«Եվրատեսիլ-2021»-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Մանիժի ֆոնին, որին արդեն երկու շաբաթ է՝ հետապնդում են սոցցանցերում եւ նույնիսկ ցանկանում են քրեական պատասխանատվության ենթարկել, նման լուրերը շռայլ են թվում: Պարզվում է՝ որոշ արտիստներ պատրաստ են հանդես գալ ոչ թե զոհի, այլ ընդհակառակը՝ ուժի դիրքերից։
Տորնիկե Կիպիանին, որը պետք է Վրաստանը ներկայացնի Ռոտերդամում, Facebook-ում զայրույթի մի ամբողջ խարույկ է վառել, երբ սադրիչ գրառում է հրապարակել։
- Շատ տխուր է, որ գոյություն ունի այնպիսի իրականություն, երբ մենք ստիպված ենք օգտագործել այդ կեղտը՝ «Եվրատեսիլ» շոուն՝ երգը առաջ մղելու համար, - գրել է երաժիշտը: - Ձեր իրավունքն է նայել երաժշտական տեսահոլովակը, կամ ոչ, սակայն, եթե որեւէ մեկը ելույթից բացասական բան ասի, ես կբռնաբարեմ նրա մորը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են։
Իհարկե, անմիջապես պահանջել են պատասխանատվության ենթարկոլ կատարողին եւ ավելին՝ որակազրկել, ինչից հետո նա ջնջել է գրառումը եւ գրել նորը՝ ներողություն խնդրելով։
- Eurovision Song Contest, դու գիտես, ես քեզ սիրում եմ, - արդարացել է Տորնիկեն: - Այդ գրառումը հեյթերների համար էր։ Հեյթերներ, կբռնաբարեմ ձեր ականջը։
Վրաստանի բնակիչներն անմիջապես խնդրագիր են կազմել եւ պահանջել են որակազրկել Կիպիանիին, որը խայտառակում է երկիրը:
Այսպիսով, «Եվրատեսիլ-2021»-ը Նիդեռլանդներում կարող է ռեկորդային ինքնաբացարկ գրանցել։ Դեռեւս Վրաստանի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց մասնակցին հանել էին մրցույթից։ Իսկ Բելառուսը ներկայացնող խմբին քաղաքականացվածության համար կազմկոմիտեն արգելափակել է։ Այդ կապակցությամբ Մինսկը նույնպես չի բացառում երգի մրցույթի բոյկոտի հավանականությունը։
Աղբյուրը՝ Комсомольская правда
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:33, 20 մայիսի
Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմն Իտալիայում միջազգային փառատոնին արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի17:12, 20 մայիսի
Էմբեր Հերդի քույրը հայտարարել է, որ Ջոնի Դեփը ծեծել է իրեն ու նախկին կնոջը16:48, 20 մայիսի
Մարինկա Խաչատրյանի «street style»-ը16:12, 20 մայիսի
«Братья Грим» խմբի մենակատարը պատմել է, թե ինչու չի շփվում երկվորյակ եղբոր հետ15:35, 20 մայիսի
«Որքան եմ կարոտում իմ տաքուկ քաղաքը»․ Սուսաննա Պետրոսյանի լուսանկարը Մոսկվայից15:12, 20 մայիսի
Համբավը վերականգնելու փորձ․ Թրեւիս Սքոթը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել ուսանողներին14:49, 20 մայիսի
«Արցախն ապրում է, եւ Արցախը Սեր է»․ Ժաննա Վելիցյան (ֆոտո)14:19, 20 մայիսի
Էդ Շիրանը երկրորդ անգամ հայր է դարձել13:34, 20 մայիսի
Էդգար Իգիթյանի զբոսանքը որդու հետ13:12, 20 մայիսի
Ումա Թուրմանի դուստրը մոր հետ կնկարահանվի «Սենյակ սպանությունների համար» թրիլլերում12:31, 20 մայիսի
Հայկական շոու-բիեզնեսի հայտնիներն ու Գարիկ Մարտիրոսյանը՝ առաջին հայ սուպերհերոսի մասին՝ «Վիշապ» ֆիլմի երեւանյան պրեմիերային (ֆոտո)12:13, 20 մայիսի
Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը թողարկել է ներքնազգեստի սեփական հավաքածուն