«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

«Շատ բարդ օրեր էին...». Դալիթան՝ կորոնավիրուսով վարակվելու եւ դրա պատճառով «Քավարան» սերիալում այլեւս չնկարահանվելու մասին

16:05, 6 մարտի

Covid 19-ը չի շրջանցել նաեւ Դալիթային, որն օրերս է հաղթահարել վիրուսային փուլը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է վարակի շրջանում իր ինքնազգացողության եւ կորոնավիրուսի պատճառով հայ-ամերիկյան՝ «Քավարան»/Purgatory սերիալի երկրորդ եթերաշրջանում չնկարահանվելու մասին:

«Շատ բարդ օրեր էին, քանի որ այդ վիճակում շատ թույլ ես զգում՝ ջերմության եւ այլ պատճառներով չունես ոչ մի բանի տրամադրություն, ի վիճակի չես զբաղվել ինչ-որ բանով։ Կուրսեցիներս, ընկերներս, ծանոթներս... բոլորն ինձ լավ էներգիա էին փոխանցում նամակներով, շնորհակալ եմ բոլոր- բոլորին՝ իրենց ուշադրության եւ բարեմաղթանքների համար։ Այդպես տրամադրությունս բարձրանում էր, ու օրն արագ էր անցնում։ Փառք Աստծո՝ հաղթահարեցի վիրուսը՝ բժշկի եւ բուժքույրի օգնությամբ։ Իսկ այդ ընթացքում հիմնականում զբաղվում էի դասերով եւ քննություններով»,-վերհիշեց նա:

Անդրադառնալով «Քավարան» սերիալի իր դերին եւ նկարահանումներին այլեւս չմասնակցելուն՝ Դալիթան նշեց.

«Ցավոք սրտի՝ covid-ի պատճառով չկարողացա շարունակել նկարահանումները հայ-ամերիկյան` «Purgatory» սերիալում։ Երկրորդ եթերաշրջանի նկարահնումները հետաձգվեցին անցյալ տարի` համավարակի պատճառով եւ նախատեսված էին վերսկսվել այս տարվա մարտին։ Երբ ինձ մոտ ախտանշաններ եղան, արդեն սերիալի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին...»։

Երգչուհին նաեւ հավելեց. «Ջեսիկայի կերպարը ես համարում եմ իմ կերտած կարեւոր դերերից մեկը, քանի որ նրա հոգեկան ապրումները բացահայտելն ու խաղալը շատ հետաքրքիր էր։ Ես շատ ուրախ եմ, որ ընդգրկված եմ եղել այս նախագծում եւ աշատել այդ թիմի հետ»։

Թեեւ շատ էր կապվել իր կերպարին, Դալիթան չի նեղսրտում ստեղծված իրավիճակից, քանի որ հասկանում է՝ այլ տարբերակ չկար. «Ես չեմ նեղվում, քանի որ ինձ համար առողջությունը միշտ առաջնային է։ Սերիալն ամբողջովին նկարահանվում է քարանձավում, եւ covid-ի հետէֆֆեկներից խուսափելու համար բժշկի խորհրդով ես դեռ երկար ժամանակ պետք է հեռու մնամ ցուրտ, խոնավ և փոշոտ տեղերից։ Երկրորդ սեզոնում կտեսնեն նոր Ջեսիկայի, բայց ուրախ եմ, որ մարմնավորել եմ նրան առաջինը, եւ որ Ջեսիկան սիրվել է հեռուստադիտողի կողմից հենց առաջին եթերաշրջանից։ Ողջ թիմին մաղթում եմ հաջողություն երկրորդ եթերաշրջանում»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել