեփական կարծիքի վրա։

4. Իմացեք ձեր արժեքը։ Մենք հաճախ ենք համաձայնում ինչ-ինչ առաջարկների, բայց իրականում դուք դրան չէիք արժանի։ Ինչո՞ւ եք ցանկանում լինել երկրորդը։ Դուք արժանի եք առաջատարի դերում լինելուն։

5. Պետք չէ սեր «մուրալ»։ Սիրել նշանակում է լինել ձեզ համար թանկ մարդու կողքին, որը կարող է երջանկացնել ձեզ։ Պետք չէ իդեալ փնտրել, բայց եթե դեռ չեք գտել մեկին, որը ձեզ կսիրի ձեզ առանց պայմանների եւ պահանջների, ուրեմն պետք չէ դիմել այդ քայլին։ Մի ընտրեք մեկին, որը չի կարող սեր ու ջերմություն պարգեւել ձեզ։

6. Բաց թողեք նրանց, ովքեր տեղ չունեն ձեր կյանքում։ Դուք մշտապես ծանոթանում եք նոր մարդկանց հետ, որոնցից շատերը դեր չեն ունենում ձեր կյանքում։ Բաց թողեք նրանց։ Ձեր սիրուն արժանի են միայն այն մարդիկ, ովքեր ձեզ հետ են թե ուրախության, թե տխրության ակնթարթներին։ Միայն դուք պետք է որոշեք, թե ով կարող է տեղ ունենալ ձեր կողքին։

7. Ներեք եւ ձեզ, եւ ուրիշներին։ Ձեզ ամեն ինչ կարող են ստիպել, սակայն ոչ մեկին չի հաջողվի հարկադրել ձեզ սիրել, հավատալ կամ ներել ինչ-որ մեկին. այս ընտրությունը միայն դուք կարող եք անել։

8. Կենտրոնացեք միայն դրական երեւույթների վրա։ Թույլ մի տվեք, որ ձեր հույսը մարի, որ բացասական ուժերը պարուրեն ձեզ եւ սպառեն ձեր ուժն ու լավատեսությունը։ Այո, միգուցե այնքան էլ հեշտ չէ աշխարհը դրական տեսանկյունից դիտարկելը, բայց պետք է փոխել ձեր մտածելակերպը։ Հիշեք, փոխելով ձեր միտքը, փոխում եք աշխարհը. չէ որ  մեր մտքերը մեր տրամադրության արտացոլանքն են։

9. Վստահեք ձեր ուժերին։ Ցանկացած մարդ երազում է իրականացնել իր բոլոր նպատակները։ Իսկ նպատակներին հասնելու համար պետք է հավատալ սեփական ուժերին եւ հնարավորություններին։ Հիշեք, որ միայն քրտնաջան աշխատանքի, փորձի եւ համառության շնորհիվ կարող եք փոխել ձեր կյանքը։

10. Փորձեք իրականացնել այն նպատակները, որոնց դուք հավատում եք։ Երբեք մի հանձնվեք, մի ընկճվեք եւ ձգտեք հասնել այն երազանքներին, որոնք կարեւոր են ձեզ համար։ Երբեք ոչ մի բան վաղվան մի թողեք։ Հետեւաբար, հենց այսօր ու հենց հիմա արեք այն, ինչ ձեր սիրտն է թելադրում։

11. Միշտ առաջ նայեք, առաջ շարժվեք։ Սա չի նշանակում մոռանալ անցյալը, այլ պարզապես ապրել ներկայով, կատարել ընտրություն, որը ձեզ երջանիկ կդարձնի։ Պետք է վայելել կյանքը, ռիսկի դիմել, հարկ եղած դեպքում ընկնել ու նորից բարձրանալ, սովորել սեփական սխալների վրա։

Հաջողություն ձեզ։

 

 

Աղբյուրը՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել