Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Պրեմիերայի էի գնացել». Տոտալ ֆիասկո. «Հրաշք Կինը 1984»

20:22, 23 հունվարի

Հանգուցյալ մեթր Ռոջեր Էբերտը (կինոքննադատ) մի անգամ ասել է. «Ֆիլմը նույնքան լավն է, որքան լավն է նրա չարագործը»: Մենք այս մտքին դեռ կվերադառնանք...

Եվ այսպես՝ բլոքբաստերների մեկամյա քաղցից հետո վերջապես մեծ էկրաններ դուրս եկավ երկար սպասված Հրաշք Կնոջ մասին շարունակությունը:

Եթե երկու բառով արտահայտվելու լինենք, ապա սա տոտալ ֆիասկո է: Ֆիլմը ձախողվել է բոլոր առումներով, բայց ամեն ինչ հերթով:

Հոյակապ առաջին մասից հետո WB ստուդիան, բնականաբար, շարունակությունը վստահեց առաջին մասի ռեժիսոր Փեթի Ջենքինսին՝ հավելելով պրոդյուսերի եւ սցենարիստի գործառույթները: Զուգահեռ Փեթին ազատվեց Զաք Սնայդերի ազդեցությունից (եթե որեւէ մեկը չգիտի, ապա տեղեկացնենք, որ առաջին մասը հենց Զաքի տեսլականն էր, իսկ Ջենքինսը պարզապես գաղափարը կյանքի է կոչել): Ամենին գումարվեց նաեւ այն, որ Ջենքինսին ոչ մի կերպ չէր կարող խանգարել պաշտոնից հեռացված Ջեֆ Ջոնսը, որը DC կինոտիեզերքի կուրատորն էր:Ահա այսպես արձակեցին տիկին Ջենքինսի ձեռքերը՝ նրան լիարժեք քարտ-բլանշ տալով: Եվ ի՞նչ արեց նա:

Վերցրեց ու հնարավորինս հեռու ուղարկեց (ավելի գռեհիկ կարտահայտվեի, բայց խմբագիրս հազիվ թե հավանություն տա) այն, ինչը DC նախորդ բոլոր ֆիլմերում կապված էր Հրաշք Կնոջ հերոսուհու հետ:

Մոռացեք այն ամենը, ինչ գիտեիք Դիանա Պրինցի մասին, նրա բնավորության, ուժի եւ հնարավորությունների մասին, նրա ներքին աշխարհի մասին. այս ամենը դժոխային կրակի մեջ նետեք: Տիկին Ջենքինսը մեզ բացարձակապես այլ բան է տալիս, իսկ հատկապես՝ փիլիսոփա Դիանային: Այո, այո, ամբողջ կինոնկարի ընթացքում Դիանան աջ ու ձախ փիլիսոփայում է, իսկ վերջում նրա ելույթը ընդհանրապես ինչ-որ անհայտ բան է. Արիստոտելը մի կողմ քաշված նյարդայնացած ծխում է:

Քանի որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1984 թվականին, ապա մենք կարող էինք այդ ժամանակաշրջանի մթնոլորտի հույս ունենալ, բայց երբեմն չես տարբերակում՝ 80-կաննե՞րն են, թե՞ մեր ժամանակները:

Դիանայի մոտ հանկարծ առարկաներն անտեսանելի դարձնելու հատկություն է հայտնվում, բայց նա դա մեկ անգամ է օգտագործում, եւ այս հնարքը ոչ մի կերպ չի կապվում սյուժեի հետ: Փոխարենը միտք է ծնվում՝ իսկ ինչո՞ւ ապագայում նա դրանից չի օգտվում: Դիանան հիմա կարող է նաեւ թռչել, եւ կրկին նույն հարցն է ծագում:

Իսկ հիմա արագ մի քանի ասպեկտների մասին:

Հատուկ էֆեկտներ՝ ցածր մակարդակ:

Էքշն՝ լիարժեք ցածր մակարդակ

Երաժշտություն՝ այն ընդհանրապես եղե՞լ է:

Օպերատորական աշխատանք՝ խալտուրա:

Քրոնոմետրաժ՝ քրոնոմետրաժի 150 րոպեից դուրս բերեք կես ժամ, եւ այդքան ձանձրալի չի լինի:

1.Բարբրա Միներվա/Հեպարդա: Որեւէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե նա այստեղ ինչ է անում՝ բացի այն, որ խաղա անշնորհք գիտնականին, որին անսպասելիորեն ժպտում է հաջողությունը՝ ուժով օժտվելու, եւ նա անմիջապես խելքը թռցնում է (հնացած քայլ՝ ապացուցված «Նոր Սարդ մարդ: Բարձր լարվածություն» ֆիլմով):

2.Սթիվ Թրեւոր: Սյուժեով հասկանալի է, թե ինչու է նա հայտնվել, բայց սյուժեն այնքան հիմար է, որ հերոսը ֆիլմում է ուղղակի նշան դնելու համար:

3.Դիանա Պրինց/Հրաշք Կին: Դիանան ինքնին լավիկն է, Գալ Գադոթը հմայիչ է, բայց ռեժիսորը ֆիլմից անհեթեթության այնպիսի խեղկատակություն է սարքել, որ անգամ Գադոթն ի զորու չէ այդ ճահճից ֆիլմը հանել:

4.Դե եւ վերջապես Մաքս Լորդ:

Հիշո՞ւմ եք սկզբում Էբերտից մեջբերումը: Եվ այսպես, ըստ մտահղացման՝ Մաքսը պետք է լիներ ֆիլմի չարագործը, ոչ միանշանակ եւ խորը: Բայց խնդիրն այն է, որ նա ոչ մի չարագործ էլ չի եւ ոչ էլ ոչ միանշանակ է, ավելի շուտ՝ թվարկված այդ ամենի ծաղրանկարն է: Երբեմն թվում է, թե գլխավոր հերոսը Մաքսն է, ոչ թե Դիանան, միայն թե շեշտադրումները սխալ են կատարված:

Ես անգամ զարմացած եմ, թե ինչպես է Պեդրո Պասկալը համաձայնվել նկարահանվել այդ խեղկատակության մեջ (Ջենքինսը, հավանաբար, նրա ընտանիքին պատանդ էր վերցրել. ես ուրիշ բացատրություն չունեմ):

Արդյունքում՝Լիակատար ձախողում ունենք, եւ ես իրականում քրտինքով վաստակած 4 դոլար եմ ծախսել տոմսի համար:

P.S. Դիտման վերջում մտքերի մեջ ընկա՝ եթե կինոնկարից հանենք ամեն ինչը, թողնենք միայն Մաքսին եւ արտեֆակտը, հերոսին խորը բնավորություն տանք եւ դրամա, ապա կարող էր ֆենտեզի դրամա ժանրում ընտիր ֆիլմ ստացվել՝ «Ամենազոր Բրյուսը» կինոնկարի լուրջ տարբերակը:

Ես վերջում սովորաբար ընթերցողին հաճելի դիտում եմ ցանկանում, բայց այս անգամ խնդրում եմ՝ փողը ծախսեք ինչ-որ արժեքավոր բանի վրա:

 

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել