Վիկտորյա եւ Դեւիդ Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինը, մասնակցել է Pepe Jeans London-ի գովազդային արշավին՝ ի նշան ապրանքանիշի հետ երկուամյա համագործակցության։ Համագործակցության նպատակն է ուշադրություն գրավել ջրային ռեսուրսների պահպանման եւ Wiser Wash տեխնոլոգիայի վրա (այն նվազեցնում է ջրի մակարդակը, որն օգտագործվում է դենիմի արտադրության ընթացքում)։
Բեքհեմը դարձել է արշավի դեմքը, որը կոչվում է Wiser Future, ինչպես նաեւ հանդես է եկել նախագծի լուսանկարչի եւ ստեղծագործական տնօրենի դերում։ Կադրերում Բրուքլինը Pepe Jeans-ի հագուստ է կրում եւ նկարում է իր արտացոլանքը հայելու մեջ։ Արշավում նաեւ հոլովակ է ներառվել, որը Բեքհեմը նկարել է ռեժիսոր Ժամակ Ֆուլադի հետ Այն կենտրոնացած է արտացոլքների խաղի վրա, որոնք ստեղծվել են տարբեր վայրերում գտնվող հայելիների միջոցով։
«Արշավը միայն առաջին գլուխն է նրա, ինչ մենք, վստահ ենք, կդառնա արգասաբեր եւ հետաքրքրաշարժ, երկումյա համագործակցություն Բրուքլինի եւ Pepe Jeans London-ի միջեւ։ Երբ Pepe Jeans-ն ու Բրուքլինը սկսել են բանակցությունները, Բրուքլինը հետաքրքրված էր իր լուսանկարչական ստեղծագործության եւ կայուն զարգացման հանդեպ իր հետաքրքրության անկեղծ արտահայտությամբ»,- հայտնել է Մարսելա Վարտենբերգը՝ Pepe-ի գլխավոր գործադիր տնօրենն ու Calvin Klein եւ Calvin Klein Europe-ի նախին գործադիր տնօրենը։
«Արաշվն ուղղված է ուշադրություն գրավել այնպիսի արժեքավոր տարրի օգտագործման վրա, ինչպիսին ջուրն է։ Այն ամենաարժեքավոր էլէմենտն է, որը մենք ունենք օդի հետ միասին, որը շնչում ենք, այնպես չէ՞։ Միեւնույն ժամանակ մենք ցանկացել են ցույց տալ առաջընթացը, որն ունեցել է Pepe-ն՝ պարզելով, թե ինչպես կարելի է քիչ ջուր օգտագործել եւ էներգիայի գրեթե կեսը դենիմի արտադրության համար»,- մեկնաբանել է Բրուքլին Բեքհեմը։
Արշավի լուսանկարները, տեսանյութն ու բովանդակությունը Pepe Jeans London-ի սոցիալական ցանցերում կշարունակեն հայտնվել մինչեւ Երկրի օրը՝ ապրիլի 22-ին։
Լուսանկարները՝ Instagram/Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:43, 4 հուլիսի
«Չքնաղ հայուհի»․ ինչ զգեստ է ընտրում Սիլվա Հակոբյանը երեկոյան կերպարի համար23:12, 4 հուլիսի
Վիկտորյա Բեքհեմը խոստովանել է, որ ուտում է նիհար մնալու համար22:46, 4 հուլիսի
«Որքան թանկ եւ որքան չգնահատված բան է կյանքը»․ Իրինա Թովմասյան (ֆոտո)22:12, 4 հուլիսի
Ալյոնա Ժիգալովան բացահայտումներ է արել «Լասկովիյ մայ» խմբի վերաբերյալ21:50, 4 հուլիսի
«Կարեկցանքով վերաբերեք այն մարդկանց, որոնք ձեզ տանել չեն կարողանում, բայց շարունակում են սուտ ժպտալ եւ ընկերություն անել»․ Լիլու21:12, 4 հուլիսի
6 նշան, որ ձեզ խաբում են20:52, 4 հուլիսի
«Սիրել, հիշել ու փայլել միայն մեկի համար»․ Նազենի Հովհաննիսյան20:14, 4 հուլիսի
«Որդուն աղջիկ է դարձնում»․ Տուտա Լարսենը պատասխանել է հեյթերներին (ֆոտո)19:38, 4 հուլիսի
«Արարատ լեռն է, գեղեցի՞կ է»․ Դավա Մանուկյանը Հայաստանում է (վիդեո)19:12, 4 հուլիսի
Լայմա Վայկուլեի ամուսինը մեկնաբանել է երգչուհու՝ Լատվիայում ունեցած պարտքերի մասին լուրերը18:29, 4 հուլիսի
«Երբ տխրում եմ, վերանայում եմ «Հրազդան» մարզադաշտի ելույթը»․ Կիրկորովն այցելել է Հայաստանում Ալլա Պուգաչովայի համար նշանակալի վայրեր18:22, 4 հուլիսի
Մայր ու որդի․ Քրիստինե Պեպելյանը հիացրել է ընտանեկան լուսանկարով