Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Գարնանամուտը՝ «Հովեր» երգչախմբի նոր համերգով

16:11, 27 մարտի

«Հովեր» պետական կամերային երգչախումբը մարտի 30-ին` ժամը 19։00-in, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա գարնանամուտի համերգով: Խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ երգչախումբը կներկայացնի ժամանակակից հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգեր։

Ծրագրում՝ Ա․ Ավանեսով, Է․ Ռաուտավաարա, Ե․ Երկանյան, Ռ․Մ․ Շաֆեր, Հ․ Շանդերլ, Վ․ Շարաֆյան։

Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ կատարվելիք ստեղծագործություններն առանձնահատուկ հետաքրքրությամբ են ընկալվում երգչախմբի երգիչների կողմից։

Արտակարգ դրության պայմաններում առցանց ձեւաչափով արդեն կատարվել են Արթուր Ավանեսովի չորս նոր խմբերգերը, որոնք այս անգամ կհնչեն համերգային կատարմամբ։

Երգչախումբը կկատարի նաեւ Երկանյանի «Ագորա» ստեղծագործությունը, որը տարիներ առաջ կոմպոզիտորը նվիրել է «Հովեր»-ին։

Շաֆերի «Մինիվանկա» («Miniwanka») ստեղծագործությունը ջրի տարերքի հնչունային պատկերումն է՝ ալիքների, ստորգետնյա ջրերի, կարկուտի եւ այլ բոլոր հնարավոր կերպերով՝ «ջուրը երբեք չի մահանում» վերջաբանով։ Շանդերլի «Պարեր երազում» եւ «Բյու-բյու- բյու» ստեղծագործություններն առանց տեքստի հնչունային ֆանտազիաներ են։ Ռաուտավաարայի մեծակտավ «Էլեգիա» խմբերգի հիմքում Ռիլկեի համանուն ստեղծագործությունն է։

Համերգային ծրագիրը կավարտվի Վաչե Շարաֆյանի հիմնով (առաջին կատարում)։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել