Կյանքից հեռացել է ամերիկացի կատակերգու Ջո Լունան, որն առավել հայտնի է El Cholo կեղծանվամբ: Ինչպես հայտնում է Mirror պարբերականը, դերասանի մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր կորոնավիրուսային հիվանդություն: Լունան վիրուսի դեմ իր պայքարի մասին կիսվում էր, նույնիսկ, սոցիալական ցանցերի իր էջերում: Նա նշել էր, որ վիրուսով վարակվել էր ոչ թե իր ելույթների ժամանակ, այլ մտերիմ մարդկանցւց մեկի հետ շփման արդյունքում:
Անդրադառնալով հիվանդության արտահայտման ձեւին՝ Լունան ընդգծել էր, որ իր մոտ վիրուսի ծանր դրսեւորումն է: Թոքաբորբով պայմանավորված՝ նա ունենում էր սաստիկ ցավեր կրծքավանդակի շրջանում:
«Եթե կարծում եք, թե կորոնավիրուսն ընդամենը կատակ է, եթե համոզված եք, որ այն ձեզ չի կպնելու... ուղղակի հավատացեք ինձ: Այն տարբեր մարդկանց վրա տարբեր ձեւերով է «հարձակվում»»,-գրել էր դերասանը:
Պարբերականը հավելել է, որ հայտնի կատակերգուն ունեցել է նաեւ շաքարային դիաբետ, ինչպես նաեւ երկու անգամ ենթարկվել է անդամահատման: Այնուամենայնիվ, դերասանի մահվան պաշտոնական պատճառը, ըստ Mirror-ի, դեռեւս մատնանշված չէ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը