Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Բրուքլին Բեքհեմը Pepe Jeans London-ի արշավի դեմքն է (նաեւ լուսանկարիչն ու ստեղծագործական տնօրենը)

17:17, 23 մարտի

Վիկտորյա եւ Դեւիդ Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինը, մասնակցել է Pepe Jeans London-ի գովազդային արշավին՝ ի նշան ապրանքանիշի հետ երկուամյա համագործակցության։ Համագործակցության նպատակն է ուշադրություն գրավել ջրային ռեսուրսների պահպանման եւ Wiser Wash տեխնոլոգիայի վրա (այն նվազեցնում է ջրի մակարդակը, որն օգտագործվում է դենիմի արտադրության ընթացքում)։

Բեքհեմը դարձել է արշավի դեմքը, որը կոչվում է Wiser Future, ինչպես նաեւ հանդես է եկել նախագծի լուսանկարչի եւ ստեղծագործական տնօրենի դերում։ Կադրերում Բրուքլինը Pepe Jeans-ի հագուստ է կրում եւ նկարում է իր արտացոլանքը հայելու մեջ։ Արշավում նաեւ հոլովակ է ներառվել, որը Բեքհեմը նկարել է ռեժիսոր Ժամակ Ֆուլադի հետ Այն կենտրոնացած է արտացոլքների խաղի վրա, որոնք ստեղծվել են տարբեր վայրերում գտնվող հայելիների միջոցով։

«Արշավը միայն առաջին գլուխն է նրա, ինչ մենք, վստահ ենք, կդառնա արգասաբեր եւ հետաքրքրաշարժ, երկումյա համագործակցություն Բրուքլինի եւ Pepe Jeans London-ի միջեւ։ Երբ Pepe Jeans-ն ու Բրուքլինը սկսել են բանակցությունները, Բրուքլինը հետաքրքրված էր իր լուսանկարչական ստեղծագործության եւ կայուն զարգացման հանդեպ իր հետաքրքրության անկեղծ արտահայտությամբ»,- հայտնել է Մարսելա Վարտենբերգը՝ Pepe-ի գլխավոր գործադիր տնօրենն ու Calvin Klein եւ Calvin Klein Europe-ի նախին գործադիր տնօրենը։

«Արաշվն ուղղված է ուշադրություն գրավել այնպիսի արժեքավոր տարրի օգտագործման վրա, ինչպիսին ջուրն է։ Այն ամենաարժեքավոր էլէմենտն է, որը մենք ունենք օդի հետ միասին, որը շնչում ենք, այնպես չէ՞։ Միեւնույն ժամանակ մենք ցանկացել են ցույց տալ առաջընթացը, որն ունեցել է Pepe-ն՝ պարզելով, թե ինչպես կարելի է քիչ ջուր օգտագործել եւ էներգիայի գրեթե կեսը դենիմի արտադրության համար»,- մեկնաբանել է Բրուքլին Բեքհեմը։

Արշավի լուսանկարները, տեսանյութն ու բովանդակությունը Pepe Jeans London-ի սոցիալական ցանցերում կշարունակեն հայտնվել մինչեւ Երկրի օրը՝ ապրիլի 22-ին։

 

Լուսանկարները՝ Instagram/Facebook


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել