ԽՈՅԵՐ
Սիրելին ձեզանից կցանկանա լսել միայն մեկ՝ շատ կարեւոր բառ, որը դուք հաստատ գիտեք, սակայն, չգիտես ինչու, նրա մոտ հաճախ չեք ասում: Ձեր խնդիրն է՝ հիշել այդ բառն ու ասել նրան:
ՑԼԵՐ
Պատասխանատու իրադարձություն է մոտենում: Ե'վ դուք, 'եւ ձեր սիրելին շատ եք անհանգստանում, թե ինչ անել եւ ինչպես: Սթափվեք եւ ամեն ինչ արեք այնպես, ինչպես առաջ եք արել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելիին հրաշալի խորհուրդ կտաք, որի համար նա ձեզ դեռ երկար շնորհակալություն կհայտնի: Սակայն համոզված եղեք, որ ձեր այդ խորհուրդը չի վնասի ձեզ եւ սիրելիի հետ ձեր հարաբերություններին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այն, թե ինչպիսին կլինի շաբաթը սիրելիի հետ ձեր հարաբերությունների համար, կախված է միայն ձեր վճռականությունից: Երկչոտությունը միայն կխանգարի ասել ձեր կեսին այն, ինչ զգում եք նրա հանդեպ, կամ էլ ծանոթանալ անծանոթ երիտասարդի հետ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելիի հետ ձեր հարաբերություններում կարող է հայտնվել երրորդ մեկը: Ամենայն հավանականությամբ, դա չի ուրախացնի ձեզ, բայց ինչ արած: Այդ անձնավորությունը շատ թանկ է ձեր սիրելիի համար: Աշխատեք ըմբռնումով մոտենալ դրան:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեզ կարող են ակնարկել, որ ձեր գլխին կոտոշներ են աճել: Մի' հավատացեք, ձեզ պարզապես նախանձում են: Ոչ բոլորի սիրելին է այնքան լավը, որ հետաքրքրի ուրիշներին: Եթե ձեզ նման բան են ասում, դա նշանակում է, որ ձեր սիրելին լավն է:
ԿՇԵՌՔՆԵՐ
Չարժե երկար մտածել՝ փորձելով վերլուծել ստեղծված իրավիճակի բոլոր հանգամանքները եւ ճիշտ որոշում կայացնել: Ավելի լավ է լսեք ձեր սիրելիի խորհուրդը: Միգուցե նրա ասածներն այդքան էլ հիմնավորված չեն, սակայն ինչ-որ բան կա նրա տեսակետում:
ԿԱՐԻճՆԵՐ
Հիանալի ժամանակ է, որպեսզի սիրելիի հետ կիսվեք այն ամենով, ինչը ձեզ անհանգստացնում է եւ տխրեցնում: Նա ձեզ անպայման կլսի եւ կհասկանա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Շատ կկարոտեք ձեր սիրելիին: Նրանից հեռու յուրաքանչյուր րոպեն ձեզ կտխրեցնի: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ համբերել, քանի որ հանդիպումը կլինի շատ շուտով:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այո', ձեր մեջ եռում են զգացմունքները, եւ դուք ցանկանում եք, որ նրանց մասին իմանա ողջ աշխարհը: Բայց աշխարհը, ցավոք, պատրաստ չէ դրան: Այն ոչ ադեկվատ կընդունի ձեր խոսքերը, ձեր սիրելին, որն այդ աշխարհի մի մասն է, նույնպես: Այնպես որ, աշխատեք առայժմ զսպել ձեր զգացմունքները:
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելին կդառնա ձեր արարքների գերին, քանի որ դուք նրա հետ կանեք այն, ինչ ձեր հոգին է ցանկանում եւ նույնիսկ ավելին: Միգուցե դա նրան դուր գա:
ՁԿՆԵՐ
Ձեր երջանկությունն անկշիռ է եւ նույնքան էլ փխրուն: Բավական է մի փոքր քամի լինի, եւ այն կանհետանա: Ձեր սիրելին չի հասկանում դա, այդ իսկ պատճառով դուք պետք է ակնարկեք նրան այդ մասին: Թող նա նույնպես փայփայի ձեր սերը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան