Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Մատնահարդարման 5 տարածված միֆեր

90-ականներին ծնողներս թույլ չեն տվել, որ ես ու քույրս մտածենեք տան հոգսերի մասին»․ Իրինա Թովմասյան

5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան

BACKSTAGE. Գոշը, Քրիստինա Եղոյանը, Լիանա Վանոյանը, Արուս Տիգրանյանը եւ այլ դերասաններ` «Կինստարգրամ» նոր սիթքոմում (ֆոտո/վիդեո)

Արժանապատվությունը, ազատությունը, նպատակասլացությունն ու սերը՝ ըստ Նազենի Հովհաննիսյանի. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

12:12, 21 սեպտեմբերի

Ազատություն, նպատակասլացություն, արժանապատվություն եւ սեր. կյանքի 4 կարեւորագույն գործոններ, որոնցում ամենամեծ դերը, իհարկե, ունի մարդկային գործոնը: Այս թեմայի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ:

Նազենի ըստ ձեզ ի՞նչ է ազատությունը եւ ինչպե՞ս է հասարակությունն այն ընկալում:

Ես շնորհակալ եմ, որ մարդկային կյանքի այս 4 չափորոշիչները առաջ եք բերում: Ես դրանք կհերթագրեի այլ կերպ՝ առժանապատվություն, ազատություն, նպատակասլացություն եւ սեր: Իհարկե, սերը ամեն ինչի սկիզբն է, բայց այսօր մենք հայտնվել ենք մի ժամանակահատվածում, երբ առաջինը պետք է լինի առժանապատվությունը: Եվ, հաճախ, ինչու եմ արժանապատվությունը դնում ազատությունից առաջ, որովհետեւ ինչպես ասում են՝ «Յուրաքանչյուրի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկասվում է դիմացինինը»: Դա շատ կարեւոր է: Ազատությունը երբեք չպետք է փոխակերպվի այլասերվածության, սանձարձակության: Ազատությունը պետք է ունենա այն առաջին չափանիշը՝ արժանապատվությունը:

Արժանապատվությունն ու ազատությունն իրարից անքակտելի են: Հաճախ մենք ինքներս մեզ  կոչում ենք  ազատ, ազատախոս, ազատամիտ, բայց կողքի ենք դնում արժանապատվությունը, եւ հանուն այդ թվացյալ «ազատության», զոհում ենք շատ կարեւոր  արժեքներ, կորցնելով ամենակարևորին՝ մարդուն:
Այսօր ազատությունը բացասականի կրողն է դարձել. ազատորեն խոսում են չարից, վատից, բացասականից և սրտանց կարծում են թե ազատ են։Ո՛չ, դա չէ ազատությունը:

Ազատությունը կառուցելու մեջ է, այլ ոչ քանդելու։

Մ. Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունում ճակատագիրը կրկնում է՝

«Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կըսպասե.
Ազատություն սիորղին
Այս աշխարհը խիստ նեղ է»:

Դուք ձեզ համարո՞ւմ ենք ազատ մարդ:

 Ես Եմ ազատ։


Պարզապես ժամանակի ընթացքում ազատության չափանիշները փոփոխվում են: Ես միշտ եմ եղել ազատ, ինչն առաջին հերթին եկել է  իմ ընտանիքից, եւ կախված է  մարդու ներքին էությունից: Իմ ընտանիքում չի եղել խնդիր՝ ազատ արտահայտվելու, մատնանշելու այս կամ այն խնդրիրը, անգամ մեր  սխալվելու մեջ եղել  ենք ազատ: Բայց այդ ազատության իրավունքը մեզ տրվել է Մեր մեջ որոշակի արժեհամակարգ ձևավորելուց հետո միայն։  Իսկ տարիքի հետ հասկանում ես, որ  երբեմն պետք է ազատությունդ սահմանափակես, որովհետեւ  հասարակության մեծամասնության կարծիքն էլ պետք է հաշվի առնել։ Դա չի նշանակում, որ ես սահմանափակում եմ  իմ անձը ամբողջությամբ: Բայց, այո՛, կան որոշ բաներ, անգամ, քո ազատությունը պետք է սահմանափակես հաշվի առնելով դիմացինիդ:
Ասել, թե ես ազատ եմ արդյո՞ք, կասեմ՝ այո՛, ես ազատ եմ, ազատ եմ  ապրելու իմ երկրում, այնտեղ որտեղ ուզում եմ, ազատ եմ սիրելու, ես ազատ եմ լինել հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, ես ազատ եմ աշխատելու և զարգացնելու իմ երկիրը, ես ազատ եմ պայքարելու, չհուսահատվելու եւ այլն և այլն, սրանք էլ ազատության տարատեսակներ են:

Այսինքն Դուք համարու՞մ եք, որ ազատությունը սահմանափակ է: 

Իմ պատկերացմամբ ազատությունը պետք է լինի բարոյականության և քաղաքակրթության հիմքով։

Ունեցել եք բազում ձեռքբերումներ, վայելում եք հանրության սերն ու հարգանքը եւ այս ամենը, իհարկե, նպատակասլացության արդյունքն է: Հե՞շտ է նպատակասլաց լինել եւ հասնել նպատակին: 

Այս կյանքում ոչինչ հեշտ չէ: Ոչ մեկին ոչինչ հեշտությամբ չի տրվում: Լավ է ասված՝ նպատակասլաց լինել, քանի որ այն առաջ գնալու, նորը ձեռք բերելու ձգտումն է: Նպատակասլացությունը արդյունքին հասնելը չէ միայն, այլ սովորել նոր բան:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում աննպատակ մարդկանց: 

Աննպատակ մարդ որպես այդպիսին չկա: Կա ալարկոտ մարդ: Մարդիկ հիմնականում ծուլանում են։ Մարդու մեջ իմ ամենաչսիրած հատկություններից է աննպատակությունն ու ծուլությունը։ Լավ և մանրակրկիտ աշխատանքի  տրամաբանական արդյունքը պետք է լինի Լավ արդյունքը:

Ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսն ասել է. «Հասարակության համար մարդը արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը»: Համամի՞տ եք այս մտքին: 

Կա նման բան, այո, եւ ծառայել բառն էլ բառիս բուն եւ լայն իմաստով է ասված: Յուրաքանչյուր մարդ պարտավոր է իր երկրի համար ծառայել, բայց հասարակությունը չպետք է նրան ընդունի որպես ծառա: Սա երկուստեղ հարգանքի փոխհամաձայնության մի ձեւ է, որը պետք է պահպանվի:

Ձեր կարծիքով կա՞  այնպիսի աշատանք, որը մարդուն կարող է զրկել արժանապատվությունից: 

Լավ հարց էր: Գիտեք, ես միշտ զարմացել եւ միեւնույն ժամանակ զայրացել եմ այն մարդկաց վրա, ովքեր օտար երկրում, ինչ աշխատանքով ասես չեն զբաղվում, իսկ մեզ մոտ այդ նույն աշխատանքը նրանց պատիվ չի բերում: Արժանապատվությունը ներսից է լինում։ Այն աշխատանքը, որով դու կարողանում ես նախ ինքդ քեզ պահել, ընտանիքդ պահել, չնսեմացնելով կամ խանգարելով որևէ մեկին,չի կարող մարդուն զրկել արժանապատվությունից:

Եվ վերջին 4-րդ կարեւորագույն գործոնը՝ սերը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սերը: 

Սերն ամենակարող է, թեև անբացատրելի։ Սերը կամ լինում է կամ ոչ: Մեծ սերն անգամ փոխադարձություն չի պահանջում: Հանուն սիրո ամեն բան անշահախնդիր ես անում: Ծնողիդ նկատմամբ սերն էլ է այդպիսին: Եթե սիրում ես, ապա միշտ  տալիս ես անշահախնդրորեն: Այլ հարց է, երբ դու սիրում ես մեկին, ով քո նկատմամբ անտարբեր է, այստեղ ինքնասիրության հարցն է արդեն առաջ գալիս: Չէ որ, բռնի ուժով ոչնչի չես կարող հասնել: Եվ իրավամբ, ճիշտ է ասված՝ «Բաց թող ընկերոջդ, եթե նա վերադառնա, ուրեմն քոնն է, եթե՝ ոչ, ուրեմն քոնը չէ»:

Արժե՞ հանուն սիրո ինչ-որ զոհողություններ գնալ, անգամ, զրկվել ազատությունից 

 Ազատությունը հենց սիրո մեջ է։ Եթե սիրում ես մեկին դու նրան երբեք ցավ չես պատճառի:

Սիրո կարեւորագույն հատկանիշներից է հավատարմությունը ու անկեղցությունը: Այսօրվա հասարակությունում տեսնո՞ւմ եք դա: 

Ցավոք Մարդկության արժեքային համակարգն առհասարակ հիմա շատ է փոխվել, չարացել….

Անձամբ ես իմ ընկերների շրջանում տեսել եմ  թե հավատարմությունն ու թե անկեղծությունը: Պարզապես այսօրվա երիտասարդները բլոգներից, կայքերից այնպիսի ինֆորմացիա են ստանում, որը փոխում է մարդու աշխարհընկալումը՝ ոչ լավ ուղղությամբ: Նրանք ավելի շատ այդպես են դաստիարակվում, ինչը ցավալի է:

Մելինե Տոնոյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ