«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Եվրատեսիլ 2021»-ին Կիպրոսի ներկայացուցչին մեղադրել են «El Diablo» երգում «սատանային փառաբանելու» համար

19:37, 2 մարտի

Կիպրոսի «CyBC» պետական հեռուստաալիքը բախվել է սպառնալիքների «El Diablo» երգի պատճառով, որը երկիրն այս տարվա մայիսին կներկայացնի Նիդերլանդներում  կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցութին։ Ոստիկանությունը հայտնում է մի քանի մարդու ձերբակալման մասին, որոնք պահանջում են միջոցներ ձեռնարկել երգի մրցույթում «սատանայի փառաբանման» առնչությամբ. նրանցից մեկը պատրաստվել է այրել «CyBC»-ի շենքը, մի քանիսը վիրավորել են ալիքի աշխատակիցներին եւ սպառնացել դատաստանով։ Ալիքը նաեւ զանգեր է ստանում՝ երգը մրցույթից անմիջապես հետ կանչելու պահանջով, իսկ համացանցում «El Diablo»-ի դեմ խնդրագիր է ստեղծվել, որն արդեն ստորագրել է գրեթե հազար մարդ․

«Անհավատալի է, որ Կիպրոսն ընտրի «Սատանա» անունով երգը։ «Ես սիրտս տվել եմ սատանային, քանի որ նա ասում է, որ ես իր հրեշտակն եմ, ես սիրում եմ սատանային» տողերը սխալ ուղերձ են։ Նման բաները վնաս են հասցնում։ Մենք ցանկանում ենք, որ եվրոպացիներն իմանան գեղեցիկ միջերկրածովյան կղզու մասին իր առանձնահատկությունների եւ ոչ թե սատանայի հանդեպ սիրո շնորհիվ»։

Քանի որ իրավիճակը սկսել է դուրս գալ վերահսկողությունից, «CyBC»-ը ստիպված է եղել պարզաբանում հրապարակել սկանդալային երգչի առնչությամբ, որի իմաստը սխալ են հասկացել։ Ղեկավարությունը նշել է, որ «El Diablo»-ում խոսքը ստոկհոլմյան համախտանիշով աղջկա մասին է, որը տոքսիկ հարաբերություններ ունի տղայի հետ, որին սատանա է անվանում։ Բողոքողներին, սակայն, այդ պատասխանը չի գոհացրել. «Նույնիսկ եթե երգի տեքստը փոխաբերություն է, այն վիրավորում է մեր հավատը»։

Բացի հավատացյալներին վիրավորելու խնդրից երգի հեղինակներին եւ երգչուհի Էլենա Ցագրինուին նաեւ պլագիատի մեջ են մեղադրել։ «El Diablo» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերայից հետո հարցեր են առաջացել շվեդուհի Զարա Լարսոնի մոտ, որը նախորդ տարի նմանատիպ «Love Me Land» տեսանյութն է հրապարակել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել