MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Արտավազդ-2020/2021» մրցանակաբաշխության հաղթողներն ու միջոցառման ֆոտոշարքը

10:31, 28 մարտի

Երեկ՝ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, կայացավ «Արտավազդ» ամենամյա 20-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ ստացան թատերական ոլորտում տարվա լավագույնները: Հոբելյանական մրցանակաբաշխությունն առավել քան սպասված էր թատերական գործիչների համար, քանի որ 2020-ին այն կորոնավիրուսային համաճարակի պատճառով չէր կայացել: Այս տարի ամփոփվեցին միանգամից երկու թատերաշրջանների արդյունքները:  «Արտավազդ»-ի 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

Միջոցառման սկզբում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, նախ, շնորհավորեց թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչներին եւ ընդգծեց.

«Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք մեր մեջ հաղթահարելու այս ծանր, դժվարին ժամանակները, որ կարողանանք լիարժեք  վերադառնալ մեր գործին: Այս տոնական մթնոլորտով այս բեմում պատրաստվում էինք լինել դեռեւս 2020 թ-ին: Համաճարակը բոլորիս ծրագրերը խախտեց...»:

Նա նաեւ հիշեց այն բոլոր թատերական գործիչներին, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքին: Մրցանակաբաշխության մեկնարկը տրվեց պատերազմում զոհված բոլոր հերոսներին նվիրված հոտընկայս ծափահարություններով:

NEWS.am STYLE-ը ներկա է եղել երեկոյին եւ ֆիքսել միջոցառման ամենահետաքրքիր պահերը. ձեր ուշադրությանն ենք նաեւ ներկայացնում հաղթողների ամբողջական ցուցակը:

Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ

ՀՀ մշակույթի վաստկավոր գործիչ - Սերգեյ Առաքելյան

«Լավագույն մանկական ներկայացում»

«Շրջված երազ» -  Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն,  բեմադրիչ` Նարինե Մալյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»

Հռիփսիմե Նահապետյան - (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կոնստանտին  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն և  

Մարիկա Դովլաթբեկյան - (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», Մետրո թատրոն   

«Լավագույն երիտասարդ դերասան»

Նարեկ Բաղդասարյան - (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և

Դավիթ Եղիազարյան - (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»

Գոռ Մարգարյան - «12», Անհատ թատերախումբ

«Լավագույն երիտասարդական ներկայացում»

«Օնեգին» -  Կոնստանտին  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ`Նորա Գրիգորյան

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»

ՀՀ ժող․արտիստ Իրինա Մարչենկո -  Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն

ՀՀ վաստ. արտիստ Բորիս Պեպանյան -  Հ.Պարոնյանի անվ. թատրոն

ՀՀ ժող. արտիստ Արա Երնջակյան -  Կամերային թատրոն  

«Լավագույն պիես»

Սառա Նալբանդյան -  «Հաղթանակի գենեզիս» 

«Լավագույն սցենոգրաֆիա»

Գարեգին Եվանգուլյան -  «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն  

«Լավագույն երաժշտության հեղինակ»

Ջեմմա Մինասյան - «Սև կատուն», Մետրո թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»

Հերիքնազ Բաղդասարյան - (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասան»

Անդրանիկ Զաքարյան - (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն  

«Լավագույն դերասանուհի»

Տաթև Ղազարյան - (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն  

«Լավագույն դերասան»

Արման Նավասարդյան - (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն  

«Լավագույն ռեժիսուրա»

Նարինե Գրիգորյան - «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն  

Վահե Շահվերդյան  - «Անուշ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն

«Ժյուրիի հատուկ մրցանակ»
«Լուսաբացից առաջ» - Ստեփանակարետի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան

«Լավագույն ներկայացում»

«Փափլիկը» - Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հայկ Տոնոյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել