Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Մահացել է դերասանուհուն սպանած հայտնի պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորը

10:16, 18 հունվարի

81 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի երաժշտական պրոդյուսեր եւ հնչունային ռեժիսոր Ֆիլ Սպեկտորը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Կալիֆոռնիա նահանգի ուղղիչ հիմնարկների եւ վերականգնողական դեպարտամենտի տվյալներով նա մահացել է հունվարի 16-ին հիվանդանոցում։ Մահվան նախնական պատճառը՝ «բնական»։ Սպեկտորի մահվան պաշտոնական պատճառը հետագայում կորոշի Սան Խոակին շրջանի դատաբժշկական փորձագետը։ Հայտնի է, որ մոտ մեկ ամիս առաջ նրան հոսպիտալացրել են COVID-19 ախտորոշմամբ։

2009 թվականից Սպեկտրը բանտային պատիժ էր կրում 40-ամյա դերասանուհի եւ ֆոտոմոդել Լանա Քլարքսոնի սպանության համար: Նա մահացել է ատրճանակի կրակոցից։  Պրոդյուսերի փաստաբանները պնդում էին, որ դերասանուհին ինքնասպանություն է գործել, քանի որ տառապում էր դեպրեսիայից։  Սակայն չորս կանանց ցուցմունքները, որոնք պնդում էին՝ Սպեկտորն իրենց սպառնացել է զենքով, ստիպել են ատենակալներին մեղադրական դատավճիռ կայացնել։ Նրան դատապարտել են 19 տարվա ազատազրկման։

Փիլ Սպեկտորը երաժշտության աշխարհում համարվում է լեգենդար գործիչ։ Ինչպես գրել է նրա կենսագիր Ռիչարդ Ուիլյամսը, նա «անդրկուլիսյան անտեսանելի տղային պրոդյուսերի մասնագիտությունը վերածել է մի գործչի, որի մասշտաբները համադրելի են ֆիլմերի ռեժիսորի հետ»: Սպեկտորը ստեղծել է «ձայնի պատ» երաժշտական տեխնոլոգիան՝ երաժշտության ձայնագրման եւ գործիքավորման մի շարք տեխնիկաներ։

Տարբեր տարիներին պրոդյուսերը համագործակցել է Շերի եւ Թինա Թյորների հետ, նրա ստեղծագործությունն ազդել է Beach Boys-ի եւ Բրյուս Սփրինգստինի վրա: Հենց Սպեկտորն է թողարկման նախապատրաստել The Beatles խմբի վերջին՝ Let It Be ալբոմը։ 1961-ից 1965-ի նա գրել է այդ ժամանակվա 40 հիթերից 20-ը: Սակայն 1970-ականների վերջից նա փակվեց իր տանը եւ ալկոհոլից եւ թմրանյութերից կախվածության պատճառով գրեթե ամբողջությամբ դադարեցրեց կարիերան։

Լուսանկարը՝ Getty images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել