Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մարմնի տարբեր մասերում ցավերի հուզական աղբյուրների քարտեզ

17:20, 4 հունվարի

Մարդու հույզերը կարող են ազդել քրոնիկ ցավերի արտահայտման վրա եւ անգամ դրանց պատճառ դառնալ։ Անկասկած, ֆիզիկական վնասվածքներն ու տարբեր հիվանդությունները ցավերի հիմնական պատճառներն են։ Սակայն հուզական խնդիրները նույնպես կարող են ցավի աղբյուր դառնալ։

Առաջին հերթին անհրաժեշտ է բացառել ցավի ֆիզիկական աղբյուրները, դիմել մասնագետի եւ միայն դրանից հետո սկսել փնտրել ցավի  հուզական պատճառները։

Ստորեւ մենք ուսումնասիրում ենք ցավի զգացողությունների ցուցակը, որոնք կարող են պայմանավորված լինել, ասենք, մկանը ձգելու, վնասվածքի կամ հիվանդության հանգամանքով։ Օրինակ՝

Գլխացավ, պարանոցի եւ ուսերի ցավեր

Ցավեր արմունկներում եւ ձեռքերում

Ազդրերի, ծնկների, սրունքների, թաթերի եւ կոճերի ցավեր

Հուզական ցավեր գլխում, պարանոցում եւ ուսերում

Գլխացավը կարող է պայմանավորված լինել մարմնի առաջնահերթ պահանջներով։ Միգրենը եւ այլ գլխացավերը կարող են վկայել ջրի, սննդի, օրգանիզմում որեւէ նյութի պակասի կամ ավելցուկի մասին։ Սակայն գլխավոր պատճառը սթրեսն է։ Հանգստացեք եւ թուլացեք։

Պարանոցի ցավը կարող է առաջանալ մեղքի զգացողության հետեւանքով, որից Դուք չեք կարողանում ազատվել։ Եթե Դուք ոչ մի կերպ չեք կարող ներել Ձեզ կամ Ձեր մտերիմ մարդուն, փորձեք մեդիտացիա անել այդ զգացողությունից ազատվելու համար։

Ամեն օր մեր ուսերին խնդիրների կույտ է դրվում բառացի եւ փոխաբերական իմաստով։ Այդ աներեւույթ բեռը ցավի զգացողություն է առաջացնում։ Սովորեք վերացարկվել խնդիրներից, հատկապես նրանցից, որոնք Դուք չեք կարող լուծել։

Մեջքի վերին եւ ստորին հատվածում ցավի հուզական աղբյուրներ

Հենց մեջքի վերին  հատվածն է անհանգստացնում մարդկանց, որոնք մտերիմներից աջակցություն չեն ստանում։ Սիրո պակասը, ուշադրության եւ հոգատարության բացակայությունը այդ շրջանում ցավի հնարավոր աղբյուր են։ Հնարավոր է, եկել է ժամանակը ամրացնել կապերը մտերիմ մարդկանց հետ եւ գտնել սիրելիին։

Եթե ցավում է մեջքի ստորին հատվածը, դա կարող է նշանակել, որ Դուք վստահ չեք Ձեր ֆինանսական կայունության մեջ։ Ջանացեք լուծել ֆինանսական խնդիրները, գումար խնայեք եւ փորձեք գրագետ պլանավորել բյուջեն։

Արմունկներում եւ ձեռքերում ցավերի հուզական պատճառներ

Ձեռքերի վերին հատվածում եւ արմունկներում ցավերը կարող են նշանակել, որ բացակայում է ճկունությունը։ Կյանքում փոփոխությունները ծանր տանելը կարող են մարմնի այդ հատվածներում ցավերի պատճառ դառնալ։ Փորձեք ոչ թե դիմադրել փոփոխություններին, այլ ընդունել դրանք։ Հիշեք, որ փոփոխությունների մեծ մասը տանում է դեպի լավը։

Ընկերական շփման պակասը կարող է ձեռքերում ցավի պատճառ դառնալ։

Ընկերների կարիքը զգալը, ընկերական շփման պակասը կարող է ձեռքերի ստորին հատվածում, այդ թվում՝ ափերի մեջ ցավի պատճառ դառնալ։ Փորձեք ավելի ակտիվ շփվել գործընկերների հետ կամ հանդիպել հին ընկերներին, որպեսզի այդ ցավն ամոքեք։

Ազդրերի, ծնկների, սրունքների, կոճերի եւ թաթերի ցավ

Ազդրերի ցավը կարող է առաջ շարժվելու վախի եւ ցանկության բացակայության հետեւանք լինել։ Հնարավոր է՝ ազդրի ցավը կարեւոր որոշում կայացնել չցանկանալն է։ Հիշեք, որ բոլոր դժվարություններն ու արգելքները միայն ձեր գլխում են։ Բախվելով այդ վախերին՝ դուք կարող եք ազատվել դրանցից եւ բարելավել ձեր կյանքը։

Ծնկների ցավը հաճախ անհանգստացնում է այն մարդկանց, որոնք սիրում են, որ ամեն բան իրենց ուզածով լինի։

Շրջապատի պահանջներն ու զգացմունքներն ամբողջովին անտեսելը ծնկներում ցավի պատճառ է դառնում։ Մտածեք այն մասին, որ ժամանակն է սովորել զիջումների գնալ։

Սրունքները կարող են ցավել լարվածությունից, սթրեսից եւ խանդից։ Սովորեք ազատվել սթրեսից եւ վստահել զուգընկերոջը։

Կոճերում ցավի զգացողությունը կարող է վկայել կյանքում հաճույքների պակասի մասին։ Ուրախացեք կատարվող հետաքրքիր իրադարձություններից։

Դեպրեսիան կարող է թաթերում ցավի պատճառ դառնալ։ Նոր հոբբի գտեք, ընտանի կենդանի պահեք, հաճախ շփվեք ընկերների հետ, եւ ամեն բան տեղը կընկնի։

Ֆիզիկական ցավի աղբյուրը հստակ կախտորոշի միայն բժիշկը։ Դրական տրամադրվածությունն ու լավ տրամադրությունը, ընկերների ու մտերիմների հետ շփումը կարող են բարձրացնել ցանկացած բուժման արդյունավետությունը եւ օգնել խուսափել հուզական ցավից

Աղբյուրը՝  Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել