Այս անգամ Pantone-ի գույնի ինստիտուտը որոշել է հեռանալ որդեգրած սցենարից եւ 2021թ․-ի առանցքային գույներ հայտարարել միանգամից երկուսը։
Հավանաբար, երբեք Pantone ինստիտուտի հետազոտողների մոտ այդքան բարդ խնդիր չի եղել։ Նրանց ընտրությունը մի տեսակ գունավոր հոմանիշ է այն ամենի, ինչ արդեն եղել է եւ ինչ կլինի հաջորդ 365 օրերի ընթացքում: Եվ այժմ փորձագետները պետք է ընտրեին այնպիսի երանգ, որը կկարողանա միավորել այս հագեցած տարում տեղի ունեցող բացարձակապես բոլոր փոփոխությունները:
Մասնագետները չեն կարողացել ընտրել մեկ՝ միակ գույնը։ Հետեւաբար, փորձագետները որոշել են նախապատվությունը տալ միանգամից երկու երանգներին՝ հանգստացնող մոխրագույն Ultimate Grey («անթերի մոխրագույն», 17-5104) եւ դեղին Illuminating («լուսավոր», 13-0647) - պայծառ, լուսավորող, պարգեւելով արեւի ջերմ ճառագայթների ասոցիացիաներ, կիտրոնի առույգացնող համով եւ ուրախ տրամադրությամբ:
Մասնագետները միանգամից երկու գույն ներկայացնելու որոշումը կայացնում են ոչ առաջին անգամ։ Գույնի ինստիտուտի մասնագետները գնահատում են կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում՝ նոր հավաքածուները, որոնք արդեն ցուցադրվել են նորաձեւության շաբաթներին։ Խորը վերլուծությունից հետո նրանք ընտրում են երանգներ, որոնք գերակշռում են ոչ միայն նորաձեւության ոլորտում, այլեւ մեր կյանքի այլ ոլորտներում՝ մեքենաներից մինչեւ կինո:
Եթե շատերի մոտ մոխրագույնի հետ արդեն ջերմ հարաբերություններ են ձեւավորվել, ապա ամենօրյա զգեստապահարանում դեղինի հանդեպ ընդունված է թերահավատորեն վերաբերել դրա պայծառության եւ «բարդության» պատճառով՝ բազային համադրությունների տեսանկյունից: Բայց իզուր։ Եթե դուք նոր-նոր եք որոշում ներկապնակով փորձարկումներ կատարել, դեղինը համադրեք ախրոմատիկ ծաղիկների, ինչպես նաեւ մոտ «համախոհների»՝ նարնջագույնի եւ կիտրոնագույնի հետ: Իսկ նրանց համար, ովքեր արդեն պատրաստ են փորձել նորը, համարձակորեն կազմեք տոտալ լուք մեկ գույնով։ Եվ, իհարկե, համատեղեք եւ համադրեք մոխրագույնը եւ դեղինը միասին, ինչպես Pantone-ն է առաջարկում։ Եվ թող այդ գունային դուետը վառ լույս լինի թունելի վերջում․ ինչը կարող է այդքան ոգեւորիչ լինել այժմ։
Աղբյուրը՝ Marieclaire.ru
Լուսանկարները՝ Getty Images, IMAXtree
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը