Տարիներ անց նորաձեւությունը հերթական շրջանն է անում, եւ բոլոր մոռացված իրերը գրավում են պոդիումները, իսկ հետո նաեւ նորաձեւության սիրահարների մտքերը: Մենք ընտրել ենք 10 իր, որոնք անսպասելիորեն վերադարձան թրենդների ցուցակ։
Թավշյա մազակալ
Այսպիսի մազակալները հայտնիություն էին վայելում դեռեւս 90-ականներին:
Այսօր, իհարկե, դրանք ընտրելիս հարկավոր է նախապատվություն տալ ոչ մեծ չափսերի ու դեկորներով զարդարված մոդելներին։
Չոկեր վզնոց
90-ականներին, բացի թավշյա մազակալներից, նորաձեւ հիթ էին նաեւ տարբեր չոկեր-վզնոցները՝ պարզ թավշյա ժապավենից մինչեւ անսովոր զարդարված մոդելներ:
Այսօր դրանք բառացիորեն գրավել են նորաձեւության բոլոր սիրահարների սրտերը։ Շատ հեշտ ու գեղեցիկ համադրվում է յուրաքանչյուր ոճի հագուստի հետ։
Մազակալներ
90-ականներին եւ 2000-ականներին տարբեր մազակալներ են գրավել նորաձեւության աշխարհի ներկայացուցիչներին, սակայն կարճ ժամանակ անց դրանք կորցրին իրենց արդիականությունը։
Սակայն այս տարի տեղի է ունեցել մազակալների «վերադարձը»․ նորաձեւության համաշխարհային շաբաթներին սկիզբ առած թրենդը շատ արագ գրավեց բրենդներին։
Լայն փողքերով կարճ ջինսե տաբատներ
Թերեւս սեզոնի հիմնական must have-ը․ լայն փողքերով կարճ ջինսե տաբատներ։ Այս մոդելը, իհարկե, նույնպես հորինել են ոչ երեկ։ Այն կրել են դեռ քսան տարի առաջ։
Այսօր այս մոդելը կարելի է գտնել բառացիորեն յուրաքանչյուր խանութում՝ լյուքս սեգմենտից մինչեւ շուկա, այնպես որ ջինսերը գտնելու քո հնարավորությունները չափազանց մեծ են։ Համարձակ եղիր։
Ասեղնագործություն (հագուստի վրայի գործվածքներ)
Հիշու՞մ եք, թե ինչպես էինք դպրոցում հնարավոր ամեն բան «փակցնում» բաճկոնների, պայուսակների եւ ջինսերի վրա: Հիմա դրանք կրկին նորաձեւ են, բայց ոչ թե դպրոցականների, այլ մեծահասակների համար:
Բերետ
Գլխարկների մեջ բերետը հանդիսանում է ոչ ամենահեշտ «օգտագործվող» տեսակը։ Միշտ նորաձեւ տեսք չունենալու վտանգ է առկա։
Բայց, եթե դուք այն ճիշտ եք կրում, դա տեղի չի ունենա։
«Սուրքիթ» կոշիկներ
2000-ականներին հայտնի «սուրքիթ» կոշիկները կրկին նորաձեւ են, բայց կարեւոր հանգամանք՝ երկարությունը չպետք է անցնի ողջամտության սահմանները:
Այս թրենդը մենք խորհուրդ ենք տալիս բոլորին՝ առանց բացառության։ Այն ոտքերը վիզւալ երկարացնում է եւ «ձգում է» կազմվածքը։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Getty Images, newladyday, pinterest
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին