Մարտ Բաբայանն ու նրա կինը՝ Էլենը, ամուսնալուծվելու մասին որոշում են կայացրել։ Երգիչն այդ մասին հայտնել է Instagram-յան գրառմամբ` նշելով, որ երկար է մտածել հրապարակման նպատակահարմարության մասին։
«Բայց, ցավոք, կան մի շարք ոչ այնքան հաճելի հանգամանքներ, այդ պատճառով, կարծում եմ՝ դուք՝ որպես իմ կյանքի անբաժանելի մաս, պետք է իմանաք։ Ես ու իմ ընտանիքն այժմ բարդ ժամանակներ ենք ապրում։ Ես եւ Էլենը ամուսնալուծության մասին փոխադարձ որոշում ենք կայացրել։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մեր զգացմունքներին, չչարախնդալ, մեզ միմյանց դեմ չհրահրել, անիրական պատմություններ չհորինել։ Ե՛վ ինձ, ե՛ւ նրա համար շատ բարդ եւ ցավոտ էր այս որոշումը կայացնելը»,- գրել է երգիչը։
View this post on Instagram
Բաբայանը նշել է՝ միշտ քնքշանքով եւ շնորհակալությամբ կհիշի իրենց սիրո ծնվելու շրջանը։ «Էլենը հիանալի եւ շատ իմաստուն մարդ է, որն ինձ նվիրել է այդ զգացմունքներն ու իմ գեղեցիկ հրեշտակին՝ դստերս՝ Մարիելային։ Ես անսահման շնորհակալ եմ Էլենին հայր լինելու հնարավորության համար։ Մենք կփորձենք այնպես անել, որ մեր փոքրիկը չզգա ծնողների բաժանումը։ Ես անկեղծորեն նրան երջանկություն եմ մաղթում եւ իմ հերթին պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ միշտ կլինեմ սիրելի դստերս կողքին եւ երբեք ոչ ոքի թույլ չեմ տա ապականել իմ երեխայի մոր անունը։ Ճակատագրին հաճո էր, որ այս օրը գար, մեր ընտանեկան գրքի վերջին էջը փակված է»,- գրել է նա։
Երգիչը նշել է, որ առջեւում իրենց հետաքրքիր կյանք է սպասվում, յուրաքանչյուրը որոշել է իր ճանապարհով գնալ.
«Ամենն, ինչ եղել է մեր միջեւ, ինչպես լավն, այնպես էլ վատը, կմնա մեզ հետ։ Մեզ միավորում է անսահման սերը դստեր հանդեպ, եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին։
Հ․Գ․ ես հույս ունեմ, որ մենք ընկերներ կմնանք եւ մեր դստերը կուրախացնենք հաճախակի ու փոխադարձ ուշադրությամբ։ Չէ՞ որ մեր երեխաները մեղավոր չեն, որ մենք չենք կարողացել… Հաջողություն, Էլենկա»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով