1. «Իհարկե, սիրելիս, այս զգեստը հրաշալի տեսք ունի»
Ինչո՞ւ է տղամարդն այդպես ասում. որպեսզի խուսափի խնդիրներից:
Տղամարդիկ այդ ներելի ստերին դիմում են ոչ միայն քեզ չնեղացնելու (Ո՛չ, ո՛չ, այս զգեստը քեզ չի չաղացնում), այլեւ իրենց կյանքն ավելի հեշտացնելու համար (Այս ջինսերը հրաշալի տեսք ունեն), ինչպես նաեւ անախորժություններից խուսափելու համար (Սինդի Քրոուֆորդն ամենեւին էլ իմ ճաշակով չէ):
2. «Ես կարող եմ սարքել դա»
Ինչո՞ւ է տղամարդը նման բան ասում. սեփական արժանապատվության զգացումից դրդված:
Իհարկե, սանտեխնիկայի կամ էլեկտրականության վերանորոգման համար հատուկ մասնագետներ կան, սակայն նրանց դիմելը նշանակում է պաշտոնապես ընդունել, որ դու չես կարող անել դա: Ահա թե ինչու են այդքան շատ վաճառքի մենեջերներ ամեն տարի կտրում իրենց մատները, երբ փորձում են կառավարել էլեկտրասղոցը:
3. «Ոչ, ես նրա կրծքին չեմ նայել»
Ինչու է նա ասում դա. որպեսզի հավասարակշռություն ստեղծի ամուսնական կյանքի ու էվոլյուցիայի միլիոնավոր տարիների միջեւ:
Անկախ նրանից, թե որքան երկար եք դուք ամուսնացած, նա չի դադարի ցանկանալ ուրիշ կանանց: Դու կարող ես դադարել շոկոլադ ուտել, բայց չես կարող դադարել ցանկանալ ուտել, հասկանո՞ւմ ես: Երբ համակրելի կինը անցնում է տղամարդու կողքով, նա նկատում է դա, կամա թե ակամա... Այդպիսին են տղամարդիկ:
4. «Ոչինչ չի պատահել»
Ինչո՞ւ է տղամարդն այդպես պատասխանում. որպեսզի ինքնուրույն հաղթահարի իր խնդիրները:
Տղամարդիկ չեն ցուցադրում իրենց զգացմունքները, որպեսզի թույլ չթվան: Նրանք նախընտրում են մենակ հաղթահարել իրենց խնդիրները՝ ձեւացնելով, որ ոչինչ չի պատահել ու փորձելով անտեսել քո հարցերը:
5. «Իմ հեռախոսին ինչ-որ բան է պատահել»
Ինչո՞ւ է տղամարդն այդպես ասում. ինքնապաշտպանության համար
Ոչ ոք չի ուզում, որ կանայք հիասթափվեն իրենցից: Դրա համար էլ երբ դու բարկանում ես, որ նա քեզ չի զանգում, նա փորձում է քեզ հակառակը համոզել՝ ապացուցելով, որ իր մտադրությունները մաքուր էին, բայց հանգամանքներն էին իր դեմ:
6. «Ես չեմ ուզում սեքսով զբաղվել, եթե դու չես ուզում»
Ինչու է նա ասում դա. որպեսզի սեքսի վրա սեւեռված չթվա
Կանայք սիրում են սեքսը: Անհրաժեշտ մարդու հետ, անհրաժեշտ տրամադրությամբ ու անհրաժեշտ ներքնազգեստով: Իսկ տղամարդու համար սեքսը բնազդ է, ու սեքսից առաջ նրանց նույնիսկ զուգընկերուհու անունը իմանալը նրանց համար պարտադիր չէ: Որպեսզի ինչ -որ կերպ ադապտացվեն, նրանք սկսում են ձեւանալ:
7. «Ես լավագույնն եմ, սիրելիս»
Ինչո՞ւ է նա նման բան ասում. որպեսզի դու եւս մեկ անգամ ուրախանաս, որ ճիշտ ընտրություն ես կատարել
Գրեթե բոլոր տղամարդիկ չափազանցնում են իրենց սխրանքները, որպեսզի շեշտեն իրենց քաջությունն ու ուժը: Ու որպեսզի հիշեցնեն քեզ, թե ինչ հրաշալի տղայի հետ ես դու ամուսնացել: Ու կրկին շոյեն սեփական ինքնասիրությունը:
8. «Իմ նախկի՞նը: Նա ...սովորական էր»
Ինչո՞ւ է տղամարդն այդպես ասում. դու ես ստիպում:
Դու նրան հարցնում ես, թե քանի կանանց հետ է նա քնել: Լա՞վ էր արդյոք զգացել նրանց հետ: Դավաճանե՞լ է արդյոք: Ինչպիսի հիմարություններ: Գուցե ինքդ փորձես կռահել, թե ինչ պատասխաններ է նա քեզ տալու: Դու ինքդ ես ստիպում, որ քեզ խաբեն, որպեսզի չվիրավորեն քո զգացմունքները:
9. «Ես քեզ չեմ դավաճանել»
Ինչո՞ւ է տղամարդն այդպես ասում. ինքնապաշտպանական բնազդ է:
Երբ տղամարդը ինչ -որ բան է անում, ինչը սպառնում է ընտանիքին, նա նախընտրում է ստել՝ ընտրելով չարյաց փոքրագույնը: Մեղքի զգացումով ապրելն ավելի լավ է, քան ընտանիքը քանդելը՝ խոստովանելով իր դավաճանությունը: Իսկ դու իրո՞ք կցանկանայիր լսել, որ նա մի անգամ դավաճանել է քեզ, ու որ նման բան երբեք չի կրկնվի:
10. «Ես երբեք քեզ չեմ ստի»
Ինչո՞ւ է նա այդպես ասում. որպեսզի երկար ու երջանիկ ապրի:
Իրականում, այս արտահայտությունն այդքան էլ կատեգորիկ չէ: Ժամանակը ցույց կտա: Նա երբեւէ կստի՞, կշեղվի՞ կամ կխորամանկի՞: Անպայմա՛ն: Բայց նա ուզո՞ւմ է արդյոք երջանիկ լինել: Անկասկա՛ծ:
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը