«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն անգամ պատերազմական օրերին շարունակել է պահել մշակութային խրամատը: Փառատոնի շնորհիվ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» (խակ պտուղ) ֆիլմը Հայաստանից կմասնակցի «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի՝ համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։ 2021 թ․ հունիսին հայկական ֆիլմը կփորձի ֆինանսավորման, ինչպես նաև միջազգային գործընկերների ձեռքբերման հնարավորություններ գտնել։
Նշենք, որ «ՌեԱնիմանիա»-ի շնորհիվ ֆիլմն այս օրերին, ի թիվս այլ նախագծերի, մասնակցել էր «Անեսսի» միջազգային անիմացիոն կինոփառատոնի, Saqanima Georgian Animators Association-ի եւ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի կազմակերպած անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման եւ փիչինգի աշխատարանին։
6-րդ անգամ իրականացվող աշխատարանը բացառիկ հնարավորություն էր ընձեռնում Հայաստանի անիմացիոն ֆիլմարտադրողներին ներկայացնել իրենց նախագիծը՝ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման եւ փիչինգի աշխատարանի շրջանակում։ Աշխատարանը իրականացվել էր առցանց ձևաչափով, և ճանաչվելով լավագույնը հնարավորություն էր ստացել մասնակցելու հաջորդ տարվա կինոշուկային։
«Անեսսի» փառատոնի կողմից լավագույն նախագծի հեղինակը ստացել է անվճար հավատարմագրման հնարավորություն, իսկ «ՌեԱնիմանիա»-ն կփորձի գտնել աջակիցներ, որպեսզի հաղթող մասնակիցը կարողանա մեկնել «Անեսսի»: Պատերազմական իրավիճակում հայ մշակույթը ներկայացնող արվեստագետն իր ֆիլմով հաղթանակ գրանցեց։
«Զակո»-ն (խակ պտուղ) ONoff.studio-ի անիմացիոն ֆիլմն է, որը պատմում է նկարիչ Սարգիս Մանգասարյանի (Zako) իրական կյանքի պատմության մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել համակենտրոնացման ճամբար։ Նկարիչ «Զակո»-ն կենդանի է մնում ճամբարներում շնորհիվ իր բացառիկ տաղանդի։ Սա մի հուզիչ պատմություն է նկարչի մասին, ով ստիպված էր նկարել իրեն կտտանքների ենթարկողների դիմանկարները։ Ֆիլմը հիմնված է համանուն գրաֆիկ նովելի վրա, որի հեղինակն է Տիգրան Մանգասարյանը։ Վերջինս նաև «Զակո»-ի բեմադրող նկարիչն է։ Ֆիլմի պրոդյուսերն է Սուսաննա Խաչատրյանը, սցենարիստը՝ Էդգար Բաղդասարյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ