Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սիրուշոյի անդրադարձն իր մասին տարբեր ժամանակներում շրջանառված սուտ լուրերին

21:26, 4 փետրվարի

Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով իր մասին տարբեր ժամանակներում շրջանառված սուտ լուրերին։ Երգչուհին գրել է․

«Ես հայրենիքի համար ոչինչ չեմ արել.

Երգել եմ թուրքական ելևէջներով երգեր ու հիմք եմ վերցրել ոչ թե, օրինակ, Կոմիտասից, այլ Իբրահիմից։

Հագուստներս ստեղծել եմ թուրքական մոտիվներով ու ոգեշնչել եմ ինձ հետևող մի ամբողջ սերնդի էլ կրել նմանատիպ թուրքական հագուստներ ու զարդեր։

Ամուսնացել եմ գումարի համար, չնայած, որ Լևոնի հետ ենք 14 տարեկանից ու անցել ենք բոլոր հնարավոր դժվարություններով, բայց միակ բանը, որ ինձ իր հետ կապում է՝ գումարն է. թե իրեն ինչն է կապում ինձ հետ՝ նույնիսկ չգիտեմ։

Ապրում եմ Ամերիկայում, բայց ինչ-որ հրաշքով երեխաներս դպրոց և մանկապարտեզ հաճախում են Հայաստանում. տանից դպրոց ճանապարհը մոտ 17 ժամ է ստացվում, բայց ոչինչ, շուտ ենք արթնանում։

Ամեն ինչ անում եմ ուրիշի գումարներով, անկախ այն բանից, որ փոքր տարիքից ամենաբարձր հոնորարներն եմ ստանում, ու, որ Pregomesh-ն ամենաշատ վաճառվող հայկական ապրանքանիշներից է։

Ու ընդհանրապես, երբ որ ես համերգ եմ ունենում, տոմս գնելիս, ոչ թե մարդիկ են վճարում, այլ ես եմ իրենց վճարում։

Գումարներս էլ որոշել եմ ծախսել ոչ թե, օրինակ, հայերի մասին պատմող ու հային աշխարհին ներկայացնող «ARMAT» ծրագրի վրա, այլ ինձ հագուստներ ու պայուսակներ եմ գնում։

Սիրածս բառը հայերեն լեզվում՝ «շքեղ», ու ցանկալի է, որ դա լինի դղյակի կամ ավտոմեքենայի տեսքով, որովհետև ես մատերիալիստ եմ՝ բացարձակ ուրիշ արժեք չեմ ճանաչում։

Նաև անտաղանդ եմ, դե ծնողներիցս ի՞նչ պիտի ժառանգեի, ու անհասկանալի է, թե ինչպես եմ գրել օրինակ «Հավատում եմ»-ը կամ «Պռեգոմեշ»-ը ու մյուս բոլոր երգերը։

Բարեգործություն էլ երբեք չեմ արել, որովհետև, եթե արած լինեի, կնկարեի, կհրապարակեի, թե չէ էլ ուրիշ ինչի՞ համար է բարեգործություն անելը: Հետո, եթե բարեգործություն անեմ, ստիպված պետք է  կղզիս վաճառեմ, իսկ ես այն շատ եմ սիրում. կախարդական փայտիկիցս մի քիչ քիչ, բայց միևնույն է՝ շատ:

Միջազգային միջոցառումների հրավիրվելիս էլ հատուկ խնդրում եմ, որ չխոսեն հայ լինելուս մասին, ու անում եմ ամեն ինչ, որ մտածեն` Բուրկինա Ֆասոյից եմ:

Էլ ինչ, եթե ինչ-որ բան բաց թողեցի համոզված եմ` կգտնվի մեկն, ով կասի. «չէ, դա հաստատ ա, ինձ նենց մարդ ա ասել...»:

:)))))

Բարություն, խաղաղություն ու խելամտություն բոլորիդ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել