Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«100 դուռ» լուսանկարչական ցուցահանդես. հասույթը տրամադրվելու է զոհված 4-5 ազատամարտիկի`  ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին

19:05, 15 դեկտեմբերի

Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում գործելու է  «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդես: Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նշում է, որ ներկայացվելու է 100 լուսանկար, յուրաքանչյուրի արժեքը 20 հազար դրամ է, հավաքված հասույթը տրամադրվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝  ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին:

Նա հիշեցնում է, որ 5 տարի առաջ դեկտեմբերի 29-ին Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Նախագծի հեղինակն էր հենց Խաչիկ Եղոյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը: Նախագծի շրջանակում նկարել էին հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արեւմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում եւ Արցախում: 

«Նպատակ ունեինք եկեղեցիների լուսանկարները նվիրել տվյալ եկեղեցիներին: Սակայն  այսօրվա իրականությունն այնպիսին է, որ բացի Արեւմտյան Հայաստանը, ունեցանք եւս կորսված հողեր: Նոր գաղափար ծնվեց: 5 տարի անց կրկնել այդ լուսանկարների ցուցահանդեսը»,- ասում է Խ. Եղոյանը:

Ցուցահանդեսը, ըստ նրա, նաև հնարավորություն կտա եւս մեկ անգամ անցնել, շրջել կորսված հողերի եկեղեցիների շեմերով, ինչպես նաեւ այս խառն իրավիճակում այն նաեւ փոքրիկ մշակութային իրադարձություն է:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել