Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

100 կիլոգրամով նիհարած Մաքսիմ Ֆադեեւը հայտնի դիետոլոգին սպառնացել է դատական հայց ներկայացնել

10:21, 25 հունվարի

Երաժիշտ եւ պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւը հայտնի դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովից պահանջել է ներողություն խնդրել. վերջինս հայտարարել էր, որ Ֆադեեւը 100 կիլոգրամով նիհարել է ոչ թե ինքնուրույն, այլ բժիշկների եւ վիրահատական միջամտության օգնությամբ։ Ֆադեեւն Instagram-յան էջում հոլովակ է հրապարակել, որում սպառնացել է Կովալկովի դեմ դատական հայց ներկայացնել, եթե նա ներողություն չխնդրի զրպարտության համար։

Ֆադեեը վերլուծել է Կովալկովի խոսքերը, որում դիետոլոգը նշել է, որ լրագրողներն իրեն ադադար խնդրում են մեկնաբանել պրոդյուսերի նիհարելը։ Բժիշկն անհեթեթություն է անվել Ֆադեւի խոսքերն այն մասին, որ նիհարելու համար առանձնակի ոչինչ չի արել, միայն 700 գրամ տաք ջուր է խմել առավոտյան։ Նրա խոսքով՝ կարճ ժամանակահատվածում ինքնուրույն հարյուր կլիոգրամ նկարել առանց օրգանիզմին վնասելու հնարավոր չէ։ Դիետոլոգը բոլորին, ովքեր պատրաստվում են կրկնել Ֆադեեւի փորձը, մազաթափություն, երիկամների հետ կապված խնդիրներ եւ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա է կանխատեսել։  

Բժիշկը կարծում է, որ Ֆադեեւը վիրահատության է դիմել՝ նիհարելուց հետո ձեռքերի հատվածում ավելորդ մաշկից ազատվելու համար։ Երաժիշտը հերքել է այդ տեղեկությունն ու հայտարարել, որ ոչ մի վիրահատություն չի արել եւ 1,4 տարվա ընթացքում նիհարել է 112 կիլոգրամով՝ «ըստ իր զգացողություն ու ինտուիցիայի, ինչպես նաեւ բժշկության մասին կուտակած գիտելիքների հիման վրա»։

Ի պատասխան դիետոլոգի խոսքերի այն մասին, որ պրոդյուսերի ոտքերում գրեթե մկանային զանգված չի մնացել, Ֆադեեւը լարել է մկանն ու այն նկարահանել։

Երաժիշտը Կովալկովին նաեւ մեղադրել է բժշկական էթիկան խախտելու համար՝ հայտարարելով, որ վերջինս կոռեկտ պահվածք չի դրսեւորում էստրադայի մյուս աստղերի առնչությամբ

Ֆադեեեւի նիրահելը քննարկման առարկա է դարձել 2020թ.-ի գարնանը, երբ նա ազատվեց 82 կլիոգրամից եւ սկսեց հրապարակային խոսել այդ մասին։ Կովալկովն առաջինը չէ, ով կասկածում է, որ պրոդյուսերն ինքնուրույն է նիհարել։ Այ մասին, որ ավելորդ քաշի խնդիրը հաղթահարելու համար երաժիշտին մասնագետների մի ամբողջ խումբ է օգնել, խոսել է նաեւ դիետոլոգ Իննա Կոնանենկոն։

Լուսանկարը՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել