Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում դեկտեմբերի ընթացքում կկայանա երկու սիմֆոնիկ եւ երկու կամերային համերգ։
Բեթհովենի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 19։00 Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հանճարեղ կոմպոզիտորի թիվ 5 և թիվ 6 («Հովվերգական») սիմֆոնիաները։
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19։00 Արամ Խաչատրյան համերգասրահում ունկնդիրը հնարավորություն կունենա լսելու Բեթհովենի թիվ 1 եւ թիվ 4 սիմֆոնիաները։ Համերգները կղեկավարի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Նվագախումբը, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, այս ընթացքում ակտիվ փորձեր է իրականացրել եւ հավուր պատշաճի պատրաստվել բեթհովենյան հանճարեղ սիմֆոնիաների կատարմանը։
Բացի այդ, դեկտեմբերի ընթացքում կկազմակերպվեն կամերային համերգներ, որոնց ընթացքում հանդես կգան ՀԱՖՆ-ի մենակատարները։
Նվագախումբը դեկտեմբերին «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի եւ կտեսագրի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի առաջին հինգ սիմֆոնիաները։
Այս ընթացքում կպատրաստվի և կցուցադրվի Բեթհովենին նվիրված վավերագրական ֆիլմաշար:
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնը հարգանքի տուրք է մատուցում հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել էր խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:35, 25 մայիսի
«Մեքսիկա»․ Արմինկայի լողափնյա կերպարը11:12, 25 մայիսի
Լեոնիդ Ագուտինին մեղադրել են Վարումին «Ձայնը» նախագծի մասնակիցների հետ դավաճանելու համար10:45, 25 մայիսի
«Երբ աշխարհն այնքան խառն է ու ծուռ, երբ անվերջ են հարցերն ու մեկը մյուսից խորիմաստ»․ Արեւիկ Ուդումյան10:12, 25 մայիսի
Մադոննան քասթինգ է հայտարարել իր ապագա սիրելիին գտնելու համար09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 24 մայիսի
«Եվ ավելին կյանքից ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար». Լուսինե Թովմասյանի զբոսանքը երեխաների հետ23:12, 24 մայիսի
Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է Թուրքիայից իրեն արտաքսելու մասին լուրը22:41, 24 մայիսի
«Ծով, արեւ, ընտանիք»․ Արամ MP3-ն՝ ընտանիքի հետ22:12, 24 մայիսի
Artik & Asti դուետի նախկին մենակատարը տաս օրում նիհարել է վեց կիլոգրամով21:43, 24 մայիսի
«Ամառ էր, մուգ մաշկով էի ու երջանիկ»․ Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը21:12, 24 մայիսի
Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ20:31, 24 մայիսի