Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Նույնիսկ ամենաէժան գործիքը գնելու գումար չունեի». Eman-ը՝ Սիրուշոյի հետ համագործակցության, հաջողության հասնելու մասին եւ ոչ միայն

15:25, 19 մարտի

Այսօր ամենահայտնի հայ եւ ոչ միայն հայ երգիչ, երգչուհիների հետ համագործակցող Էմմանուել Հակոբյանը, ում շատերը գիտեն Eman մականվամբ, տարիներ առաջ Վրաստանի Նաուխրեբի գյուղից տեղափոխվեց Հայաստան, որպեսզի իրականացնի իր ամենամեծ երազանքը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էմմանուելը պատմեց, որ դեռ մանկուց իրեն սկսել են հետաքրքրել երաժշտությունը և երաժշտական գործիքները։

«Նույնիսկ իմ խաղերն էին տարբերվում մյուս երեխաների խաղերից, քանի որ տան եղած իրերը օգտագործում էի` որպես երաժշտական գործիքներ»,-հիշեց Eman-ը՝ նշելով, որ ապրելով եւ սովորելով Վրաստանի փոքրիկ գյուղերից մեկում՝ իր առջեւ նպատակ էր դրել  գալ Հայաստան, կայանալ որպես երաժիշտ այստեղ եւ աշխատել հայ հասարակության համար։

17 տարեկանում Հայաստան տեղափոխվելուց հետո Էմմանուել Հակոբյանը ստիպված է եղել շատ դժվարություններ հաղթահարել.

«Ճիշտ է, թեեւ այսօր ես կարող եմ հստակ ասել, որ կայացած եմ իմ գործում, բայց մինչ այս կետին հասնելը, շատ դժվարություններ եւ հիասթափություններ են եղել իմ ճանապարհին։ Այն  ժամանակ, երբ նոր էի սկսում, գումար չունեի անգամ ամենաէժան երաժշտական գործիքը գնելու համար, իսկ սեփական ստուդիա հիմնելը անիրական երազանքի պես բան էր ինձ թվում»,-անկեղծացավ նա:

«Երբ նոր էի ամուսնացել կնոջս՝ պարուսույց Մարիամ Հակոբյանի հետ, ընտանեկան ծախսերը փորձում էի հոգալ մեր տան պատշգամբում սարքած ստուդիայի միջոցով, եթե դա, իհարկե, կարելի էր անվանել այդպես (ժպտում է), ունեի ընդամենը մեկ երաժշտական գործիք՝ սինթեզ եւ շատ հին համակարգիչ։ Ավել բան ունենալու համար պարզապես գումար չունեի։ Սկզբնական փուլում սկսեցի ձայնագրություններ անել, որոնցից ստացված գումարը ծախսում էի ե´ւ ընտանիքիս վրա, ե´ւ փորձում ինչ-որ կերպ նոր գործիք ձեռք բերել։ Չեմ կարող նկարագարել իմ եւ կնոջս ոգեւորությունը, երբ կամաց-կամաց այդ գումարները իրար վրա դնելով՝ ամեն անգամ նոր երաժշտական գործիք կամ երաժշտական որեւէ ձայն էի գնում, դա պարզապես մեզ համար մեծ երազանքի հասնելու առաջին քայլերն էին։ Կինս ինձ միշտ է թեւեր տվել, անգամ այն ժամանակ, երբ թվում էր, թե իրականն ուղղակի անիրական է»,- ասաց Էմմանուելը։

«Չնայած իմ ունեցած «համեստ» հնարավորություններին՝ որակյալ եւ ճաշակով աշխատանք էի անում, բայց, միեւնույնն է, մարդկանց մոտ առաջանում էր թյուր կարծիք՝ եթե տանն ես աշխատում, ուրեմն պրոֆեսիոնալ չես։ Սա էլ հաջորդ խնդիրն էր, որը շտապ պետք է լուծեի»,-հավելեց նա:

Ժամանակի ընթացքում հիմնելով եւ ունենալով իր երաժշտական ստուդիան՝ Eman studio-ն, այսօր Էմմանուել Հակոբյանին իրենց երգերի գործիքավորումներն են վստահում  ամենահայտնի հայ արտիստները՝ Սիրուշոն, Միհրան Ծառուկյանը, Նարեկ Մեծ Հայքը, Մարտին Մկրտչյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Գեւորգ Սիրեկանյանը, Գոռ Եփրեմյանը, Գայա Արզումանյանը եւ այլք:

«Հայ հայտնիների հետ իմ համագործակցությունը սկսվեց Նարեկ Մեծ Հայքի «Շոգ ա» աշխատանքով։ Այն իսկապես մեծ հաջողություն գրանցեց եւ դարձավ մինչ այս բոլոր ժամանակների ամռան հետ կապված հիթերից մեկը։ Բավական պատասխանատու էր Սիրուշոյի հետ համագործակցությունը, որը եղավ «Zoma Zoma» երգի շրջանակններում։ Իմ տարբերակով գործիքավորելով երգի երաժշտությունը՝ Սիրուշոն այն ընդգրկեց իր «Armat» ձայնասկավառակում։ Առհասարակ, բոլոր հայտնիների հետ համագործակցություններն եմ համարում հաջողություն, քանի որ ամփոփելով իմ անցած ուղին՝ հասկանում եմ՝ ամեն ինչ իզուր չէր և արժեր հաղթահարել այն բոլոր խոչընդոտները, որոնք հանդիպեցին իմ ճանապարհին եւ որոնք ինձ դարձրին այն, ինչ այսօր կամ»,-նշեց նա:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել