MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տղամարդկանց հիմարի՞կ կանայք են դուր գալիս

21:12, 15 դեկտեմբերի

Ժամանակ առ ժամանակ հիմարիկ ձեւանալը մի բան է, իսկ մշտապես հիմար լինելը՝ բոլորովին այլ: Չնայած նման կանանց սիրահարներ էլ, բնականաբար, կան. բարդույթներով ու անհեռատես տղամարդիկ պաշտում են նման աղջիկների ֆոնին կիրթ ու խելացի թվալ:

Բայց ինքն իրեն հարգող տղամարդը իր զուգընկերուհուն այլ չափանիշներով է ընտրում: Նա երջանիկ կլինի, եթե նրա կողքին մի կին է, որի հետ հնարավոր է զրուցել աշխարհում ամեն ինչի մասին, որը նրան խելացի խորհուրդ ու աջակցություն կտա , այլ ոչ թե ինչ-որ մանկամիտ գեղեցկուհի՝ չնայած ինտելեկտը չի բացառում գեղեցկությունը, իսկ գեղեցկությունը չի բացառում խնամքը: Որքան էլ որ կինը խելացի լինի, միեւնույնն է սխալ է հրաժարվել գեղեցիկ հանդերձանքից ու կոսմետիկայից, որոնք կոչված են ավելի ուժեղացնելու պարզունակ սեռական հրապույրը, քանի որ խելացի կինը պետք է ամեն ինչ իր շահերին ծառայեցնի:

 Յուրաքանչյուր ուժեղ տղամարդ երազում է երկու բանի մասին, որպեսզի կինն իրեն հասկանա ու ընդունի այնպիսին, ինչպիսին ինքը կա՝ իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ: Եվ այդ հարցում կնոջը հաստատ պետք է խելք ու հնարամտություն, որպեսզի կարողանա տղամարդուն ցույց տալ, որ ինքն ունակ է երջանկացնել նրան՝ չնայած հիմարներն անկասկած ունեն նաեւ անժխտելի առավելություն՝ նրանց բնածին թեթեւությունը:  Խոսքը ծրագրեր կառուցելու ու տրամաբանական եզրակացություններ անելու նրանց բնածին ունակության մասին է: Այդ խելացի կանայք են մշտապես լարված իրենց մտքի անվերջանալի աշխատանքի պատճառով՝ ձգտելով տրամաբանական բացատրություն գտնել տղամարդկանց արարքներին, հասկանալ, թե ինչ է թաքնված տղամարդկանց այս կամ այն խոսքի հետեւում (տղամարդիկ ի տարբերություն կանանց շիտակ են) կառուցել ծրագրեր եւ այլն: Իսկ հիմարները ապրում են տվյալ օրով, ունակ են ուրախանալ մանրուքներից, պահանջկոտ չեն, եւ հենց դրանով էլ գրավիչ են: Շատ հաճախ կարելի է լսել հետեւյալ խորհուրդը՝ տղամարդու հետ զրուցեք նրան հետաքրքրող թեմայով: Ես խորհուրդ կտայի այս հարցում չափը չանցնել ու չափից շատ չլարվել: Չարժե նստել ու սերտել նրա մեքենայի տարբեր մասերի անունները, ձեզ մի զրկեք երբեմն հիմարիկ երեւալու հրապույրից:  

Խոսեք միայն այն թեմաների շուրջ, որոնք իրոք հետաքրքիր են երկուսիդ ու որոնց հարցում կանայք փորձագետներ են համարվում: Ձեզ համար ավելի հեշտ կլինի, իսկ տղամարդու համար էլ՝ ուսանելի: Զրուցեք փոխհարաբերությունների, հոգեբանության կամ էլ պարզապես ձեր կարդացած գրքի մասին, որը ստիպում է մտածել ու նորովի ըմբռնել սովորական երեւույթները: Այդպես դուք կկարողանաք տղամարդուն դրդել ինչ-որ բացահայտումների, որոնք գուցե օգտակար կլինեն ձեր հարաբերությունների համար ու ձեր զրույցներն ավելի հետաքրքիր կդարձնեն: Բացի դրանից սովորեք խելացի փիլիսոփայական հարցեր տալ՝ երբ մարդը ինչ-որ բան է հարցնում, տպավորություն է ստեղծվում, որ նա արդեն գիտի այդ հարցի պատասխանը: Եվ բացի դրանից, տղամարդու ինքնասիրությունը կշոյի այն փաստը, որ դուք հետաքրքրվում եք նրա տեսակետով:

Աղբյուրը՝ Creu

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել