«Կյանքի կարուսել» նախագծից շատերին հայտնի Գ. Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի երիտասարդ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը պատմել է NEWS.am STYLE-ին սերիալում եւ թատրոնում իր աշխատանքի առանձնահատկություններից, ինչպես նաեւ կիսվել է մարդկային երջանկության մասին իր սեփական ընկալմամբ:
Ծովինար, Դուք հանդես եք գալիս հայտնի «Կյանքի կարուսել» հեռուստասերիալում եւ միաժամանակ՝ Մայր թատրոնում: Դյուրի՞ն է այս երկուսը համատեղելը, եւ ի՞նչ ազդեցություն են նրանք ունենում միմյանց վրա: Օգնու՞մ են, թե՞ խանգարում:
Ես հիմա հանդես եմ գալիս միայն թատրոնում: «Կյանքի կարուսել» նախագիծը հիանալի հնարավորություն է խելացի դերասանի համար՝ ինքնահաստատվելու եւ բացահայտվելու տեսակետից: Թատրոնն իրապես ուրիշ աշխարհ է, եւ ինձ համար երբեք դժվար չի եղել համատեղել թատրոնն ու սերիալը: Դրանք տարբեր բաներ են եւ երբեք չեն կարող խանգարել միմյանց: Հակառակը, մեկը մյուսին լրացնում են լավ իմաստով:
Ինչպե՞ս եք ընդհանրապես վերաբերվում սերիալի գաղափարին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ փորձ է այն դերասանի համար, եւ ի՞նչ նշանակություն ունի հեռուստադիտողի համար:
Ժողովուրդը, ցավոք, թատրոն այդքան շատ չի հաճախում, եւ հիմա դերասաններից շատերին ճանաչում է սերիալներից: Հանդիսատեսը գալիս է թատրոն սերիալի հերոսներին տեսնելու համար, եւ, բարեբախտաբար, բեմում հանդիպում է իրական արվեստագետին: Ես շատ եմ խոսել այդ թեմայի շուրջ: Սերիալն իրականում քաղքենիական դրամա է, եւ դրան պետք է վերաբերվել ինչպես ժամանցին: Սերիալը դերասանին անընդհատ պահում է աշխատանքային ռիթմի մեջ: Այն որեւէ հատուկ նշանակություն չպետք է ունենա հեռուստադիտողի համար, իսկ ոմանք բացասական կերպարներին անիծելով ման են գալիս…
Այսօր թատրոնում ի՞նչ դերերով եք հանդես գալիս:
Թատրոնում վերջերս հանձնեցինք Վիգեն Ստեփանյանի «Մադագասկար» հեքիաթ-ներկայացումը, որտեղ մարմնավորել եմ Ջենիկ տատի կերպարը: Ըստ իս, հրաշալի գունավոր եւ հետաքրքիր ներկայացում է: Կոչ եմ անում բոլոր փոքրիկներին գալ Սունդուկյանի անվան թատրոն եւ անպայման դիտել ներկայացումը: Կարծում եմ՝ մեծերի համար էլ հետաքրքիր կլինի, որովհետեւ կերպարներին մարմնավորում են հայտնի դերասաններ:
«Կյանքի կարուսելում» միշտ ճարպիկ, հումորով, հնարամիտ կանանց կերպարներ եք մարմնավորում: Ձեր կարծիքով, դերասանը պարտադիր պետք ի՞նքն էլ օժտված լինի բնավորության նման գծերով, թե ամեն ինչ տաղանդն է որոշում, եւ դերասանը կարող է ցանկացած բնավորության եւ խառնվածքի տեր մարդ լինել:
Ես ինքս լավատես եւ երջանիկ կին եմ ինձ համարում: Եվ շնորհակալ եմ Աստծուց, որ այդպիսին եմ: Ես շատ խնդիրներ կարող եմ լուծել հեշտ ու հանգիստ, հումորով, հավատով եւ լավատեսությամբ: Իմ կյանքը երբեք հանդարտ չի եղել: Դա իմ բնավորությունից է: Շնորհակալ եմ, որ կողքիս Նարեկի նման ընկեր, ամուսին ունեմ, որդի Անրիիս, եւ դեռ շատ լավ բաներ են լինելու հետագայում: Դերասան ես, թե ոչ՝ կարեւոր չէ: Մարդը պետք է առաջին հերթին օժտված լինի բարությամբ, սիրով եւ ազնվությամբ: Ինձ համար տաղանդավոր մարդն այդպիսին է:
Վերջերս թատրոնում հանդիսատեսների թիվը մեծացե՞լ է, թե՞ պակասել:
Մեր թատրոնը երբեք հանդիսատեսի պակաս չի զգացել, որովհետեւ մեր թատրոնում լավ եւ որակյալ ներկայացումներ կան: Դե, դերասանների մասին էլ չեմ խոսում…
Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:07, 18 մարտի
«Սելֆիի մշակույթը» մարդկանց ստիպում է դիմել պլաստիկ վիրահատությունների, որպեսզի նմանվեն ֆիլտրացված լուսանկարներին22:10, 18 մարտի
Մոնիկա Բելուչիի դուստրը Dior-ի նոր դեսպանն է դարձել21:30, 18 մարտի
«Արյան վրեժը», խմիչքը և Տիխուանան - «Կեսար» աղցանի ծագման պատմությունը21:04, 18 մարտի
Seven Visions, The Dvin-ը հաղթել է World Travel Awards Europe Gala Ceremony 2024-ի վեց հեղինակավոր անվանակարգերում20:15, 18 մարտի
Կյանքի ծարավը Գարիկ Միքայելյանի կտավներում19:33, 18 մարտի
Hulu-ն Կառլ Լագերֆելդի մասին սերիալ կթողարկի՝ Դանիել Բրյուլի մասնակցությամբ17:15, 18 մարտի
Քիմ Քարդաշյանը կատակել է Քեյթ Միդլթոնի մասին, սակայն կատակը ոչ բոլորին է դուր եկել16:23, 18 մարտի
Netflix-ի նոր մինի-սերիալը՝ «Սուպերսեքսը», դարձել է քննադատության թիրախ սոցցանցերում15:21, 18 մարտի
Սիրուշոն ցուցադրել է իր մանկության տիկնիկները, Մալենան՝ նոր ֆոտոշարքը, իսկ «Լադանիվան»՝ Հայաստանի երգը «Եվրատեսիլ»-ում․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ14:52, 18 մարտի
«Տեղեր կան` այնքան նման ենք, որ հուզվում եմ, նույնիսկ, նայելիս»․ Իննա Խոջամիրյանը՝ «Սիրելի Սահմիի», հերոսուհու եւ Սոս Ջանիբեկյանի հետ աշխատանքի մասին (ֆոտո)13:59, 18 մարտի
Գոհար Ավետիսյանը անկեղծ տեսանյութում կիսվել է իր կտրուկ նիհարելու հետեւանքների մասին13:20, 18 մարտի
Եվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին