Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Բախի «Մագնիֆիկատ»-ը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

14:09, 15 մարտի

Հայաստանում երկար դադարից հետո առաջին անգամ կհնչի Յ.Ս. Բախի «Մագնիֆիկատ»-ը: Այն կկատարեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերայի ներգչախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ: Համերգը կանցկացվի մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որպես մենակատարներ՝ հանդես կգան Ջուլիանա Գրիգորյանը, Նունե Գրիգորյանը, Անուշ Մարտիրոսյանը, Միքայել Գրիգորյանը և Կիմ Սարգսյանը:

Համերգին կհնչի նաև Բախի Երգեհոնի կոնցերտը, մենակատար՝ Թերեզա Ոսկանյան:

Յոհան Սեբաստիան Բախը «Մագնիֆիկատ»-ը ստեղծել է 1723 թվականի մայիսին: Բախն այդ շրջանում եկեղեցական ծառայության էր անցել Լայպցիգում, որտեղ էլ հենց նույն տարում՝ դեկտեմբերի 25-ին կայանում է ստեղծագործության պրեմիերան: Մագնիֆիկատը ստեղծագործություն է՝ գրված հնգաձայն երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար: Այն բացառիկ գեղեցկության և հզորության ստեղծագործություն է, որում միաձուլվում են ռենեսանսի ավանդույթներն ու 19-րդ դար տանող տենդենցները: Այս գործով Բախն ասես վերստեղծում է Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի տոնական ստեղծագործությունների ներկապնակն ու գույները՝ երաժշտության լեզվով: Հետևելով աստվածաշնչյան տեքստերին՝ Բախը վերստեղծում է նաև հանճարեղ երաժշտական կերպարներ, որոնց բնորոշ է մերթ փափուկ մեղեդայնությունը, մերթ աղոթքի և ապաշխարելու յուրատեսակ մթնոլորտը:

«Մագնիֆիկատ»-ը բաղկացած է 12 համարից, որոնցից յուրաքանչյուրը փոխանցում է ստեղագործության հիմնական գաղափարներն ու տրամադրությունը: Երաժշտությունն ու տեքստը միաձուլվում են՝ ստեղծելով յուրահատուկ ամբողջություն:

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել