MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզ

21:12, 28 դեկտեմբերի

1. Նա շարունակում է սպասել

Ցանկացած բաժանում ծանր փորձություն է սրտի ու հոգու համար։ Ձեզ կարող է թվալ, թե այլեւս երբեք չեք կարողանա ապրել նախկին կյանքով, առավել եւս՝ առաջ շարժվել։ Սակայն տղամարդու համար, որը զղջում է չստացված հարաբերությունների համար, այլ կանայք նշանակություն չեն ունենա։ Կարեւոր չէ, թե որքան շատ են նրանք եղել եւ ինչ նպատակներ են հետապնդել։ Կարեւոր է այն, որ նա չի կարողանում մոռանալ ձեր մասին եւ շարունակում է հուսալ, որ ամեն ինչ դեռ հնարավոր է վերադարձնել։

Եթե ինչ-որ մեկից լսել եք, որ ձեր նախկին սիրելին շարունակում է միայնակ ապրել՝ արհամարհելով մյուս կանանց, նշանակում է՝ նա շարունակում է սպասել։ Իսկ դրա պատճառը դուք եք։ Նա դեռ չի կորցրել նրանց հեռու պահելու կարողությունը՝ ցույց տալու համար նախկին զգացմունքները վերադարձնելու պատրաստակամությունը։ Սա նրա զղջման առաջին լուրջ նշանն է։

2․ Նա չի փոխում կապերը

Հարաբերությունների փլուզումից հետո շատ դժվար է դիմակայել միմյանց հետ կրկին կապ հաստատելու գայթակղությանը, նույնիսկ եթե դա ցավոտ է ու տհաճ։ Մարդկանց մի մասն անում է դա՝ ելնելով որոշակի պատճառներից, օրինակ՝ ընկերներ մնալու համար։ Սակայն պատահում է, որ տղամարդը չի փոխում կոնտակները միայն այն նպատակով, որ հասանելի լինի նախկին սիրելիի համար ցանկացած պահի, քանի որ նա դեռ վերադառնալու հույս ունի։

Եթե ձեր նախկին սիրելին չի ամաչում կապի դուրս գալ, հիշեցնել իր մասին եւ կառչել խոսելու ամենափոքր հնարավորությունից, նշանակում է՝ նա ցանկանում է, որ դուք վերադառնաք։ Սակայն լինում են նաեւ բացառություններ։ Աշխատեք չկորցնել զգոնությունը՝ նման խոսակցությունների պահերին հասկանալու համար իրադարձությունները էությունը։

3․ Նա շարունակում է ներողություն խնդրել

Տղամարդը կարող է իրեն մեղավոր զգալ հարաբերությունների փլուզման պատճառով։ Այդ հույզերը սրվում են, եթե նա այդ պահին ներողություն խնդրելու հնարավորթյուն կամ ցանկություն չի ունեցել։ Եվ դա պետք է տեսանելի լինի ոչ միայն նրա բառերի, այլ քալերի միջոցով։ Եթե նախկինում դա չեք նկատել, հիմա ամեն ինչ ակնհայտ է դառնում. նա զղջում է։

Ներողությունը կարող է արտահայտվել խոսակցության ձեւի, պահվածքի ու նույնիսկ հայացքի միջոցով։ Կարծես նրան փոխել են, եւ դուք անցյալից նման մարդու չեք հիշում։ Դա միայն մի բան է նշանակում. ժամանակն է ընդունել փաստը, որ նա ամաչում է եւ ցանկանում է հարաբերությունների կորստի համար։

4․ Նա դեռ թույլ չի տալիս ամբողջական բաժանում

Մարդու համար դժվար է համակերպվել դժվարությունների եւ հետեւանքների հետ, որոնք դրանք բերում են։ Սակայն դա չի  նշանակում, որ դա վատ է։ Նույնը կարող է տեղի ունենալ ձեր նախկին տղամարդու հետ։ Նրա համբերությունը կարող է չհերիքել խոսակցության, ժեստերի եւ հույզերի համար, քանի որ նա չի ընդունել ամնոցջական բաժանման փաստը։ Հնարավոր է, նա դեռ զղջում է։

Դուք պետք է հասկանաք, որ տղամարդուն, ինչպես կնոջը, դժվար է տրվում հարաբերությունների փլուզումը։ Եվ նա ստիպված է լինելու բախվել ներքին պայքարի։ Նույնիսկ երկար ժամանակ անց, եթե նրա կողքով անցնեք նոր ընկերոջ հետ, նա կխանդի ու կնյարդայնանա։ Պատճառն այն է, որ նա դեռ չի համակերպվել։

5․ Ակնհայտ ժեստեր

Հարաբերությունների փլուզումը տարօրինակ կերպով է ազդում տղամարդկանց վրա այն առումով, որ հեռանալուց հետո նա կարող է ձեր նկատմամբ այնպիսի ուշադրություն ցուցաբերել, որի հետ նախկինում չեք բախվել։ Կարծես բոլորը ձեզ են նայում, մոլորակը ժպտում է ձեզ, եւ ավելի լավ չէր էլ կարող լինել։ Ծանո՞թ իրավիճակ է։ Իրականում ամեն ինչ պարզ է. նա անում է հնարավոր ամեն բան, որ դուք վերադառանք։

Կարեւոր չէ՝ ինչպես է դա արտացոլվում՝ մեծ ծաղկեփնջեր, ռեստորանի կամ կինոյի հրավերք, թանկարժեք գնումների եւ այլն։ Այս ամենը խոսում է կորսված հարաբերությունները վերադարձնելու տղամարդու ցանկության մասին։ Եվ նրա համար կարեւոր չէ, թե ինչ է եղել անցյալում։

6․ Բաժանման զգացում չկա

Բաժանումը կարող էր տեղի ունենալ ամենատհաճ ձեւով. դուք սկսել էիք վիճել, միմյանց մեղադրել բոլոր դժվարությունների համար եւ սպասք կոտրել։ Բայց անկախ դրանից՝ այդպես էլ ամբողջական բաժանման զգացում չեք ունեցել։ Կարծես այդ ամենը ժամականավոր էր եւ նման հերթական վեճին։ Հնարավոր է՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ ձեր նախկին սիրելին դեռ ձեր կողքին է եւ արտահայտում է իր զգացմունքները, թեկուզ ավելի զուսպ։

Նա կարող է ձեզ հյուր գալ, փորձել ընկերական հարաբերություններ պահպանել։ Այս ամենը խոսում է այն մասին, որ նա փորձում է քավել մեղքն ու նախկին բոլոր սխալներն ուղղել լավ քայլերով։ Եվ, իհարկե, դա նրա զղջալու եւ ամեն ինչ վերադարձնելու ցանկության նշան է։

7․ Նկատում եք նրա ցավը

Նախկին սիրելիի հետ հանդիպումները հազվադեպ են հաճելի լինում։ Հաճախ դրանք ցավի նոր ալիք են առաջացնում։ Նույնը տեղի է ունենում նաեւ նրա հետ։ Ավելին, ձեր ընդհանուր ընկերները կարող են հայտնել նրա տարօրինակ պահվածքի մասին. նա ավելի փակ է դարձել, հաճախ է լռում, ոչ ոքի հետ չի ծանոթանում եւ չի կիսվում հույզերով։

Սա խոսում է ներքին ցավի մասին։ Նա հիշում է ձեզ հետ հարաբերություններուն ու կցանկանար, որ ամեն ինչ վերադառնար։ Հնարավոր է՝ նա չի էլ դադարել սիրել ձեզ, ինչպես մտածել եք նախկինում։ Սակայն որոշ մարդիկ այդ նշաններն ընդունում են որպես խաղ ու կեղծիք։ Դուք կարող եք զուգահեռներ անցկացնել եւ սեփական եզրահանգումներն անել։ Ամեն դեպքում, այնքան էլ դժվար չէ տեսնել իրական ցավը։

Աղբյուրը՝ Cluber.com.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել