«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

«Սա մի սիրո պատմություն է». Արամեի «Շատ սիրունա» տեսահոլովակի backstage-ը

Ու՞մ բաժին կհասնի տունը. Սամսոնի՞ն, թե՞ Շավոյին. «Բլբուլյանները 2»-ի նկարահանումները կադրից դուրս

#ՇոկTOK․ Աշայվին՝ Սիրուշոյի հետ հանդիպելու ցանկության, տիկին Գրետայի հետ կոնֆլիկտի մասին եւ ոչ միայն

Ինչպես են ընթանում «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

H2Օ Emotional Exposition. Kivera Naynomis բրենդի ցուցադրությունը

«Ամեն տարի գարնանը». նոր հեռուստասերիալի դերասանական կազմն ու նկարահանումները

Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

«Մի քանի տարով եմ մեծացել». Տյոմը` 29-ամյակի, ծննդյան օրը մայրիկի հետ «կիսելու» եւ անձնականի մասին (ֆոտո)

19:11, 12 հունվարի

Երգիչ Տյոմը հունվարի 10-ին դարձավ 29 տարեկան: Տյոմն իր ծննդյան օրը «կիսում է» մայրիկի հետ, որը եւս ծնվել է հունվարի 10-ին.

«Մամաս ասում ա` դու իմ ծնունդի օրը իմ նվերը դարձար (ժպտում է), ու ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ շատ քիչ են լինում այդպիսի դեպքեր, որ ծնողն ու զավակը նույն օրն են ծնվում: Իրականում շատ երջանիկ մարդ եմ, ու ես միշտ այնպես եմ արել, որ գիշերը 12-ին տանը լինեմ, որ ես մայրիկիս շնորհավորեմ առաջինը, ինքն էլ` ինձ: Այս տարի էլ այդ սովորույթը պահեցինք. ես ու մայրս էինք տանը, լցրինք բաժակներն ու իրար շնորհավորեցինք»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց Տյոմը:

Երգիչը նշեց, որ այս տարվա տարեդարձն անցել է սովորական` առանց որեւէ խնջույքի.

«Անցած տարիներին միշտ էլ նշել եմ ծնունդս, անգամ ավելին ասեմ` մեր ընկերների մոտ ավանդույթ է, որ գիշերը 12-ին հավաքվենք ու հոբելյարին շնորհավորենք, բայց այս անգամ զանգահարեցի նրանց ու ասացի` էրեխեք էս տարի ստոպ ենք տալիս, էս տարի, ուղղակի, կգաք հաջորդ օրը մեր տուն, կնստենք սովորական»:

Մեր հետաքրքրասիրությանը, թե ինչ է սիրելին` Էմման, նվիրել տարեդարձին, Տյոմը ժպիտով պատասխանեց.

«Էմմայի կողմից անակնկալներ ստացել եմ, այո, բայց չեմ բարձրաձայնի. մենք առանց ծնունդի էլ միշտ անակնկալների մեջ ենք (ծիծաղում է)»:

Տյոմը նաեւ հավելեց` նախորդ տարվա իրադարձությունների հետեւանքով` այս տարի ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի տարով է մեծացել.

«Անցաց տարվա «փորձը» էլ չեմ ուզում երբեք ոչ մեկ տեսնի, որովետեւ անցած տարին մի դժողք էր, որ հետապնդում էր բոլորիս: Իհարկե, ամբողջ աշխարհում էր վատ վիճակ, բայց մեր երկրի համար դարձավ «անմոռանալի» (վատ իմաստով) տարի... Տարի, որը խլեց մեր երջանկությունը, մեր եղբայրներին, մեր խաղաղությունը... Հուսանք` այս ամենն այսպես չի մնա, ու մենք շատ հաղթանակներ կունենանք, չենք ունենա էլ 2020 թվից ոչ մի նշույլ: Այո, նախորդ տարի մենք ոչ թե մեկ, այլ մի քանի տարով մեծացանք: Երեկ խոսում էի ԱՄՆ-ում բնակվող մանկությանս ընկերոջ հետ, պատմում էի, որ 3 տարի առաջվա նկար էի գտել նախորդ օրը ու ասում` էնքան ջահել էինք, բայց էս մեկ տարվա մեջ իրոք բոլորս մեծացանք: Ես, ուղղակի, հավատում եմ, որ Աստված հրաշքներ կանի ու մեր անհոգ օրերը էլի կվերադարձնի: Իրոք, այնպիսի օրեր տեսանք, որոնք մեզ կոփեցին, ու կարծում եմ` էլ երբեք դժվարությունից չենք վախենա»:

Չնայած դժվարություններին` երգիչը շրջապատի ու երկրպագուների կողմից ընկալվում է` որպես միշտ դրական կերպար. ասում է` ուրախ է, որ կարողանում է դրական էներգիա փոխանցել շրջապատին.

«Ծանոթ-անծանոթ ինձ շնորհավորելիս գրում էին`«Այ ամենադրական, այ պոզիտիվ». շատ ուրախ ու երջանիկ մարդ եմ, որ անծանոթների ու ծանոթներիս համար պոզիտիվ կերպար եմ, որովհետեւ մեր կյանքում պոզիտիվը պակասել է: Պետք է դրական մտածել եւ գործել, որպեսզի մեր կյանքի ընթացքն էլ դրական լինի, ու, այո, ես էլ ունեմ իմ հոգսերը, ես էլ ունեմ ահավոր շատ խնդիրներ, բայց երբեք չեմ ցուցադրել դրանք ինչ-որ մեկին: Ոչ ոք մեղավոր չէ, որ դու այդ օրն ունես վատ տրամադրություն կամ «աշխարհի խնդիրները», ու եթե դրա մասին ինֆորմացիան անընդհատ նվնվալով ասես, փնթփնթաս եւ տարածես շրջապատիդ մարդկանց մեջ, միեւնույն է, դրանով հարցին լուծում չի տրվելու, հարցերիդ լուծման համար պետք է Աստծուն դիմես ու խնդրես, որ պատասխաններն էլ հերթով, կարգով, շարքով ստանաս: Եկեք մտածենք դրականը միայն, լինենք լավատես... Այնքան քիչ ենք այս աշխարհում ապրելու, ժամանակը կարճ է` արագ սիրենք, արագ ներենք ու ուրախություն տարածենք»:

Ինչ վերաբերում է նոր տարուց իր ակնկալիքներին` երգիչը նշեց.

«Ես 2021-ի հետ չեմ կապում իմ հույսերը, ես, ուղղակի, ունեմ իղձեր, նպատակներ եւ կոնկրետ պլանավորած մտքեր, որոնք կուզեմ իրագործել: Աստծուց խնդրում եմ, որ այս տարին մեզ հեռու պահի փորձանքներից, որովհետեւ այնքան դժվար է դարձել հանգիստ ապրելը` այս պանդեմիան, անհաշտությունները... Հուսանք` կունենանք լավ տարի, որ մեր նպատակներն ու փոքրիկ ցանկությունները կարողանանք իրագործել»:

Հարցին՝ արդյոք 2021-ին նախատեսո՞ւմ է հարսանիք, Տյոմը պատասխանեց.

«Անձնական կյանքիս փոփոխությունների մասին չեմ խոսի այս պահին, հաստատ հենց նորություն լինի, առաջինը ձեզ եմ ասելու: Այո, Աստված առաջ, այս տարի ունենք ծրագրեր... Հուսանք` ամեն բան կստացվի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Տյոմը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության