Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնը կներկայացնի առցանց աշխատարաններ

11:27, 14 դեկտեմբերի

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 15-29-ը՝ առցանց եղանակով։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ փառատոնը փոքր-ինչ հետաձգվել է եւ իրականացրել ձևաչափային փոփոխություններ։

Դեկտեմբերի 15-29-ն ընկած ժամանակահատվածում փառատոնն իր REA-ON հարթակում կազմակերպելու է առցանց աշխատարաններ, որոնց հանդես կգան կինոոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր կկիսեն իրենց հարուստ փորձը մասնակիցների հետ և հնարավորություն կընձեռեն հարստացնել գիտելիքներն ու ծանոթանալ արտերկրի փորձին։

Վարպետության դասով հանդես կգա «Mona Lisa Descending a Staircase» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած Ջոան Գրացը, ով ամերիկացի անիմատոր է, կինոգործիչ եւ մասնագիտացված է կավանկարչության ասպարեզում։ Աշխատարան կվարի կանադացի ծաղրանկարիչ, անիմատոր Գրեհեմ Անաբելը, ով մասնագիտացված է կոմիքսների ստեղծման ոլորտում, ստեղծել է նաեւ աշխատանքներ հեռուստատեսության, վիդեո խաղերի ասպարեզում։ Նրա ստեղծած ֆիլմերն առաջադրվել են մի շարք կինոմրցանակների։ Հանրության հետ իր փորձով կկիսվի նաեւ ֆրանսիացի անիմատոր, «Եվրոպայի անիմացիոն մրցանակաբաշխության» ասոցիացիայի նախագահ, գլխավոր քարտուղար, կինոպրոդյուսեր  Ժան-Պոլ Կոմանը։  Ամերիկաբնակ հայազգի ռեժիսոր Արամ Յակուբյանը, որը բովանդակություն է ստեղծում աշխարհահռչակ Netflix-ի համար, նույնպես հետաքրքիր աշխատարան կանցկացնի։ Կոմիքսներ ստեղծելու վերաբերյալ հետաքրքիր պատմություններ կպատմի իսպանացի հայտնի գրող Աբել Ալվեսը։ Գերմանացի ծաղրանկարիչ եւ գրաֆիկ դիզայներ Ռեինհարդ Քլիեսթը, ով հայտնի է աշխարհահռչակ Էլվիս Փրեսլիի կենսագրականի ստեղծմամբ, նույնպես աշխատարան կվարի։ «Օսկար» մրցանակի առաջադրված հինգ ֆիլմերի վրա աշխատած Մարկ Շապիրոն, ով աշխատել է  Nike եւ այլ բրենդների PR եւ մարքեթինագային արշավների ուղղությամբ, նույնպես կկիսվի իր փորձով։

Փառատոնի շրջանակում առցանց ձևաչափով կներկայացվի նաեւ ինքնատիպ համերգ։

«Չնայած տիրող բարդ իրավիճակին՝ այս օրերին փառատոնն ակտիվ աշխատել է կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ լիահույս լինելով, որ հանրությանը պետք է հաղորդակից դարձնել մշակույթին անգամ երկրի համար բարդ իրավիճակներում։ Մենք հավատացած ենք, որ ներկայացվելիք առցանց աշխատարանները կարեւոր նշանակություն կունենան ոլորտում մասնագիտանալ ցանկացողների համար եւ էլ ավելի շատ գիտելիքներով ու հմտություններով կհարստացնեն կինոսերներին»,- նշում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել