Ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի եւ ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթի բաժանման նախաշան դարձել է միանգամից մի քանի իրադարձություն, հայտնում է US Weekly-ն՝ վկայակոչելով հեռուստաաստղի շրջապատին։
Պարբերականի զրուցակիցը նշել է, որ աստղերի միջեւ լուրջ կոնֆլիկտ է առաջացել 2018թ․-ին այն դեպքում, երբ ամուսիններն «անդառնալի կետն» անցել են երկու տարի անց։ «Քիմի եւ Քանյեի ամուսնության հարցնում շրջադարձային դարձավ այն, որ նա ասաց՝ սրտկությունն ընտրություն է»,- հայտնել է US Weekly-ի աղբյուրը՝ հիշելով հարցազրույցը, որում Ուեսթը ենթադրել է, որ ԱՄՆ-ում ստրկությունն ընտրություն է եղել։
Ինսայդերի խոսքով՝ հիփ-հոփ կատարողի խոսքերը, որոնք զայրացրել են հանրությանը, վշտացրել են Քարդաշյանին, եւ զույգին երկար ժամանակ է հարկավոր եղել՝ միջադեպն անցյալում թողնելու համար։ «Բայց երբ Քանյեն (2020թ․-ի հուլիսին) աշխարհին պատմեց, որ ինքն ու Քիմը քննարկել են հղիության արհեստական ընդհատման հնարավորությունը նախքան իրենց դստեր՝ Նորթի լույս աշխարհ գալը, դա նրանց ամուսնության հարցում շրջադարձային դարձավ»,- հավելել է պարբերականի զրուցակիցը։
Սկանդալային հայտարարությունից կարճ ժամանակ անց այդ պահին ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրված Ուեսթը հրապարակումների շարք է երել, որում կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, մեղադրել է իրեն հոգեբուժական հիվանդանոցում փակելու փորձի համար։ «Դրանից հետո Քիմի համար այլեւս ետդարձի ճանապարհ չկար։ Նա կարող էր անուշադրության մատնել հանրությանը ցնցած նրա հայտարարությունները, սական չէր կարող արհամարհել այն, որ նա հիշատակել էր երեխաներին։ Նրա կարծքով՝ դա անթույլատրելի էր, եւ Քիմը վախենում էր, որ մի օր Նորթը կկարդա այդ մասին»,- հավելել է ինսայդերը։
Այն մասին, որ Քարդաշյանն ու Ոեւսթը բաժանման եզրին են, հայտնի է դարձել հունվարի 6-ին։ Աղբյուրներն ընդգծել են, որ բաժանման նախաձեռնողը հիփ-հոփ կատարողի կինն է։ Հաղորդվում էր նաեւ, որ Ուեսթն ամուսնալուծությունից հետո ծրագրում է Լոնդոն տեղափոխվել։
Հունվարի 19-ին TMZ-ն հայտնել է, որ հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը յոթ տարվա ամուսնությունից հետո դիմել է Քանյե Ուեսթից բաժանվելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:02, 26 հունիսի
23:44, 25 հունիսի
Ոճային․ Ադրիանա Գալստյանի լուսանկարը23:01, 25 հունիսի
Մադոննան իր ելույթի ընթացքում բեմում համբուրվել է կնոջ հետ22:41, 25 հունիսի
«Գեղեցիկ մայրիկ»․ Մարտա Կիրակոսյանի լուսանկարը22:07, 25 հունիսի
Գայ Ռիչիի նոր ֆիլմը վարձույթից հանվել է ուկրաինացի գանգստերների պատճառով21:35, 25 հունիսի
«Յուրահատուկ»․ Լիա Զախարյանի ֆոտոշարքը Մոսկվայից21:12, 25 հունիսի
Հինգ բան, որոնք կինը երբեք չպետք է հանդուրժի հարաբերություններում20:43, 25 հունիսի
Աննա Թովմասյանի սպորտային լուքը20:17, 25 հունիսի
«Պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնել սպիտակ մազերին ու կնճիռներին»․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ ծերանալու մասին19:43, 25 հունիսի
«Ամառ»․ Էլեն Սարգսյանի գրավիչ լուքը19:14, 25 հունիսի
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչու է առավոտյան վաղ արթնանում․ սփոյլեր՝ նրա օրը սկսվում է 5:30-ից18:42, 25 հունիսի
«Հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր արթնանում են լավ տրամադրությամբ»․ Օլյա Հակոբյան (ֆոտո)