Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ի՞նչ նվիրել սիրելիին Վալենտինի օրվա առթիվ

15:08, 13 փետրվարի

Փետրվարի 14-ին ամբողջ աշխարհում նշում են Վալենտինի օրը: Սիրահարներին տանջում է մի հարց՝ ինչ նվիրել Նրան: Ընդ որում՝ այս տոնին առավելագույնս պատրաստվում են կանայք եւ փորձում են անել հնարավորինս ամեն ինչ՝ յուրօրինակ, անկրկնելի, տարբերվող եւ հաճելի անակնկալ մատուցելու համար, չէ որ այդպես նրանք ցույց են տալիս այն սերն ու նվիրվածությունը, որը տածում են իրենց միակի նկատմամբ:

Առաջարկում ենք նվերների մի քանի տարբերակ, որոնցից կարող եք ընտրել այն մեկը, որն ավելի կհամապատասխանի ձեր սիրելիին:

Բարձրորակ ականջակալներ

Այսօր ականջակալները մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում եւ բարձրորակ ականջակալը կուրախացնի գրեթե ցանկացած երիտասարդի:

Նվեր՝ պայմանավորված Նրա հոբբիով

Եթե նա ազատ ժամանակ սիրում է կիթառ նվագել կամ վիդեո խաղեր խաղալ, ապա նա հաստատ կգնահատի, եթե իրեն նոր կիթառ կամ վերջերս թողարկված վիդեո խաղ նվիրեք: Այդպես դուք ոչ միայն կցուցադրեք ձեր սերն ու ջերմությունը, այլեւ ուշադրությունը:

Գիրք, որը նա վաղուց էր փնտրում

Եթե ունեք ընթերցասեր ընկեր, ապա դժվար չէ մի քանի ժամ անցկացնել գրախանութում եւ գտնել այն գիրքը, որը նա վաղուց էր փնտրում:

Ռոմանտիկ երեկո

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ ուժեղ սեռի ներկայացուցիչները Վալենտինի օրվա համար նյութական ոչինչ չեն ցանկանում, այլ ուզում են իրենց սիրելիի կողքին լինել եւ երեկոն նրա հետ անցկացնել իր նախընտրած ռեստորանում: Ավելացնելու ոչինչ չկա, պարզապես պետք է նման հաճույք պարգեւել Նրան:

Ժամացույց

Գեղեցիկ եւ որակյալ ժամացույցը ցանկացած տղամարդուն ավելի առնական տեսք է տալիս: Հետեւաբար հաշվի առնելով նրա ճաշակը՝ համապատասխան ընտրություն կատարեք:

Ուղեւորություն

Նվերների ցանկում վերջին տեղը հատկացրել ենք ուղեւորությանը, քանի որ ոչ բոլորը կարող են նման նվեր մատուցել: Ընտրեք այն ուղղությունը, որի մասին նա հաճախ է պատմել ձեզ՝ նշելով, որ կցանկանար այնտեղ գնալ:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել