Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

7 նշան, որ տղամարդը տրամադրված է լուրջ հարաբերությունների

21:12, 3 դեկտեմբերի

1․ Նա ձեզ պատմում է անձնական բաներ

Երբ տղամարդը լուրջ մտադրություններ ունի, իսկապես անկեղծանում է։ Այնպես, ինչպես երբեւէ չի եղել եւ ոչ մեկի հետ։ Նա համարձակորեն ձեզ թույլ է տալիք մուտք գործել իր սիրտը՝ պատմելու համար ամենն, ինչի մասին չգիտեն նույնիսկ ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

2․ Նա ձեզ հետ համատեղ ծրագրեր է կառուցում

Նա հաճախ է ձեզ հետ քննարկում ապագան՝ ինչպես կդասավորվի ամեն ինչ, ինչպես կլինեք միասին։ Ընդ որում, նա դա անում է կանխամտածված, որ դուք զգաք, որ ձեր հարաբերություններն ապագա ունեն։ Նա այդ կերպ ցույց է տալիս, որ դուք ոչ թե տարբերակներից մեկն եք, այլ նրա գիտակցված ընտրությունը։

3․ Նա միշտ կատարում է խոստումները

Նա երբեք բառեր չի շռայլում. եթե ինչ-որ բան խոստացել է, պարտադիր կանի։ Նա գործադրում է բոլոր ջանքերը, նույնիսկ եթե շատ է զբաղված կամ հոգնած։ Եվ նա երբեք արդարդացումներ չի որոնի, եթե չարդարացնի ձեր սպասումները։ Նա պարզապես ջանքեր կգործադրի, որ դա երբեք տեղի չունենա։  

4․ Նա երբեք ժամանակ չի խնայում ձեզ ու հարաբերությունների համար

Նա, իսկապես, ցանկանում է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել ձեզ հետ։ Նրան ոչինչ չի կանգնեցնի՝ ոչ խնդիրներն աշխատավայրում, ոչ ընկերների ընթրիքի հրավերը, ոչ հոգնածությունը։ Դուք առաջնահերթություն եք նրա համար։ Նա հիանալի հասկանում է, որ ձեր հարաբերությունները չեն կարող զարգանալ, եթե ժամանակ չտրամադրի ու ջանքեր չգործադրի։

5․ Նա միշտ անկեղծ է ձեզ հետ

Նա միշտ ազնիվ է ձեզ հետ, ինչ էլ տեղի ունենա, որքան էլ դառը լինի ճշմարտությունը։ Նա վստահ է, որ երբեք պետք չէ խաբել ձեզ, նույնիսկ եթե դա անախորժությունների պատճառ դառնա։ Նա հասկանում է, որ հարկավոր չէ ձեւացնել եւ իրեն այլ կերպ ներկայացնել, քանի որ դուք արժանի չեք նման վերաբերմունքի։ Այդ պատճառով նա երբեք ձեզ հուսախաբ չի անի, նույնիսկ մանրուքների դեպքում։

6․ Նա անում է իրենից կախված ամեն բան, որ դուք երջանիկ լինեք

Երբ դուք երջանիկ եք, նա կրկնակի երջանիկ է։ Նա, իսկապես, բոլոր ուժերով ձգտում է տեսնել ձեր ժպիտն ու շողացող աչքերը։ Նա ցանկանում է, որ դուք առավելագույնս հեշտ եւ հարմար ապրեք։ Այդ պատճառով նա ձգտում է ձեր կյանք որքան հնարավոր է շատ դրական էներգիա բերել։

7․ Նա անկեղծորեն ասում է, թե որքան մեծ նշանակություն ունեք իր համար

Նշաններից մեկը, որ տղամարդը լուրջ մտադրություններ ունի, ձեր հարաբերությունների մասին խոսելն է։ Նա երկիմաստության եւ անորոշության համար տեղ չի թողնում։ Նա անկեղծորեն ասում է, որ սիրում է ու ցանկանում է միշտ ձեզ հետ լինել։ Գուցե առանց ռոմանսների ու բանաստեղծությունների, բայց հստակ։ Նրա համար շատ կարեւոր է իմանալ, որ դուք նրա կողքին անվտանգ եք զգում։ Այդ պատճառով նա ոչ մի դեպքում ձեզ չի ստիպի գուշակել՝ արդյոք սիրում է ձեզ եւ լուրջ հարաբերությունների մտադրություն ունի՞, թե ոչ։

Աղբյուրը՝ Cluber.com.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել