Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Երանուհի Մելիքյանը՝ «Միսս Երկիր» մրցույթում իրեն հաջողություն բերած Արցախի տարազի, պատերազմից վերադարձած եղբոր գոտեպնդման ու աշխարհին ուղղված իր հաղորդագրության մասին

11:21, 3 դեկտեմբերի

«Միսս Երկիր 2020» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած Երանուհի Մելիքյանը, թեեւ չի հաղթել մրցույթի եզրափակչում, բայց գրանցել է իր համար ավելի կարեւոր հաղթանակ: Մրցույթի «Տարազ» փուլում 28-ամյա հայուհին ցուցադրել է «Տերյան» մշակութային կենտրոնի Արցախյան տարազը՝ դառնալով տվյալ փուլի երրորդ մրցանակակիրը:

«Միսս Երկիր» մրցույթն այս տարի կայացել է սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 29-ը: 89 երկրների ներկայացուցիչներից մրցույթի հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի մասնակիցը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ այս տարի «Միսս Երկիրն» անցկացվել է օնլայն տարբերակով:

NEWS.am STYLE-ը զրույցել է Երանուհու հետ՝ պատերազմական դրության ընթացքում մրցույթում իր մասնակցության, հույզերի ու դժվարությունների մասին: Մասնագիտությամբ ատամնաբույժ հայ գեղեցկուհին խոստովանում է՝ սկզբում որոշել էր չեղարկել իր մասնակցությունը, բայց հետագայում մտածել է օգտագործել միջագային հարթակը՝ Արցախում տեղի ունեցող պատերազմի մասին խոսելու համար:

«Մրցույթի կազմակերպիչների հետ իմ մասնակցության պայմանագիրը կնքել էինք մինչ Արցախում պատերազմի մեկնարկը: Շատ ուրախ էինք մինչ այդ ու ոգեւորված, քանի որ, ի վերջո, դա երազանքի մրցույթ էր՝ «Միսս Երկիրը» աշխարհի 4 լավագույն մրցույթների շարքին է դասվում: Բայց երբ պատերազմը սկսվեց, բնականաբար, էմոցիաներս էլ փոխվեցին… Չնայած արդեն ունեինք մրցույթի կազմակերպիչների հետ կնքած պայմանագիր՝ սկսեցինք տատանվել՝ արժե՞ մասնակցել դրան, թե՞ ոչ, բայց հետո հասկացանք, որ կարող ենք այդ հարթակն օգտագործել, որպեսզի մասնակից 89 երկրների ներկայացուցիչներին ու նրանց հետեւորդներին տեղեկացնենք այն իրավիճակի մասին, որը տիրում էր Հայաստանում եւ Արցախում, մանավանդ, որ շատ երկրներում անգամ տեղյակ չէին, որ նման պատերազմ գոյություն ուներ: Նկարեցինք տեսաբացիկը, որտեղ էլ խոսեցինք այդ մասին: Շատ զգույշ ենք եղել, քանի որ մրցույթն ունի էկոլոգիական ուղղվածություն, եւ քաղաքական բնույթի հարցերի բարձրացում չի նախատեսում: Մտավախություն ունեինք, որ մեզ թույլ չեն տա բարձրաձայնել այդ խնդիրը, փորձել ենք հնարավորինս զգույշ լինել:

Ես ամեն ուղիղ եթերի եւ տեսանկարահանման ժամանակ փորձում էի շոշափել այդ հարցը, ու արդյունքը եղավ այն, որ շատերն իրենք սկսեցին ինձ հարցեր ուղղել պատերազմի վերաբերյալ: Շատերն էլ ցանկություն են հայտնել Հայաստան համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու, բայց ցավոք՝ շատ երկրներից հնարավոր չի եղել դա անել»,-նշում է Երանուհին:

Մոդելը, որը հասցրել է մասնակցել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մրցույթների, խոստովանում է, որ պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ առավել մեծ պատասխանատվություն էր զգում, հատկապես, երբ իր ետնամասում ծածանվում էր ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի դրոշը:

«Հայաստանը ներկայացնելիս միշտ եմ պատասխանատվություն զգացել, քանի որ դու միայն քո անձը չես ներկայացնում, այլ մի ամբողջ ժողովրդի: Այս դեպքում՝ առավելս եւս… Ամեն բառը հատուկ է ընտրվել՝ ճիշտ ներկայացնելու համար ե´ւ մեր ցավը, ե´ւ հպարտությունը»:

Երանուհին խոստովանում է՝ պատերազմի ելքից հետո կոտրված է եղել, բայց այդ օրերին իրեն ուժ եւ ոգեւորություն է հաղորդել եղբայրը, որը եւս վերադարձել էր պատերազմի դաշտից:

Ինչ վերաբերում է Արցախի տարազի ընտրությանը՝ Երանուհու խոսքով՝ ժյուրին գնահատել է դրա փոխանցած պատմությունն ու շունչը.

«Ժյուրին իր խոսքում ասել էր՝ Հայաստանի ներկայացուցիչը շատ համահունչ է իր տարազի հետ: Նրանք տեղյակ էին մեր ժողովրդի եւ երկրում տիրող իրավիճակի մասին: Եթե այլ պարագայում ես մրցույթի ժամանակ կժպտայի ու այլ կերպ կներկայանայի, այս դեպքում եղել եմ մեր տրամադրությանը համապատասխան: Իմ անձնական հետեւություններից մի բան եմ հասկացել՝ 2015-ին կրկին ներկայացրել եմ Հայաստանը միջազգային հարթակում, եւ մենք փորձել էինք հնարավորինս եվրոպական համադրությամբ ընտրել տարազը, սակայն մեր այս տարվա ընտրությունը փաստեց այն, որ մեր ազգային կոլորիտը, երբ ընդգծված է լինում, դա ժյուրիին ավելի է գրավում»,-համոզված է մոդելը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Երանուհի Մելիքյանի ֆեյսբուքյան էջից եւ Vahe Step-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել