Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

2021-ի նորույթները․ սերիալներ, որոնք արժե դիտել (մաս առաջին)

20:22, 17 հունվարի

Մենք կառանձնացնենք 9 սերիալ, որոնք մեկնարկում են այս տարի, եւ որոնք ունեն ձեր ուշադրությանն արժանանալու բոլոր հնարավորությունները:

«Վանդա-Վիժն»

Marvel Studios-ի սերիալների դարաշրջանը պետք է սկսվեր դեռեւս անցյալ տարի, բայց մենք բոլորս գիտենք, որ այն ժլատ էր նոր նախագծերի համար:

«Վրիժառուները  4․ եզրափակչից» հետո Վանդա Մակսիմոֆը եւ իբրեւ «Անվերջության պատերազմ»-ում Տանոսի կողմից ոչնչացված Վիժնը դեռեւս ապրում են Վեստ Վյու հարմարավետ քաղաքում՝ երկար ու երջանիկ։ Սկզբում թվում է, որ նորապսակների կյանքը պարզապես կատարյալ է, բայց աստիճանաբար պարզվում է, որ դա այդպես չէ:

«Վանդա-Վիժն»-ը իր ուղին կսկսի Disney-ի սթրիմինգային սերվիում արդեն հունվարից՝ սկիզբ դնելով կինովարձույթի 4-րդ փուլին:

Սկզբում թվում է, որ նորապսակների կյանքը պարզապես կատարյալ է, բայց աստիճանաբար պարզվում է, որ դա այդպես չէ:

Բացի այդ, սերիալը կապված կլինի Դոկտոր Սթրենջի մասին ֆիլմի շարունակության հետ:

Պրեմիերան՝ հունվարի 15-ին։

«Դեքստեր»

Այնքան էլ նուրույթ չէ, ավելի ճիշտ ոչ այնքան սովորական մոլագար Դեքստեր Մորգանի շարունակությունը:

Showtime հեռուստաալիքը սերիալն ավարտել է դեռեւս 2013թ․-ին, սակայն վերջին տարիներին հին նախագծերի վերադարձի միտում է եղել։

Սերիալը մեզ պատմում է Դեքստեր մոլագարի մասին, որը սպանում է միայն մյուս մոլագարներին: Մենք արդեն գրել ենք այս սերիալի մասին մեր խորագրերից մեկում. կարող եք ծանոթանալ այստեղ։

Սյուժեի շարունակության մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ գործողությունները ծավալվելու են տասը տարի անց։ Պաշտոնապես հայտարարվել է 10 նոր սերիա, որոնցից 6-ը կնկարահանի Մարկոս Սիգան, որը նկարահանել է օրիգինալ սերիալի ինը սերիա:

Պրեմիերան կլինի աշնանը:

«Բազեն եւ ձմեռային զինվորը»

Անմիջապես «Վանդա-Վիժն»-ի ավարտից հետո Marvel Studios-ը կանցնի մեկ այլ սերիալի՝ «Բազեն եւ ձմեռային զինվորը»:

Սա Բակի Բարնսի («ձմեռային զինվոր») եւ Սեմ Ուիլսոնի (Բազե) մասին պատմություն է։ Երկու ընկերները պետք է հասկանան, որ այժմ հենց նրանք են կրում «Կապիտան Ամերիկա» տիտղոսի բեռը։

Պրեմիերան՝ մարտի 19-ին։

Շարունակելի․․․

Նորայր Նազարյան

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել