Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Սկզբում վարպետները մեզ ճիշտ չէին հասկացել, հետո ամեն բան ստացվեց». «Մեր թաղը» ներկայացման առաջնախաղն ու ֆոտոշարքը

18:05, 1 մարտի

Պատանի հանդիսատեսի թատրոնում երեկ՝ փետրվարի 28-ին, կայացավ Նար-դոսի «Մեր թաղը» համանուն  պատմվածաշարի բեմադրության առաջնախաղը: Սյուժեում ընդգրկված էին գրողի «Ինչպես բժշկեցին», «Հոպոպ», «Ինչ պատահեց, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Սաքուլն ուխտ գնաց» գործերը:  Բեմականացման հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանն է, որը նշում է՝ թեեւ ներկայացման պրեմիերան նախատեսված էր դեռեւս 2020-ին, կորոնավիրուսով պայմանավորված՝ այն հետաձգվել է.

«Թատրոնի ղեկավարությունը որոշել էր անդրադառնալ հայ դասականներից Նար-Դոսին, ում գործերն ընդգրկված են նաեւ դպրոցականների դասագրքերում: 2019 թվականի մայիսից սկսել ենք աշխատանքները, թատրոնի համար նման բեմ ստեղծելը բավական բարդ ու ծավալուն աշխատանք էր: Սկզբում վարպետները մեզ ճիշտ չէին հասկացել, հետո ամեն բան ստացվեց: Ինչ վերաբերում է պրեմիերային՝ այն նախատեսված էր 2020 թ-ի մարտի 5-ին, սակայն կորոնավիրուսով պայամանվորված՝ հետաձգվեց, հետո եղավ պատերազմը, եւ, իրականում, բոլորս ավելի տխուր ենք այժմ»,-հավելեց նա:

«Մեր թաղը» ներկայացման մեջ ընդգրկված է թատրոնի դերասանական կազմի 70 տոկոսը՝ 22 դերասան՝  ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Արթուր Կարապետյանը, Արեւ Սանթրոսյանը, Անահիտ Բաբելյանը, Արա Մաթեւոսյան, դերասաններ՝ Սամվել Օհանյանը, Մարիամ Ղազանչյանը, Սամվել Դանիելյանը, Վիգեն Թադեւոսյանը, Սիրանուշ Լազյանը, Վահան Միրաքյանը, Նազիկ Բաղդասարյանը, Անդրանիկ Հակոբյանը, Անահիտ Ղուկասյանը, Դիանա Խերանյանը, Մարիետտա Նազարյանը, Անի Վարդանյանը, Ռուզաննա Փարամազյանը, Կոնստանտին Կոզմանովը, Տրդատ Մակարյանը, Սեյրան Մովսիսյանը եւ Ալեքս Հակոբյանը: Ներկայացման բեմանկարիչն Անտոն Քեշիշյանն է, զգեստների հեղինակը՝ Մարինե Թադեւոսյանը, իսկ երաժշտությունը գրել է ՀՈՂ-ը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել