MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

12 նշան, որ քո ու սիրելիիդ միջեւ անհավանական քիմիա է առկա

21:12, 3 հունվարի

1․ Ազնվություն

Ազնվությունը կարեւոր է ցանկացած հարաբերության դեպքում։ Զուգընկերները պետք է անկեղծ ու բաց լինեն միմյանց առաջ, եթե ցանկանում են իսկապես ամուր կապ ստեղծել։ Եթե ազնվությունն այդ քիմիայում տեղ է գտել, նշանակում է՝ գիտեք, որ ինչ-որ առանձանահտուկ բան եք ձեռք բերել։

2․ Հետեւողականություն

Հետեւողականությունն ակնհայտ նշան է, որ սիրելիի հետ առաջ եք շարժվում՝ ձեռք ձեռքի տված։ Դուք կարող եք հույս դնել միմյանց վրա եւ փոխադարձ աջակցություն եք զգում։ Ձեզ հաջողվում է գնահատել ժամանակը, որն ունեք՝ հավասարակշռություն պահելով միայնակ ու միասին ժամանակ անցկացնելու մեջ։ Եթե դա չլինի, քիմիան պարզապես կանհետանա։

3․ Շփում

Ակնհայտ է, որ նորմալ հարաբերությունների համար շփումը ծայրահեղ կարեւոր է։ Առանց դրա պարզապես հնարավոր չէ հասկանալ միմյանց ու բարդ իրավիճակներում փոխզիջում գտնել։ Առանց նորմալ շփման նույնիսկ պետք չէ փորձել ինչ-որ լուրջ բան կառուցել։ Զուգընկերները, որոնց միջեւ անհավանական քիմիա է առկա, միշտ գտնում են ընդհանուր լեզու եւ կարողանում են միմյանց հետ շփվել։

4․ Ազատություն

Քիմիան միայն միմյանց ձգելը չէ։ Դա նաեւ նշանակում է ընդունել, որ ձեզանից յուրաքանչյուրին ազատություն է հարկավոր։ Երբ զուգընկերները կարողանում են հարգել միմյանց անձնական տարածքը, նշանակում է՝ նրանց միջեւ առկա է հենց այդ քիմիան։

5․ Հարգանք

Սերն առանց հարգանքի պարզապես գոյություն չունի, նշանակում է՝ չկա նաեւ քիմիա։ Եթե ցանկանում եք իսկական սեր գտնել, հարկավոր է առաջին հերթին սովորել հարգել միմյանց։

6․ Ընդհանուր հետաքրքրություններ

Մեզանից յուրաքանչյուրն իր սովորություններն ունի։ Եվ շատ կարեւոր է, որ ձեր զուգընկերը կիսի դրանք, նույնիսկ եթե դա անէական մանրուք է։ Այս հանգամանքի առկայությունը հետագա կապի ստեղծման համար ամուր հիմք է ձեւավորում, որն արդյունքում վերածվում է անհավանական քիմիայի։

7․ Վստահություն

Ինչ-որ մեկը կասի, որ առանց վստահության հարաբերությունները կարող են բավական երկար գոյություն ունենալ։ Գուցե, հնարավոր է։ Բայց անհավանական քիմիա կլինի միայն այն դեպքում, երբ ձեր միջեւ ամուր վստահություն լինի, երբ կարողանաք ցանկացած իրավիճակում հույս դնել միմյանց վրա։ Պարզապես ձեզ հարց տվեք՝ ես վստահո՞ւմ եմ զուգընկերոջս։ Առանց վստահության քիմիա գոյություն չունի։

8․ Համատեղ ապագայի ծրագրեր

Ամեն ինչ ակնհայտ է. ինչպե՞ս կարող եք ամուր հարաբերություններ կառուցել, եթե ապագայի ծրագրեր չկազմեք։ Սիրո մեջ քիմիա չի լինի, եթե մարդու հետ համատեղ ապագա չեք տեսնում։

9․ Աջակցություն

Եթե երկուսդ էլ կարողանում եք աջակցել միմյանց, նշանակում է՝ միայնակ չեք։ Դուք գիտեք, որ ցանկացած բարդ իրավիճակում ձեզ օգնություն կցուցաբերեն։ Այս հարաբերություններում շատ հեշտ է, քանի որ կայունության զգացումը քիմիայի կարեւորագույն տարր է։

10․ Փորձի փոխանակում

Եթե զուգընկերների միջեւ քիմիա է սկսվում, նշանակում է՝ նրանց կարողանում են միմյանց հետ կիսվել օգտակար փորձով, որը թույլ կտա ապագայում պուսափել բազմաթիվ սխալներից։ Եթե նույնիսկ բախվում եք որեւէ խնդրի, երկուսիդ էլ հաջողվում է դրանից ինչ-որ օգտակար բան քաղել։ Այդ հարաբերությունները միայն ավելի ամուր են դանում։

11․ Հոգատարություն

Քիմիանն տարբեր հույզերի տարրապատկեր է։ Դրանցից մեկը փոխադարձ հոգատարությունն է, որն արտահայտվում է ոչ միայն բառերով։ Սա խորը զգացմունք է, որի շնորհիվ սովորում եք անհանգստանալ միմյանց համար։ Այս կապն առանձնահատուկ է։

12․ Երջանիկ եք

Ճիշտ հարաբերություններում ձեզ երջանիկ եք զգում։ Հակառակ դեպքում առհասարակ ինչո՞ւ են դրանք հարկավոր։ Ձեր խնդիրն է որքան հնարավոր է երկար պահպանել սիրո հուրը՝ փոխադարձ կապն ու այդ անհավանական քիմիան պահպանելու համար։ Ի վերջո, երջանկությունն այն է, ինչ միավորում է երկու կեսի։

Աղբյուրը՝ Cluber.com.ua

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել