Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Խոսքեր, որոնք չի կարելի ասել հարբած տղամարդուն

21:12, 17 հունվարի

Եթե քո ընկերը կամ ամուսինը խմում է, ապա վաղ թե ուշ կգա այն պահը, երբ նա տուն կմտնի հարբած վիճակում: Ու դու նրան ինչ -որ բան կասես: Եվ շատ իզուր: Պարզենք, թե ինչու:

«Եվ որտե՞ղ էիր թրեւ գալիս»

Այ եթե հարցնեիր, որտեղ է այդքան խմել, այդպես վնասել ձեռքը՝ նա ձեզ ժպտալով կպատասխաներ, թե որտեղ ու ում հետ եւ ինչ առիթով: Բայց ոչ թե թրեւ եկել... եթե չգիտեք, ապա իմացեք տղամարդիկ երբեք թրեւ չեն գալիս: Եթե նույնիսկ նրանք բառիս բուն իմաստով թրեւ են գալիս, ապա նրանք զբոսնում են կամ հանգստանում: Մի խոսքով, դու այդ բառով վիրավորում ես նրանց տղամարդկային արժանապատվությունը: Եվ նա վրեժխնդիր կլինի: Հենց հիմա:

«Ճիշտ էր մայրս ասում»

Եթե դու չես ուզում անմիջապես լսել այն ամենն, ինչ նա իրականում մտածում է քո մայրիկի մասին, ապա նման բան մի ասա: Քանի որ դրանք հաստատ հաճելի բաներ չեն լինի: Հենց միայն այն պատճառով, որ ինչպես դու ինքդ ես խոստովանում՝ մայրդ նրա մասին ինչ -որ վատ բան էր քեզ ասել: Թե չէ ինչո՞ւ պետք է մայրիկիդ հիշեիր հենց այդ պահին:

«Չես կարողանում խմել, մի՛ խմիր»

Նա չի կարողանում խմե՞լ: Ինչպե՞ս ես համարձակվում կասկածել դրան, դո՛ւ, կի՛ն արարած: Նա ընդամենը թունավորվել է անորակ շպրոտի պատճառով: Իսկ առհասարակ, եթե ուզում ես իմանալ, նա դեռ դպրոցական տարիներին, ամռանը, ամառանոցում .... Դե բնականաբար դու ոչինչ չես ուզում իմանալ այդ ամենի մասին: Բայց արդեն ուշ է, ստիպված կլինես: Ու հենց հիմա: Եվ ո՞վ էր քեզ խնդրում նման բան ասել ...

«Գուցե արդեն բավակա՞ն է»

Ուշադրությո՛ւն, վտանգավոր պահ է: Քո ամուսինը կարող է լինել շատ ամաչկոտ ու պարկեշտ մարդ սթափ վիճակում, բայց հիմա նրա մեջ կզարթնի գազանը: Ի՞նչ է, կի՛ն, դո՞ւ պետք է նրան այդ մասին ասես: Դո՞ւ պետք է նրա փոխարեն որոշես, ցնդե՞լ ես, ինչ է: Միանգամայն հնարավոր է, որ նա ինքն էլ էր գիտակցում, որ արդեն բավական է, գուցե նա մտադիր էր գնալ քնելու: Բայց հիմա այլեւս չի լինի նման բան: Հիմա նա մի ամբողջ շիշ էլ կխմի, որպեսզի դու չկարծես, թե ամեն ինչ քո ասածով պետք է լինի:

«Դու քեզ գոնե հայելու մեջ տեսե՞լ ես»

Իհարկե սա հռետորական հարց է: Բայց վստահ եղիր, որ նա կպատասխանի դրան: Շատ պատկերավոր ու երկար: Նախ կհնչի պատասխան հարց՝ «Իսկ դո՛ւ քեզ տեսե՞լ ես», դրան կհետեւի քո թերությունների թվարկումը՝ թե իրական, թե հորինված: Այնպես որ դու դեռ երկար ժամանակ կխուսափես ինքդ քեզ հայելու մեջ նայել:

«Դու լրիվ քո հոր նման ես»

Սա այն դեպքում, եթե նրա հայրը սիրում է խմել:  Հոր փոխարեն կարող է լինել քեռին, համադասարանցին, հարեւանը եւ այլն: Մի խոսքով՝ որեւէ շարքային հարբեցող, ում վերջը շատ վատ է եղել: Բայց հիշի՛ր, կին: Նա բացառիկ է, անկրկնելի: Եվ նույնիսկ խմելիս՝ ոչ մեկին նման չէ: Նա հարբեցող չէ ու դու հիմա կիմանաս, թե իրականում նա ով է: Դեռ լավ է, եթե պարզվի, որ ասենք չճանաչված հանճար է: Թե չէ կարող է լինել ասենք դժբախտ մարդ, ով հիասթափվել է իր անձնական կյանքից: Առավոտյան նա ոչինչ չի հիշի իր ասածներից, իսկ ահա դու դեռ երկար կտառապես այն մտքից,  որ նա դժբախտ է քեզ հետ: 

«Նախ քնիր, հետո կխոսենք»

Միայն թե ոչ դա: Ոգելից խմիչքը շատ տարօրինակ է ազդում տղամարդկանց ուղեղի  ու մանավանդ հիշողության վրա: Նա ընդամենը հիշում է , թե ինչպես տուն հասնի, իսկ մնացած հիշողությունները ջնջվում են՝ բացառությամբ հեռավոր մանկության հուշերի: Հարբած տղամարդը երեխա է, ութ տարեկան երեխա: Իսկ ի՞նչ են անում երեխաները: Ճի՛շտ է, նրանք ամեն ինչ անում են ձեր ասածին հակառակ: ՄԻ խոսքով մենք նախազգուշացնում ենք: Այս գիշեր դու չես քնի, քանի որ ամբողջ գիշեր նա կխոսի ու չի թողնի, որ դու քնես:

«Բայց դու ինձ խոստացել էիր, չէ՞»

Պետք չէ մեղքի զգացում առաջացնել: Քանի որ հարբած տղամարդու մոտ այն չափազանցված է: Նա անհապաղ ծնկի կիջնի, կսկսի ներողություն խնդրել, աղաչել, բայց չկարծես, թե դա քեզ դուր չի գա, քանի որ նա կսկսի քեզ հաճոյախոսություններ ասել անհասկանալի բառերով ու փորձել համբուրել քեզ: Դու հաստա՞տ ուզում ես համբուրել այդ արարածին:

Աղբյուրը՝ Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել