MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ես վերադարձել եմ երեխային». Պլակիսնան մոր ծննդյան օրը Մոսկվա է մեկնել

13:08, 25 փետրվարի

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ 67-ամյակն ամբողջ կյանքի ընթացքում լավագույն ծննդյան օրերից մեկն է։ Զարմանալի չէ, քանի որ Ամերիկայից Մոսկվա է վերադարձել նրա դուստրը՝ Տատյանա Պլակսինան, որի հետ շանսոնի աստղը երկարատեւ վեճի մեջ էր։ Եվ ոչ միայն վերադարձել է, այլեւ հաշտվել մոր հետ։

Նախորդ տարի Պլակիսնայի վարքագիծը հաճախ էր առաջացնում երկրպագուների անհանգստությունը։ Նա հարապակայնորեն թոք շոուների ընթացքում մորը մեղադրել է ծաղրի համար, իսկ ավելի ուշ մեկնել է Միացյալ Նահանգներ՝ հոր մոտ։ Երկրպագուները կասկածում էին, որ նրա մոտ հոգեբանական խնդիր է սկսել հեծանվով ծանր վթարից հետո։ Լյուբով Ուսպենսկայան հայտարարել է, որ խնդիրը թմրամիջոցներն են, որոնք դուստրն օգտագործել է։ Այդ ամբողշջ ընթացքում, երգչուհու խոսքով, երեխայի համար անհանգստությունից իրեն փրկել է երաժշտությունը։

«Լինում էին պահեր, երբ իրադարձությունների թեժ պահին, իմ կյանքի այս ամբողջ քաոսի, դժբախտության շրջանում պետք է Հեռավոր Արեւելք մեկնեի։ Թվում էր՝ չեմ կարող բեմ բարձրանալ նախորդ տարի փախած դստերս՝ Տատյանայի հետ լուրջ վեճից հետո։ Համերգի մեկնարկից առաջ առանց ուժի կանգնած էին կուլիսների հետեւում։ Բայց այդ պահին հնչեց երաժշտությունը, ես բեմ դուրս եկա եւ հանկարծ զգացի, որ ավելի լավ եմ երգում, քան նախկինում։ Բեմը, համերգը ինձ կերպարանափոխում են, եւ ես այլեւս չեմ վախենում»,- ծննդյան օրը նշելուց կարճ ժամանակ առաջ պատմել է Ուսպենսկայան Դաշնային լրատվական գործակալության հետ զրույցում։

Արտիստը կարծում է, որ ամենասարսափելին հետեւում է։ Տատյանան արդեն Մոկսվայում է, սակայն ծննդյան օրվա առիթով կազմակերպված երեկույթին չի հայտնվել, նրան հիմա պետք չէ աղմկոտ երեկույթ։ Պլակիսնան մոր համար որպես նվեր կտավ է նկարում։

«Դա իմ լավագույն ծննդյան օրերից մեկը կլինի։ Ես ուրախ եմ, որ կարողացել եմ վերադարձնել երեխային եւ նույնիսկ չէի երազում, որ դա տեղի կունենա հենց ծննդյանս օրը։ Մի խոսքով՝ հյուրեր են գալիս Ուկրիանայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Մոնակոյից։ Նրանք մարդիկ են, որոնք ինձ աջակցել են բարդ ժամանակներում։ Ես աշխարհով մեկ խնջույք կկազմակերպեմ»,- խոստացել է երգչուհին ու կատարել խոստումը։

Բացի նկարչականից՝ Տատյանան նաեւ երաժշտական տաղանդ ունի։ Նրա մայրը վստահ է, որ աղջիկը յուրօրինակ տեմբռ ունի։ Ուսպենսկայայի խոսքով՝ Տատյանայի վոկալային վարպետությունը նկատել է ոչ միայն ինքը, այլեւ այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Լեոնիդ Ագուտինը, Ալեքսանդր Պանայոտովը եւ Պոլինա Գագարինան։

Սակայն մոտակա ժամանակներում Պլակիսնան չի երգի։ Նրա մայրը կարծում է, որ հիմա ավելի լավ է խուսափել հանրության ուշադրությունից։ Ուսպենսկայան ենթադրել է, որ վթարը, որի ընթացքում դուստրը վնասվածք է ստացել եւ շոկը, որը նա ապրել է, յուրօրինակ խթան են դարձել, օգնել բացահայտվել որպես երգչուհի։ Երաժշտությունն աստիճանաբար կբուժի Տատյանային, վստահ է արտիստը։ Լյուբով Ուսպենսկայան նաեւ հայտարարել է, որ Պլակսինան ինքնուրույն է հաղթահարել թմրամիջոցներից կախվածությունն առանց բժշկական կամ այլ օգնության։

«Տանյան հիմա լիովին ադեկվատ է, նա պարզապես վթարից հետո դեպրեսիա ուներ։ Փառք Աստծո, ես ձեռքերս չէի ծալել, Ամերիկայում գտել էին բոլոր անհրաժեշտ բժիշկներին։ Դստերս դիմածնոտային վիրահատություն է սպասվում։ Ես միշտ մինչեւ վերջ հավատում էի, որ կփրկեմ Տատյանային»,- վստահեցնում է Ուսպենսկայան։

Նա Instagram-յան էջում, կարծես թե, հաստատել է մոր խոսքերը։ Պլակիսնան համատեղ լուսանկար է հրապարակել, որում համբուրում է մայրիկին։ Սակայն նա լուսանկարն առեղծվածային է մակագրել. «Ծնունդդ շնորհավոր, մայրիկ։ Սա սիրո պատմություն է, որը գոյություն չունի»։

Աղբյուրը՝ 5TV

Լուսանկարները՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել