«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կամակոր և վնասակար տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների

22:15, 10 հունվարի

Խոյ

Եթե քեզ բախտ է վիճակվել քո կյանքում հանդիպել Խոյի, կարող ես նախապես վազել դեղատուն՝ հակադեպրեսանտ գնելու։ Խոյն իր համառությամբ և էգոիզմով, որն արտահայտվում է մանկական ինքնաբերությամբ, հեշտությամբ կարող է ոչնչացնել քեզ։ Նույնիսկ, եթե հասկանում է , որ իրավացի չէ, միևնույն է, կվիճի ուղղակի հանուն իր սկզբունքների։ Նա միշտ ունի իր անձնական կարծիքը ցանկացած իրադարձության վերաբերյալ, նույնիսկ եթե նա թեմայից գլուխ չի հանում։ Ագրեսիայի հանկարծակի բռնկումներն ու  վատ տրամադրության նոպաները՝ այս նշանի զարդն են։ Չնայած, որ նա հանդարտվում է նույնքան արագ, որքան բռնկվում։

Ցուլ

Ցուլը կարծում է, որ կարող է անել այն, ինչ ուզում է, իսկ եթե դա այդպես է, ապա ինչու՞ մտահոգվել։ Նա միշտ գոհ է իրենից, նույնիսկ եթե հպարտանալու առիթ էլ չկա։ Իր անչափ համառությունը նա իսկական տղամարդու բնավորության ամրություն է համարում, ժլատությունը՝ գիտակից տնտեսում, իսկ վատատեսության հակումը՝ աշխարհի իրատեսական ընկալում։

Երկվորյակներ

Կենդանակերպի ոչ մի նշան չունի այդ շնորհը՝ ամեն բան գլխիվայր շուռ տալու, ինչպես դա անում են Երկվորյակները։ Իրենց հետ հաստատ չես ձանձրանա, սակայն մեկ-երկու շաբաթ շփումից հետո քեզ կզգաս տանջված և անհույս՝ հետ մնացած բոլորից։ Եթե դու կարող ես դիմակայել Երվորյակներին և անընդմեջ փոփոխությունների նրանց ապշեցուցիչ հակումը (այն պայմանով, որ դու էլ ես Երկվորյակ), ուրեմն քո պատվին հուշարձան է պետք կանգնեցնել։ Նրանք զվարճանում են մեկ այստեղ, մեկ այնտեղ, սիրում են խելքահան անել և ծաղրել ։ Ապագան նրանց հետ ավելի քան անհուսալի է, բայց ներկան՝ զվարճալի։ Հավատարմություն նրանցից մի սպասիր, բավական է շրջվես, և  նա արդեն կսիրահետի ընկերուհուդ։

Խեցգետին

Նվնվան և ձանձրալի Խեցգետինը ամեն աղջկա մեջ իր մոր շարունակությունն է փնտրում, և եթե գտնի իր իդեալին, ապա անպայման կփորձի ամուսնանալ։ Խեցգետինը ՝ ընտանեկան օջախի և հարմարավետության ակտիվ սիրահարը, ժամանակից շուտ իր կնոջն այն աշխարհ կուղարկի իր անընդմեջ բողոքներով այն մասին, թե ինչպես է պետք լվանալ ափսեները, կերակրել սիրելի կատվին և ձվածեղ պատրաստել։ Ամուսնանալ Խեցգետնի հետ նշանակում է ոչնչացնել երիտասարդ տարիները։

Առյուծ

Իր սեփական անձի վրա կենտրոնացած Առյուծը չի նկատում ոչ ոքի, բացի իրենից։  Գուցե, միայն նրանց, ով հիանում է իրենով։ Նա մեծամիտ է և իրեն չափազանց մեծահոգի է համարում, որպեսզի հիշի վիրավորանքներն ու խոստումները։ Թագավորական այս անձը պաշտում է գումար ծախսել, անհոգ կյանք վարել և շրջապատել իրեն գեղեցիկ աղջիկներով։  Շատ խանդոտ է, բռնկուն և նեղացկոտ։ Սակայն տանել չի կարող , երբ իրեն խանդում են, քանի որ չի ընդունի այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է իրեն  սեփականություն համարել։ Քո կյանքում նա միշտ պետք է առաջին տեղում լինի, և եթե հանկարծ դու հետաձգես ձեր հանդիպումը՝ հիվանդ մորաքրոջդ այցելելու համար, կարող է լուրջ վիրավորվել․ ի՞նչ մորաքույր, գրողը տանի․․․

Կույս

Սարսափելի բծախնդիր։ Նա կտանջի քեզ մանրուքներով ու քարոզներով։ Նա անընդհատ կփնթփնթա, որ կարագը շատ խոլեստերին է պարունակում, իսկ տապակածը վնասակար է ստամոքսի համար։ Խայտառակ ալարկոտ է, սակայն աշխատասեր է համարում իրեն, քանի որ երբեմն որոշ մանրուք անելու համար ինչ-որ աննշան գործողություններ է անում։ Սիրուն վերաբերվում է շատ զգույշ, զգացմունքների առումով ժլատ է։

Կշեռք

Կշեռքները կասկածամիտ են, գաղտնի և զգուշավոր։ Դյուրագրգիռ են և կարող են իրենց զայրույթը առաջին պատահածի երեսին ասել, եթե նրանց գործերը չեն ընթանում իրենց ուզածով։ Գոյություն չունեցող տարբեր խնդիրներ են հորինում, իսկ հետո՝ երկար ժամանակ  լուծում դրանք։ Շատ ընկերներ ունեն, բայց, իրականում, գրեթե ոչ ոքի չեն վստահում։

Կարիճ

Զզվելի, հիշաչար Կարիճը անընդհատ նյարդայնանում է, եթե ինչ-որ բան արվել է ոչ իր ասածով։ Անընդմեջ մեղադրանքներն ու մռայլ հայացքը, որն իր ծանրությամբ ունակ է գետնի տակ մտցնել, խելքահան կանեն յուրաքանչյուրին։ Իսկ երբ այս միջատը սկսում է խանդել՝ մենք քեզ չենք նախանձում։  Փողը երբեք չի հաշվում, սակայն լավ հիշում է, թե քանի անգամ մոռացաք ուրախանալ իր բերած նվերի համար։

Աղեղնավոր

Նա չի ստում, սակայն միայն այն պատճառով, որ իր էությունը տանել չի կարողանում սուտը։ Չի ստում նույնիսկ երբ անպետք ճշմարտություն է ասում։ Եթե նա բացահայտի քո սուտը՝ պատրաստ եղիր անախորժությունների։ Կատաղի խանդոտ է, բայց ինքն էլ ոչ մի փեշ բաց չի թողնում։ Նույնիսկ նրան բնորոշ հումորի զգացումը չի հատուցի նրա թերությունները։

Այծեղջյուր

Համառ է 200% և չի ենթարկվում համոզմունքների։ Նույնիսկ եթե համաձայնվում է քեզ հետ, ապա կամ ձեր կարծիքները համընկել են, կամ նա ուղղակի չի ուզում զուր բացատրություններ տալ։ Վերջին դեպքում կարող ես համոզված լինել՝ հոգու խորքում նա  կասկած չունի, որ ճիշտ է։ Ձանձրալի Այծեղջյուրը դժվարությամբ է տանում աղմկոտ, ուրախ երեկույթները և կարող է ընդհանրապես կորած համարվել հասարակության համար, եթե նրա հետ դաստիարակչական աշխատանքներ չտարվեն։ Չնայած, ինչպես արդեն նշվեց, նրան համոզելը գրեթե անհնար է, և ավելի լավ է շեշտը դնել նրա հետաքրքրություններին և շատ զգույշ բերել նրան որևիցե մտքի, որպեսզի  Այծեղջյուրը մտածի, թե դա իր մտահղացումն է։  Այծեղջյուրը փառասեր է, կարծում է, որ գիտի կյանքը, և հենց այդ պատճառով կարող է ժամերով դասախոսություններ կարդալ այն մասին, հատկապես՝ ինչպես ծախսել գումարը։  Այնպես որ, ավելի լավ է քո գնումների փոքրիկ ուրախությունները գաղտնի պահիր։

Ջրհոս

Նա սիրում է երազել և ծրագրել վիթխարի ինչ-որ մի բան, սակայն նրա էներգիան և համբերությունը երբեմն չեն բավարարում նույնիսկ սկսել մտածածը։ Նա կարող է խոստանալ քեզ շատ բան, ու ինքն էլ հավատում է, որ կիրագործի խոստացածը, բայց դու մի հավատա նրա քաղցր ճառերին։ Լուրջ հարցերում ավելի լավ է չակնկալես նրա օգնությունը, առավելևս՝ մի երազիր որևիցե պատասխանտվություն դնել նրա առնական ուսերին․ առաջին հերթին ապավինիր ինքդ քո ուժերին։

Ձկներ

Եթե քեզ անհրաժեշտ է նորմալ, վստահ և ամուր հիմք ունեցող տղամարդ, այլ ոչ թե երկնքում սավառնող մեկը, ապա սխալ հասցեով ես դիմել։ Ձկներն ապրում են իրենց աշխարհում, իրենց օրենքներով և, հետևաբար, բացարձակ հարմարված չեն  իրական կյանքին։ Ձկները հոգու խորքում երեխաներ են․ նրանք տատանվող են, չափազանց զգայուն, և նրանց մասին անընդհատ հոգ է պետք տանել, այլապես նրանք կկորչեն իրենց անվստահությունից։

Ըստ՝ horoscope-zodiac.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել