Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կամերային կենտրոնը տարին եզրափակեց երկու համերգային ծրագրով

16:07, 27 դեկտեմբերի

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ընթացիկ տարին եզրափակեց երկու համերգով: Դեկտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց Երգեհոնային երաժշտության երեկո, որի ընթացքում հնչեցին Բախի, Փյորսելի, Պյերնեի, Կոմիտասի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան երգեհոնահարներ Կարինե Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Թերեզա Ոսկանյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, ինչպես նաև մեցցո սոպրանո Անուշ Մարտիրոսյանը:

Երգեհոնային երաժշտության համերգին երգեհոնահարների ավագ սերնդի հետ առաջին անգամ ելույթ ունեցավ 17-ամյա երգեհոնահար Դավիթ Հովհաննիսյանը՝ Հայաստանի երգեհոնային երաժշտության ապագան։ Դավիթը նշում է, որ երգեհոնի հանդեպ սերն առաջացել է դեռ մանկուց, քանի որ հաճախ էր ունկդրում երգեհոնային երաժշտություն։ Այս ամենից ոգեշնչվելով նա սկսում է ուսանել Թերեզա Ոսկանյանի մոտ։ Վերջերս Դավիթը համերգներով հանդես է եկել Գերմանիայում և Մոսկվայում, ինչպես նաև արժանացել Կատարողական արվեստի Музыкальный рассвет միջազգային մրցույթի (Մոսկվա) Գրան Պրի մրցանակի:

Իսկ դեկտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանի պետական կամերային երգչախումբը խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կատարեց Էդ.Հովհաննիսյանի, Բ.Կանաչյանի, Ռ. Շումանի, Ֆ. Մենդելսոնի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների գործերը: Սա երգչախմբի առաջին համերգն էր, որը ցավոք, անցկացվեց առանց ԵՊԿԵ հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և խմբավար, Հարություն Թոփիկյանի։ Հիշեցնենք, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացավ հայ երգչախմբային արվեստի երախտավոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը: Մաեստրո Թոփիկյանն իր ողջ կյանքը նվիրեց խմբավարական արվեստին, ամենուրեք հնչեցրեց հայ խմբերգը, ուրույն ձեռագրով կայացրեց ու զարգացրեց իր իսկ ստեղծած Երևանի պետական կամերային երգչախումբը:

Խմբավար Քրիստինա Ոսկանյանը Հարություն Թոփիկյանի՝ երգչախումբը հիմնադրելու առաջին իսկ օրվանից աշխատել է մաեստրոյի կողքին: Որպես խմբավար՝ առաջին անգամ էր հանդես գալիս ԵՊԿԵ-ի մեծ կազմի հետ, նախկինում հասցրել է փոքր կազմեր ղեկավարել:

«Շատ մեծ պատասխանատվություն էր, անհանգստություն, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Մենք երգչախմբում փորձում ենք շարունակել մաեստրո Թոփիկյանի ներդրած ավանդույթները և գործը: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վառ պահենք մաեստրոյի հիշատակը: Մաեստրոն միշտ ներողամիտ էր, խանդավառ, միշտ սովորեցնում էր մեզ, ուժ տալիս: Այս օրերին, երբ փորձեր ենք անում, թվում է, թե հիմա ներս կմտնի..»,-նշում է Քրիստինա Ոսկանյանը:

Նշենք, որ Երևանի պետական կամերային երգչախումբը շուտով առանձին համերգ կնվիրի մաեստրո Թոփիկյանի հիշատակին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել