Շատ կանայք են ապրումներ ունենում, երբ տղամարդուց չեն լսում «ես սիրում եմ քեզ» ցանկալի բառերը։
Մի մոռացեք, որ տղամարդիկ տարբերվում են։ Երբ խոսքը զգացմունքներ արտահայտելու մասին է, կանայք կարողանում են ավելի լավ անել, իսկ տղամարդիկ չեն սիրում խոսել եւ կարծում են, որ քայլերն ավելի համոզիչ են, քան բառերը։
Եթե զուգընկերը չի խոսում իր զգացմունքների մասին, ուշադրություն դարձրեք նրա քայլերին։ Տղամարդիկ այս 10 միջոցով արտահայտում են իրենց զգացմունքները։
1․ Դուք ծանոթ եք նրա ընկերներին ու ընտանիքին
Եթե նա ձեզ ծանոթացրել է ընկերների ու ընտանիքի անդամների հետ, դա հստակ նշան է, որ նա սիրում է ձեզ։ Դա խոսում է մտադրությունների լրջության մասին։ Նա ուզում է, որ դուք դառնաք իր կյանքի կարեւոր մասը եւ որ շրջապատը տեսնի, թե որքան երջանիկ է ինքը ձեր կողքին։
2․ Նա միշտ կապի մեջ է ձեզ հետ
Երբ երկուսն իսկապես հոգ են տանում միմյանց մասին եւ իրար հետ լավ են զգում, նրանք խոսելու համար առանձնահատուկ առիթ չեն որոնի։ Եթե նա զանգահարում է ձեզ՝ պարզապես «ողջույն» ասելու կամ իմանալու համար, թե ինչով եք զբաղված, նշանակում է՝ հաճախ է մտածում ձեր մասին։
3․ Նրա համար կարեւոր է դիպչել ձեզ
Եթե տղամարդը միշտ փորձում է որքան հնարավոր է մոտ լինել ձեզ, նշանակում է՝ ձեզ հետ իրեն լավ է զգում։
4․ Նա զիջումների է գնում
Երբ տղամարդը սիրում է կնոջը, կանի ամեն ինչ, որ կինը երջանիկ լինի, նույնիսկ եթե որոշ դեպքում ստիպված է լինելու հանուն հարաբերությունների զոհել իր շահերը։ Եթե ձեր տղամարդը պատրաստ է զիջման գնալ, նշանակում է՝ ձեր հարաբերությունները կարեւոր են նրա համար։
5․ Նրա համար կարեւոր չէ, թե ինչով եք զբաղվում, կարեւորն այն է, որ միասին եք
Սիրահարված տղամարդը ցանկանում է կնոջ հետ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել, այդ պատճառով նա ուրախությամբ կնոջ հետ մթերք գնելու կգնա եւ կօգնի ընկերուհու համար նվեր ընտրել։ Եթե տղամարդը սիրում է ձեզ, նա ցանկանում է մասնակցել ամենին, ինչով զբաղվում եք։
6․ Նա լսում է ձեզ
Ինչ էլ ասեն մյուսները, դետալները միշտ նշանակություն ունեն։ Տղամարդկանց հաճախ են մեղադրում, որ նրանք ուշադիր չեն լսում կանանց։ Եթե տղամարդը հիշում է, թե ինչ շոկոլադ եք սիրում եւ որն է ձեր ամենասիրելի ֆիլմը, կարող եք վստահ լինել, որ նա գնահատում է ձեզ։
7․ Նա խորհրդակցում է ձեզ հետ
Եթե տղամարդը ձեզ կյանքի ուղեկից է համարում, նրա համար կարեւոր կլինի լսել ձեր տեսակետը։ Դուք նրա համար կարեւոր եք, այդ պատճառով նա գնահատում է ձեր կարծիքը։
8. Նա միշտ պատրաստ է ձեր իրերը վերցնել քիմմաքրման կետից
Կամ անել այլ բան, որի մասին կխնդրեք։ Եթե տղամարդը սիրում է, նա կաշվից դուրս կգա՝ ձեր կյանքը հեշտացնելու համար։ Մյուս կողմից եթե տղամարդը լուրջ մտադրություններ չունի, ձեզ օգնելու իմաստ չի գտնի։
9․ Նա պատասխանատվությամբ է մոտենում ձեզ համար նվերների ընտրությանը
Երբ տղամարդն իսկապես սիրում է, նա ուշադրություն է դարձնում ամենին, ինչ ասում է նրա կինը եւ լավ է ճանաչում նրան։ Նա միշտ ձգտում է կնոջը նվիրել այն, ինչ նա կգնահատի, լինի իր, որի մասին կինը երազել է կամ վայր, ուր կինը միշտ ցանկացել է ճամփորդել։
10․ Նա միշտ մեղմ ժպտում է համբույրից հետո
Ձեզ ծանո՞թ է այդ ժպիտը…
Աղբյուրը՝ Cluber.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից